Զախարովան մեկնաբանել է իր՝ դեսպան նշանակվելու մասին լուրերը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է իր՝ դեսպան նշանակվելու մասին լուրերը: Այս մասին գրում է Lenta-ն։
«Ես երկար տարիներ ապրել եմ այս պարադիգմում, դա կապված չէ որևէ նշանակումների, առաջխաղացման և այլնի հետ: Որքան հիշում եմ, ամբողջ ժամանակ ես ստիպված էի հերքել ինչ-որ բան իմ մասին: Պարզապես նախկինում չկար «ֆեյք» բառը, այլ հենվում էին «լուրերի» հիման վրա», - ասել է Զախարովան։
Զախարովան շեշտել է, որ ինքը նույնիսկ ժամանակ չունի այդ հաղորդագրությունները կարդալու համար և, որպես կանոն, ընկերներն ու ծանոթներն են պատմում իրեն։
Նշվում է, որ Զախարովայի՝ դեսպան նշանակվելու մասին լուրերը հայտնվեցին այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան շնորհեց արտակարգ և լիազոր դեսպան բարձրագույն դիվանագիտական աստիճան: