Մշակույթ 11:13 08/07/2020 Հայաստան

Անցկացվում է Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված առցանց գիտաժողով

Հուլիսի 6-ին մեկնարկել է եռօրյա առցանց գիտաժողով՝ նվիրված հայ մեծ  բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, Հայոց Նահապետ Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200- ամյակին: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։ 

Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել  ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

«Արժևորել Ղևոնդ Ալիշանի հիշատակը նշանակում է հետադարձ հայացք նետել մեր ժողովրդի անցած պատմական ուղուն, ստեղծած մշակութային անանց արժեքներին և գրականությանը, ինչպես նաև այդ ամենի ուսումնասիրման գործում արժևորել Մխիթարյան միաբանության դերը, որովհետև ինչպես իրավացիորեն նշվել է տարբեր հետազոտողների կողմից, Ալիշանը դարձավ Մխիթարյան հայագիտության և Մխիթարյանների ստեղծած ողջ գրականության հանրագումարը:

Ուրախությամբ պետք է նշել, որ գիտաժողովն այնպես է կառուցված, որ յուրաքանչյուր նիստ ներկայացնում է Ալիշանի գիտական ժառանգության մի բնագավառը՝ պատմագիտություն, պատմական աշխարհագրություն, գրականագիտություն, գրականություն և արվեստ: Բաժանմունքներից յուրաքանչյուրն իր հերթին ներառում է տվյալ բնագավառին վերաբերող այն հարցերը, որոնց անդրադարձել է Ալիշանը:

Գիտաժողովն առավել ցայտուն վեր կհանի հայ գրականության և հայագիտության զարգացման գործում Ալիշանի ունեցած դերը, կընդգծվի այն ներդաշնակ միասնությունը, որ կար Ալիշան գրողի, գիտնականի և հայրենասերի միջև, որը պայմանավորեց նրա անանց հմայքը»,- իր ելույթում, մասնավորապես, ասել է Ռադիկ Մարտիրոսյանը՝ նշելով, որ  Ալիշանի հոբելյանին նվիրված այս գիտաժողովը նոր սկիզբ կդառնա Հայոց Նահապետի գիտագրական ժառանգության ուսումնասիրության գործում:

Ողջույնի ելույթներով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ   Տ. Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը, Հայաստանի գրողների միության քարտուղար բանասիրական գիտությունների դոկտոր Պետրոս Դեմիրճյանը:

Այնուհետև տեղի է ունեցել Մխիթարյան միաբանության հայրերից Վահան վարդապետ Օհանյանի՝  Ղևոնդ Ալիշանի նամակագրական ժառանգությունն ամփոփող ժողովածուի էլեկտրոնային տարբերակի շնորհանդես-ներկայացումը: Ցուցադրվել է Ղևոնդ  Ալիշանին նվիրված վավերագրական ֆիլմ, որը պատրաստվել է Վենետիկում:

Եռօրյա գիտաժողովին մասնակցում են ՀՀ ԳԱԱ ինստիտուտների, ԲՈՒՀ-երի, Մխիթարյան միաբանության, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշատողներ, վարդապետներ:

Գիտաժողովի թեմատիկ նիստներում նրանք հանդես կգան շուրջ 60 գիտական զեկուցումներով՝ ներկայացնելով  Ղևոնդ Ալիշանի գիտագրական ժառանգությունը: Կվերլուծվեն Ալիշանի ստեղծագործությունները,   կներկայացվի, թե ինչպես է Հայոց Նահապետի կերպարն արտացոլվել հայ գրականության և արվեստի մեջ: Մեծ թիվ են կազմում Ալիշանի դեռևս անտիպ աշխատանքները, որոնց մասին տեղեկություններ կտրվեն գիտաժողովի ընթացքում և կներկայացվեն դրանց հրատարակության հետ կապված հարցերը։

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը (Մատենադարան):

Ղևոնդ Ալիշանը (Քերովբէ Պետրոս–Մարգարի Ալիշանեան) ծնվել է 1820թ. հուլիսի 6-ին Կոստնանդնուպոլսում՝ դրամագետ–հնագետի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը տեղի Չալըխյան վարժարանում ստանալուց (1830-1832թթ.) հետո ուսումը շարունակել է Վենետիկի Մխիթարյանների դպրոցում (1832-1841թթ.)։

