Ղազինյանը ՀՔԾ մերժումը բողոքարկել է ՀՀ Գլխավոր դատախազություն
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը հայտնում է, որ Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործ հարուցելու իր կողմից ներկայացված հաղորդման 14 էջանոց մերժումը երեկ բողոքարկել է ՀՀ Գլխավոր դատախազություն։
«Բողոքի մեջ ներառված են մարդկանց կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվությունը Նիկոլ Փաշինյանի և Արսեն Թորոսյանի կողմից միտումնավոր թաքցնելու և աղավաղելու փաստը հաստատող լրացուցիչ փաստական տվյալներ։
Բողոքի ընդհանուր ծավալը կազմել է 21 էջ՝ հաղորդման 7 էջի փոխարեն։
Սպասենք ՀՀ Գլխավոր դատախազության պատասխանին»,- հայտնում է Ա.Ղազինյանը։
Հիշեցնենք՝ հունիսի 12-ին Արթուր Ղազինյանը հայտնել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստով քրեական գործ հարուցելու միջնորդություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն։ Հունիսի 30-ին ՀՔԾ-ից Panorama.am-ը տեղեկացրել էր, որ նյութերի նախապատրաստման ընթացքում քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացվել հանցադեպի բացակայության հիմքով։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես մի առիթով արդարացիորեն նշեց Փաշինյանը, իրենք այլևս կորցնելու բան չունեն. Ղազինյան
- Վարչապետն իր հանցավոր ինքնավստահությամբ նոր կորոնավիրուս է տարածել. Արթուր Ղազինյան
- Իշխանությունները թաքցրել են կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը. Արթուր Ղազինյան
- Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել
- Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում