Մատվիենկո. Այսօր վիրուսն է որոշումներ կայացնում` բացել սահմանները, թե ոչ
Ռուսաստանը կվերսկսի միջազգային ավիահաղորդակցությունը՝ կախված աշխարհում սանիտարահամաճարակային իրավիճակից: ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շեշտել է, որ որ ինչպես ԱՊՀ երկրները, այնպես էլ Եվրոպայի երկրներ, դեռ մինչև վերջ որոշում չեն կայացրել, թե ով, երբ և ում համար կբացեն սահմանները: Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։
«Սա գործընթաց է, որը չի կարելի արագացնել ինչ-որ մեկի կամքով: Սա սանիտարահամաճարակայի իրավիճակի հարց է։ Այսօր վիրուսն է որոշումներ կայացնում `բացել սահմանները, թե ոչ»,- ասել է նա։
Մատվիենկոն նշել է, որ Covid-19-ի հետ կապված իրավիճակը ոչ բոլոր տեղերում է լավ, իսկ սահմանն ունի երկու կողմ։ Միևնույն ժամանակ ավելացրել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում մտցնել որևէ արհեստական սահմանափակում՝ փակել սահմանը և քաղաքացիներին արտասահման չթողնել։ Նա հիշեցրել է, որ որոշ երկրների՝ Ռուսաստանի զբոսաշրջիկներին և քաղաքացիներին ընդունելու պատրաստակամությունը երկկողմ հարաբերությունների հարց է։ Որոշ երկրներ թույլ են տալիս ռուսների ժամանումը, բայց լրացուցիչ սահմանափակումներով`երկշաբաթյա կարանտին։
«Համաձայնեք, ո՞վ կմեկնի մեր քաղաքացիներից արձակուրդ՝ երկու շաբաթ մեկ այլ երկրում կարանտինում անցկացնելու համար»,- հարցադրում է արել Վալենտինա Մատվիենկոն:
Մատվիենկոն վստահեցրել է՝ հենց այդպիսի արգելքները հանվեն և բարենպաստ պայմաններ ստեղծվեն, ռուսները կկարողանան կրկին մեկնել արտերկիր: Միևնույն ժամանակ, Մոսկվան երկկողմանի հիմքով պատրաստ է կառուցողական համագործակցության, փոխգործակցության՝ քաղաքացիների արտասահման մեկնելու պայմաններ ստեղծելու համար, միաժամանակ հասկանալով ռուսների առողջությունը պահպանելու անհրաժեշտությունը:
Հարակից հրապարակումներ`
- Տիկարաձե. Սահմաններին ունենք մոնիտորինգի և դեպքերի բացահայտման մեծ փորձ
- Վրաստանը իր սահմանները բացում է Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի համար
- ԵՄ-ն հաստատեց այն երկրների ցանկը, որոնց համար վաղվանից բացվում են արտաքին սահմանները
- Եթե Վրաստանը դիմանա սահմանների բացմանը, դա կլինի պատմական իրադարձություն․Թենգիզ Ցերցվաձե
- Եվրամիությունը հետաձգել է որոշումը՝ սահմանների բացման ու թույլատրելի երկրների վերաբերյալ
- Հայաստանը չի ներառվել երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կկարողանան մուտք գործել ԵՄ տարածք՝ սահմանների բացումից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները