Չորս մեքենա իրար են բախվել
Հուլիսի 7-ին, ժամը 18։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի ՃՈ նախկին հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կատուժած։ ԱԻ նախարարության հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Արման Ս․), «Opel Zafira» (վարորդ՝ Արայիկ Պ․), «ԳԱԶ-2110» (վարորդ՝ Վասյա Ա․) և«Merсedes C» (վարորդ՝ Հարություն Խ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Merсedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին