Իրավունք 14:12 08/07/2020 Հայաստան

«Համոզված եմ՝ Էդգար Սողոմոնյանին ճնշել են՝ իրենց համար ցանկալի բովանդակությամբ ցուցմունք տա»

«Իմ գնահատմամբ, ապրելով այդ միջավայրում, խցում ծանոթ լինելով ներքին շատ բաների, համոզված եմ՝ Էդգար Սողոմոնյանին ճնշել են, դրդել, համոզել, որ նա իրենց համար ցանկալի բովանդակությամբ, իրականությունից տարբերող ցուցմունք տա»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստվայրում ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» այսօրվա դատավարությանն ասաց ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանը։

Նա պատմեց, որ կալանավորվելուց երեքուկես ամիս հետո իրեն տեղափոխել են այլ խուց, որտեղ եղել է մի անձնավորություն, որը ներկայացել է՝ «կագեբեյշնիկ» է, թելադրրում էր, թե խցում եղած մարդկանցից ով ինչ անի, փորձել է նաև իր վրա ճնշումներ գործադրել։

«Նա պատմել է, որ այստեղ եղել է նաև Էդգար Սողոմոնյանը։ Նա հենց այդ մեխանիզմի մի օղակն էր, որը բարոյական ճնշումների միջոցով, հետո էլ բարի քեռի ներկայանալով, ուղղորդում էր։ Նա ազդեցություն է ունեցել Էդգարի տված  ցուցմունքների վրա։ Նույնը փորձել է անել ինձ հետ, շատ առաջ չի գնացել, տեսել է, որ հաջողության չի հասնում, առաջ գնալու իմաստ արդեն չկար։ Իմ տպավորությունն այն էր, որ Էդգարի դեպքում հասել է հաջողության՝ ստեղծելով դժոխային պայմաններ նրա համար»,- ասաց Գ.Եղիազարյանը։

Նշենք, որ այս գործով մեղադրյալներից Էդգար Սողոմոնյան քրեական հետապնդումը  դադարեցվել է համաներման ակտի ընդունման հիմքով: Գործով ամբաստանյալներից Պավել Մանուկյանը մի քանի անգամ պնդել է՝ ոստիկան  Գագիկ Մկրտչյանին հրազենային վիրավորում է հասցրել ոչ թե Արմեն Բիլյանը, այլ պատահական կրակոցով թևից հրազենային վիրավորում է հասցրել սույն գործով այլ ամբաստանյալ՝ Էդվարդ Գրիգորյանը: Իսկ նիստերից մեկի ժամանակ Արմեն Բիլյանը, դիմելով Էդգար Սողոմոնյանին, ասել էր. «Էդգար, դու իմ վրա կեղծ ցուցմունք ես գրել, հիմա շատ կարևոր է… Դու բարոյականություն ունենաս՝ Գագիկ Մկրտչյանի կնոջը պատասխանի: Էդգար, պետք է քո սխալն ուղղես։ Դու կեղծ ցուցմունք ես տվել, 10 հազար դրամ են քեզ տվել ու նույն օրը տուն ես գնացել:  Իմ վրա գրել ես այն, այն ինչ քեզ ասել են: Դու տեսե՞լ ես, որ ես կրակել եմ, խփել»։ 

Գ.Եղիազարյանը նաև պատմեց, որ Գագիկ Մկրտչյանի  ուղղությամբ ինչ-որ տեղից կրակոց արձակվել է, վիրավորվել է թևից։ Ինքը չի տեսել վիրավորվելու պահը։

«Իմ տեսածների հիման վրա պատկերացումներ ունեմ, կարծում եմ, համոզմունք ունեմ, որ Էդվարդ Գրիգորյանը չէր կարող լինել։ Երբ պետք է այդ դեպքերը զարգանային, դրանից շատ կարճ ժամանակ առաջ ես տեսել եմ Էդվարդ Գրիգորյանին Մխիթարի ճակատը վիրակապելուց։  Ըստ իմ պատկերացրածի, այո, նա չէր կարող լինել»։

