Իրավունք 14:18 08/07/2020 Հայաստան

Ոստիկանությունից հիշեցնում են. Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելը հանցագործություն է

Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Ոստիկանության ծառայողները օրենքով պաշտպանված են գրեթե բոլոր երկրներում: Օրենքով սահմանված են խիստ պատիժներ՝ ոստիկաններին վիրավորելու, զրպարտելու, դիմադրություն ցույց տալու համար:

Նման դեպքերում եվրոպական երկրներում և ԱՄՆ շատ նահանգներում պատիժ է նախատեսվում` տուգանքից մինչև տասնյակ տարիների ազատազրկում։

Հայաստանում նույնպես ոստիկանները օրենքով պաշտպանված են։ ՀՀ քրեական օրենսգրքի կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխում կա 316-րդ հոդվածը, որը վերնագրված է՝ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։

1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Հոդվածի երրորդ մասը սահմանում է, թե ովքեր են համարվում իշխանության ներկայացուցիչ։

3. Սույն օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, որը ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:
Այս հոդվածի հատկանիշներով ամեն տարի հարուցվում են բազմաթիվ քրեական գործեր, ներգրավվում են մեղադրյալներ, կայացվում են դատական որոշումներ։

Սա՝ ինչը վերաբերում է բռնությանը կամ բռնության սպառնալիքին։

Իսկ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը ամրագրված է ՀՀ վարչական օրենսգրքի՝ Կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներ գլխում։

Հոդված 182.
Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը

Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Պետք է գիտակցել, որ, եթե նույնիսկ այդ պահին համաձայն չեք ոստիկանի ինչ-որ գործողության հետ, դրա համար կան իրավական գործընթացներ կամ պատկան մարմիններ, որոնց կարող եք դիմել տեղի ունեցածի կապակցությամբ։

Բացի այդ, հարկ է նշել, որ սուտ մատնության համար նույնպես նախատեսված է քրեական պատասխանատվություն։