Հետագայում աշխատել է Ռափայելյան վարժարանում որպես ուսուցիչ (1841-1850թթ., ապա՝ 1866-1872թթ.), տեսուչ (1848-ից), «Բազմավեպ»-ի խմբագիր (1849-1851թթ.), ուսուցիչ Փարիզի Մուրատյան վարժարանում (1859-1861)։ 1872թ-ից ամբողջովին նվիրվել է գիտական գործունեության։ Եղել է Ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգեոնի դափնեկիր (1886թ.), Ենայի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ և դոկտոր, անդամակցել է իտալական և ռուսական գիտական ընկերությունների։

Իր գիտական հսկայական ժառանգությամբ Ալիշանը մեծապես նպաստել է հայրենական գիտության զարգացմանը։ Նրա գործերից շատերն այսօր էլ ունեն ճանաչողական արժեք և սկզբնաղբյուրի նշանակություն։

Ղևոնդ Ալիշանը մահացել է 1901 թվականի նոյեմբերի 9–ին և թաղվել Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:05
Մենք պետք է արաբական շուկան որպես թուրքականի այլընտրանքային տարբերակ ուսումնասիրենք. տնտեսագետ
«Մենք Թուրքիայի հետ պաշտոնապես չունենք տնտեսական հարաբերություններ, և, եթե նայեք Թուրքիայի արտահանման կառուցվածքը, ապա Հայաստանի դիմաց 0...
Աղբյուր` Panorama.am
12:56
«Նվիրում Արցախին» նախագիծը՝ «Ոսկե ծիրանից»
Նոյեմբերի 1-ից՝ «Նվիրում Արցախին» նախագծով, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ 17-րդ փառատոնի ծրագրերի շրջանակում,...
Աղբյուր` Panorama.am
12:50
Շուշիում խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր
«Սմերչ»համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին։ Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:44
Արյունոտ փողեր, արյունոտ մանկական հագուստ և գրառումներ. Չեխիայի երիտասարդների բողոքի ակցիան
Արյունոտ փողեր, արյունոտ մանկական հագուստ և գրառումներ․ Չեխիայի Հայ Երիտասարդական Միությունն այսպես է իր բողոքի ձայնը բարձրացրել։ Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
12:39
Հնարավորություն է տրվելու ներելու պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած կամ զոհված զինծառայողների վարկերը
«Այստեղ խոսքը վերաբերում է ոչ միայն տույժերին ու տուգանքներին, ինչպես նախորդ դեպքերում է եղել, այլ վարկային պարտավորությանն առհասարակ,...
Աղբյուր` Panorama.am
12:27
Արցախի երեխաների խաղաղության կոչը համայն աշխարհին
«Պիտի ապրենք, ապրենք և արարենք՝ հանուն կյանքի, հանուն սիրո, խաղաղության, Պիտի ապրենք, ապրենք և պայքարենք՝ ընդդեմ չարի, կամքով արի, ուժով բարի»...
Աղբյուր` Panorama.am
12:13
Ֆրանսիան կոչ է անում ԵՄ-ին միջոցներ ընդունել Թուրքիայի դեմ
Ֆրանսիան նախօրեին Եվրամիության գործընկեր առաջնորդներին կոչ արեց միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ, այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը...
Աղբյուր` Panorama.am
11:42
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 731 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 731 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, քիչ առաջ թարմացվել է Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:36
«Հայաստան» հիմնադրամին առավել շատ փոխանցումներ կատարվել են ԱՄՆ-ից ու Հայաստանից
«Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին մասնակցում է համայն հայությունն աշխարհի 73 երկրից։ «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
11:30
Կոնգրեսական Ջիմի Գոմեսը կոչ է արել Ադրբեջանի նկատմամբ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները
Կոնգրեսական Ջիմի Գոմեսը  իր թվիթերի էջում գրում է, որ կոչ է արել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Ֆրանսիայում բողոքի ակցիայի ժամանակ սադրիչների հարվածից հայ երիտասարդը ծանր վիրավորում է ստացել
Ֆրանսիայում հայերը բողոքի ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն Արցախի։ Այս անգամ նրանք փակել են Վալենսի ճանապարհը, և պահանջում են վերջ դնել...
Աղբյուր` Panorama.am
11:17
Թուրքիայի վրա ԵՄ ճնշման լծակները․ Euronews
«Եվրամիությունը Թուրքիայի համար շատ ավելի կարևոր է, քան Թուրքիան` մեզ համար»։
Աղբյուր` Panorama.am
11:11