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝  պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:25
Լևոն Քոչարյան. Կարելի է և պետք է խոսել այն բեկումնային աշխատանքից, որն արեց ՊՊԿ-ն
ՀՀ երկրորդ նախգահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1992թ. այս օրը` օգոստոսի 15ին, ստեղծվեց...
Աղբյուր` Panorama.am
12:16
Բելառուսում հրաժեշտ են տալիս ակցիայի ժամանակ մահացած տղամարդուն
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում վերջին հրաժեշտն են տալիս 34-ամյա Ալեքսանդր Տառայկովսկուն, ով մահացել է բողոքի ակցիաների ժամանակ։ Currenttime-ի...
Աղբյուր` Panorama.am
12:06
Մայքլ Ջորդանի սպորտային կոշիկներն աճուրդում վաճառվել են 615 հազար դոլարով
Աճուրդում վաճառվել է «NBA»- ի լեգենդ Մայքլ Ջորդանի խաղային կոշիկների մի զույգ: Լոտը ռեկորդային է: Գումարը կազմել է 615 հազար դոլար,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Ինչպե՞ս նվազեցնել նստած աշխատանքի վտանգները
Նստած դիրքը ամենավտանգավորն է մարդու օրգանզիզմի համար, այն նաև շահավետ չէ աշխատանքի արդյունավետության տեսանկյունից։ «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
11:33
Արցախում կորոնավիրուսի մեկ նոր դեպք է հաստատվել
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք է հաստատվել:...
Աղբյուր` Panorama.am
11:11
15.08.2020. Կորոնավիրուսով 6 հիվանդ է մահացել, 186 նոր դեպք է գրանցվել
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով 6 հիվանդէ  մահացել։  Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
11:03
Նաիրա Զոհրաբյան. Եթե կա մարդ, ով մեսչյանական ճոպանուղիով Մասիվից իջել է Կենտրոն համայնք, ասեք
«Իսկ եթե լուրջ, հարգարժան պարոն Մեսչյան, էսպես չեն գնում՝ «եկա, տեսա, խոստացա, չարեցի ու գնացի»
Աղբյուր` Panorama.am
10:59
Առավել շատ հրդեհներ բռնկվել են Երևանում, Կոտայքում ու Սյունիքում
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում երեկվա ընթացքում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մարուքյան. Անհասկանալի է վարչապետի կցկտուր պատասխանը Ստեֆան Սակուրին
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է BBC-ի Hard Talk հաղորդման ընթացքում վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
10:34
Բոզոյան. Բելառուսում Լուկաշենկոյի իշխանության ժամերը հաշված են
Պոլիտէկոնոմիա հետազոտական ինստիտուտը ներկայացնում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հոդվածը Բելառուսում ստեղծված իրավիճակի ու հնարավոր զարգացումների...
Աղբյուր` Panorama.am
10:20
Իսպանիայում արգելվել է ծխել, խմել և պարել
Կորոնավիրուսի տարածման ֆոնին Իսպանիայի իշխանությունները կարգադրել են փակել գիշերային ակումբները, արգելել են հասարակական վայրերում ալկոհոլի և...
Աղբյուր` Panorama.am
10:09
Արաբագետ. Եթե գործընթացը չունենար հակաիրանական ուղղվածություն, ապա կարելի էր հրապարակայնորեն ողջունել այն
Արավագետ Արմեն Պետրոսյանը դիտարկել է ԱՄԷ-Իսրայել գործարքի համընդհանուր նշանակությունը Հայաստանի տեսանկյունից։ Նա գրում է, որ ԱՄՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:57
Շաքի գյուղի մոտ դաշտում գտել են սմերչ տեսակի հրթիռ
Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն oգոստոսի 14-ին, ժամը 17:58-ին  տեղեկատվություն է ստացվել, որ Շաքի գյուղի մոտակա դաշտում...
Աղբյուր` Panorama.am
09:51
«Ժողովուրդ». Իշխանությունները դեռևս հստակ չգիտեն, թե ինչպես պետք է ապահովեն մասնագիտացված դատարանի գործելու անցումային փուլը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը սկսելու է...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Ժողովուրդ». Ընդամենը 900 դոլար գումար ստանալու համար, խառնվել է օրենքով գողն ու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել օրենքով գողեր Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ո՞վ պետք է կանխեր Ախալքալաքի ողբերգությունը կամ ո՞վքեր են մեղավորները»