ՀՀ քրեական օրենսգիրք
Հոդված 333. Սուտ մատնությունը


1. Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է`գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը՝
1) զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով,
2) զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով,
3) կատարվել է շահադիտական դրդումներով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Մեր երկրում ոստիկանները անհամեմատ հանդուրժող են, քան որևէ այլ՝ արևմտյան կամ արևելյան երկրում: Սակայն եթե վիրավորում կամ հարվածում են ոստիկանին, արդարադատությունից խուսափելն անհնար է: Շատ դեպքերում էլ քաղաքացին, օրենքներից անտեղյակ, ոստիկանի օրինական պահանջներին ի պատասխան դիմադրություն է ցուցաբերում: Պետք է գիտակցել` դա հանցագործություն է: Իսկ եթե նկատել եք ոստիկանի կողմից հակաօրինական արարք ձեր նկատմամբ, դիմեք պատկան մարմիններին՝ պաշտպանելով ձեր իրավունքները»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:56
«Ամբողջ Ղազախստանն ու Ռուսաստանը բոյկոտում են մեր ավտոմեքենաները, իսկ Կառավարությունը լռում է»
Այսօր Կառավարության շենքի դիմաց ավտոներկրողները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում՝ ներկայացնելով իրենց խնդիրները։ Ավտովարորդների...
Աղբյուր` Panorama.am
15:49
Բացահայտվել են հանցավոր խմբի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքեր
Բացահայտվել են հանցավոր խմբի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքեր Քննչական...
Աղբյուր` Panorama.am
15:38
Խոշոր հրդեհ Անկարայում
Անկարայի Աքյուրթ շրջանի Շեյհլեր թաղամասում oգոստոսի 13-ի երեկոյան դեռևս անհայտ հանգամանքներում խոշոր հրդեհ է բռնկվել փայտանյութի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Իրանի դեսպանը հերքում է ԱՄՆ-ի կողմից վառելիքի առգրավման մասին տեղեկատվությունը
Վենեսուելայում Իրանի դեսպան Խոջաթ Սոլթանին «Թվիթթեր»-ի իր էջում  հերքել է տեղեկությունը, որ ԱՄՆ-ը առգրավել է իրանական վառելիքը,...
Աղբյուր` Panorama.am
15:27
Ոստիկանները բացահայտել են օղու արտադրության ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման...
Աղբյուր` Panorama.am
15:21
Փաշինյան. Շինթույլտվությունների գործընթացը պետք է պարզեցվի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել է Քաղաքաշինության կոմիտեի 2019 թ....
Աղբյուր` Panorama.am
14:39
30 տարի շարունակ տապալվել է անկախության հռչակագրով ամրագրված գործընթացը. «Հայք»
«Հայք» ազգայնական շարժումը ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ պահանջելով Անկախության հռչակագրի վերականգնում։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:30
Սոֆիա Հովսեփյան. Ո՞վ պետք է վճարի մի քանի անգամ շատ աշխատող ուսուցչին
«Ինչպե՞ս պետք է վճարվեն ուսուցիչները, եթե ասում են, որ դասարանները պետք է բաժանվեն 10-15 հոգանոց խմբերի»,- ուսումնական տարվա...
Աղբյուր` Panorama.am
14:21
Բելառուսում 10 լրագրող շարունակում է ձերբակալված մնալ
Բելառուսում անցկացվող բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել են մոտ տասը լրագրողներ, հաղորդում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
14:12
Ոստիկանությունը տուգանել է նախարար Խաչատրյանին
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունը կազմել է կանոնների խախտման և տուգանքի վերաբերյալ համապատասխան...
Աղբյուր` Panorama.am
14:06
Աշոտյանը՝ Փաշինյանին. Մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր
ՀՀԿ ԳՄ անդամ, կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ֆեյսբուքյան իր էջում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գրում է. «Նիկոլի՝...
Աղբյուր` Panorama.am
14:00
Բելլա Քոչարյան. Որոշեցի պատերազմի ժամանակ վերապրածս ներկայացնել ձեզ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանը գրում է. «Այսօր վերընթերցեցի պատերազմից զգացածս, որ ժամանակին հանձնել էի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Beeline. Ինտերնետի մատչելի տարիֆիկացմամբ հատուկ սակագնային փաթեթ Հայաստանում քաղցկեղով պացիենտների համար
Հավատարիմ լինելով իր հաճախորդամետ քաղաքականությանը և Հայաստանում որակյալ կապը հնարավորինս մատչելի դարձնելու առաքելությանը` Հայաստանում Beeline-ը...
Աղբյուր` Panorama.am
13:46
Արմավիր-Մեծամոր ճանապարհին «Lexus»-ն ու «Mercedes»-ը բախվել են. վարորդներից մեկը հոսպիտալացվել է
Օգոստոսի 13-ին, ժամը 09։01-ին Մարզային Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 6-րդ...
Աղբյուր` Panorama.am
13:37
Լուկաշենկո. Ես ողջ եմ և Բելառուսում եմ գտնվում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արձագանքել է հայտարարություններին, թե իբր ինքը լքել է երկիրը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
13:26
Դեսպանատուն. Արաբական Միացյալ Էմիրությունները և Իսրայելը պատմական համաձայնության են եկել
ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահոն և Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ շեյխ...
Աղբյուր` Panorama.am
13:17
«Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
13:10
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք: Այս մասին հայտնում է վրացական «Առաջին ալիք»-ը։ Այսպիսով, այս պահի դրությամբ...
Աղբյուր` Panorama.am
13:02
ՀՔԾ. Ապօրինի անտառահատման դեպքերը կոծկելու դիմաց ոստիկանության պաշտոնյան կաշառք է վերցրել
Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Լոռու մարզում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
12:51
Աջակցության 24-րդ ծրագիր. ո՞ւմ և ի՞նչ պայմաններով կտրամադրվի անտոկոս վարկ
«Թիրախավորել ենք խաղողի մթերումների ժամանակահատվածում կազմակերpություններին, և դրանց միջոցով մեր ֆերմերային տնտեսություններին օգնություն...
Աղբյուր` Panorama.am
12:42
Սերոբ Խաչատրյան. Ավելի տեղյակ ենք, թե ինչպես են բացվելու Շոտլանդիայի դպրոցները, քան Հայաստանի
Ուսումնական տարվա մեկնարկին քիչ ժամանակ է մնացել, սակայն ուսուցիչները, ծնողները, աշակերտներն անորոշության մեջ են։ «Ես օրինակ, ավելի...
Աղբյուր` Panorama.am
12:24
Անդրեաս Ղուկասյան. Ամուլսարում ուրան կա
Քաղաքական, հասարակական  գործիչ Անդրեաս Ղուկասյանն այսօր կառավարության շենքի դիմաց էր եկել՝ ձեռքին մի խումբ գիտնականների կողմից Ամուլսարում...
Աղբյուր` Panorama.am
12:16
Աջակցության 23-րդ ծրագրով ամսական 600-700 մլն դրամ կհատկացվի տնտեսվարողներին. նախարար
«Զբոսաշրջության ոլորտին և խաղողագործությանը, գինեգործությանն ու կոնյակագործությանը աջակցելու ծրագրեր են ընդունվել»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
12:10
Թուրքիան Իսրայելի հետ համաձայնության գալու ԱՄԷ-ի որոշումը կեղծավոր է համարում
Թուրքիայի արտգործնախարարության կարծիքով, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) որոշումը՝ Իսրայելի հետ երկկողմ հարաբերություններ ստեղծելու...
Աղբյուր` Panorama.am
12:00
ԱՄՆ սենատորները կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Քրիս վան Հոլենը ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին կոչ...
Աղբյուր` Panorama.am
11:52
Արտակ Դավթյանին ներկայացրել են փորձարկվող նոր զինատեսակներ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն այցելելություններ է իրականացնում...
Աղբյուր` Panorama.am
11:46
Մանե Թանդիլյանի փոխարեն ԱԺ կգնա Ստեփան Ստեփանյանը
Մանե Թանդիլյանի` «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ստացված պատգամավորական մանդատը օրենքով սահմանված...
Աղբյուր` Panorama.am
11:39
Սոչիում հարբած տղամարդկանց քամին քշել-տարել է
Սև ծովի Սոչիի ափերի մոտ փչովի ներքնակի վրա պառկած երկու տղամարդու քամին քշել ու մոտ մեկ կմ հեռացրել է ափից։ Eadaily.com-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:31
Լիտվայի նախագահը հրաժարվում է Լուկաշենկոյին համարել լեգիտիմ նախագահ
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան կարծում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի կարող համարվել պետության լեգիտիմ ղեկավար: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ինդոնեզիայում ուղևորին «դուրս են նետել» ինքնաթիռից
Ինդոնեզիայի ավիաընկերության «Citilink» ընկերության աշխատակիցները օդանավից «դուրս են նետել» մի մարդու, ով ապօրինի մտել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}