28.10.2020. Կորոնավիրուսի 2241 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 4695 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2241 նոր դեպք: Առողջացել 694 մարդ: Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:05
Charlie Hebdo-ի Էրդողանի ծաղրանկարը Թուրքիայի իշխանությունների զայրույթն է առաջացրել
Ֆրանսիայի և Անկարայի միջև հակամարտությունը սրվում է: Վեստի.ռու-ն գրում է, որ Թուրքիայի նախագահի վարչակազմը դատապարտել է ֆրանսիական երգիծական...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Կասպերսկի». GravityRAT կորպորատիվ լրտեսը տեղափոխվել է Android և macOS
«Կասպերսկի» ընկերության տվյալներով՝ GravityRAT լրտեսական ծրագիրը, որն օգտագործվում է թիրախային կիբեռգրոհների իրականացման համար...
Աղբյուր` Panorama.am
10:51
Թշնամին թիրախավորել է բերդաքաղաք Շուշին
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական...
Աղբյուր` Panorama.am
10:48
Վիվա-ՄՏՍ. Սկսում ենք #հանունհայրենիքի մարտահրավերը
Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:  Ընկերության ֆեյսբուքյան էջից...
Աղբյուր` Panorama.am
10:38
ՊԲ հակաօդային ուժերի կողմից ադրբեջանական ԱԹՍ-ներ են խոցվել
«Առավոտ բարի լույսով ևս մեկ խոցված ԱԹՍ»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն...
Աղբյուր` Panorama.am
10:34
Կազմակերպվում է ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակների նշանակման գործընթաց
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է. «ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչներին, 2020թ....
Աղբյուր` Panorama.am
10:26
Կանադայի Սենատում ներկայացվել է նախագիծ՝ Արցախի ճանաչման համար
Կանադայի Սենատում սենատոր Լեո Հուսակոսի կողմից ներկայացվել է  նախագիծ, որը կոչ է անում Կանադայի կառավարությանը դատապարտել...
Աղբյուր` Panorama.am
10:16
ԱԺ նիստը հետաձգվեց. քվորում չկա
Մեկնարկեց ԱԺ հերթական նիստը, այն վարում է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։ Նախքան պատգամավորների գրանցումը վարման կարգով ԱԺ «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
10:11
Իրանի փոխարտգործնախարարը ներկայացրել է Իրանի նախաձեռնությունը՝ հակամարտության կարգավորման համար
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաղչին ղարաբաղյան հարցով սկսել է իր այցերը։ Նախօրեի  ուշ երեկոյան նա Բաքու էր ժամանել՝ որպես Իրանի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Ֆրանսիայում բացվել է Կաննի մինի-փառատոնը
Չնայած կորոնավիրուսի համավարակի տարածմանը, որի պատճառով այս տարի հեղինականոր մի շարք կինոֆորումներ չեղարկվել են, Կաննի կինոփառատոնը, չնայած հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:51
ԱՀԿ-ն բժշկական պարագաներ է փոխանցել Հայաստանին՝ վիրավորների բուժումն ապահովելու համար
ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դուջարիկը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում կրկին կոչ է արել հրադադար հաստատել ԼՂ հակամարտության գոտում: Նա նաև...
Աղբյուր` Panorama.am
09:44
Զարիֆ. Տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունն անհանդուրժելի է Իրանի համար
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը նախօրեին հայտարարել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի տարածաշրջանում ահաբեկիչների...
Աղբյուր` Panorama.am
09:39
ՊԲ-ն շարունակում է թշնամու դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները. Արցախի ՊՆ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
09:35
Սասունյան. Հնարավոր է, որ հայկական համազգեստով ադրբեջանցի զինվորների վրա կրակել են հենց իրենց զորքերը
2020 թ. հոկտեմբերի 25-ին ԱՄՆ պետքարտուղարությունը մեծ խանդավառությամբ հայտարարեց Արցախյան պատերազմում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հրադադարի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Ռուս քաղաքական գործիչ Ելենա Սիմիրիկովան կհանդիպի արցախցի կանանց
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր խորհրդարանում կայանալու է Արցախի...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}