«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ն իր հերթական հոդվածում ներկայացրել է օրեր առաջ Ալալքալաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
09:27
ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի դեմ ՝ մարդու իրավունքների խախտումների համար
Եվրամիությունը որոշել է պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ ՝ մարդու իրավունքների խախտումների համար: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:19
Փարիզը կրկին կորոնավիրուսի բարձր ռիսկայնության գոտի է հայտարարվել
Ֆրանսիայի կառավարությունը Փարիզը և Միջերկրական ծովի ափին՝ Մարսելի մոտ գտնվող Բուշ-դյու-Ռոն շրջանը կորոնավիրուսով վարակման բարձր ռիսկայնությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:10
Ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի համապետական երիտասարդական առաջնությունը
Երևանի «Գազպրոմ»  մարզահամալիրում  կազմակերպվում  և անցկացվում են  տարբեր մարզաձևերի պարապմունքներ և մրցումներ։...
Աղբյուր` Panorama.am
09:00
Ինչպե՞ս անել, որ ոչ մի երկիր չցանկանա հարձակվել մեզ վրա. արթնացող Հայաստան
«Երբեք մի թերագնահատիր փոքր, սակայն գործին հաստատակամորեն հետևող մի խումբ մարդկանց` աշխարհը փոխելու կարողությունները։ Իրականում, միայն...
Աղբյուր` Panorama.am
20:36
ՇՎՏՄ-ն կրկնայցեր է իրականացրել Երևանում. խախտումներ չկան
Այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են իրականացրել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում:...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կապիտան Ռուբեն Սանամյանը կարժանանա Ազգային հերոսի կոչման․Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, հայտնելով․ «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ...
Աղբյուր` Panorama.am
20:25
Ռուբեն Հայրապետյանին հորդորում ենք հրապարակել վերաքննիչ դատական ակտն ամբողջությամբ․Արմեն Գրիգորյան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում  հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մայրաքաղաքի բացօթյա հանգստի գոտիներում խախտումներ չեն արձանագրվել. ԲԸՏՄ
Այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ մայրաքաղաքի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Խորհուրդս տղերքին՝ հրաժարվեք Նիկոլի տված պարգևներից․Քաղաքագետ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարգևատրումներին։ Նա...
Աղբյուր` Panorama.am
19:56
Ամեն օր մինչև ս. թ. օգոստոսի 25-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը․Քաղավիացիա
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում  է, որ ամեն օր մինչև ս. թ. օգոստոսի 25-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ...
Աղբյուր` Panorama.am
19:55
Վարչապետը ներկա է գտնվել է Սևանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սևանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (ՀՍԾՏԿ) բացման արարողությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:47
Բրիտանացիները շտապ վերադառնում են Ֆրանսիայից և Նիդեռլանդներից ՝ վախենալով կարանտինից
Մեծ Բրիտանիայի հազարավոր բնակիչներ, որոնք հանգստի են մեկնել Ֆրանսիա, Նիդեռլանդներ կամ Մալթա, փորձում են շտապ վերադառնալ տուն ՝ երկշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
19:37
ԹԻՀԿ-ն հայցադիմում է ներկայացրել փոխվարչապետի դեմ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ փոխվարչապետ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Կեղծ քարտերով բանկոմատներից հափշտակել էր առանձնապես խոշոր չափի գումար
Օրերս քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}