Իսրայելի հասարակական առողջապահության տնօրենը հեռացել է պաշտոնից՝ քննադատելով իշխանությանը
Իսրայելի առողջապահության նախարարության Հանրային առողջության տնօրեն , պրոֆեսոր Սիգալ Սադեցկին հրաժարական է տվել՝ քննադատելով իշխանությունների կողմից վարվող կորոնավիրուսային ճգնաժամի կառավարումը՝ այն նկարագրելով քաոսային և անարդյունավետ։ Այս մասին գրում է Times of Israel-ը։
Սադեցկիի հրաժարականը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իսրայելում վարակի մակարդակը հասել է օրական մոտավորապես 1000 դեպքի, իսկ քննադատները մեղադրում են կառավարությանը`դեպքերի կտրուկ աճին ուշացած արձագանքի համար և Առողջապահության նախարարությանը չի հաջողվել արդյունավետ իրականացնել մարդկանց շփումների վերահսկումը և համաճարակաբանական հետազոտություններ իրականացնել, որպեսզի կասեցնեն բռնկումը:
Սադեցկին գրել է, որ գիտակցում է իրեն տրված նշանակալի դերը կորոնավիրուսային համաճարակի տարածման դեմ պայքարում՝ Իսրայել պետության և նրա քաղաքացիների համար կրիտիկական պահերին, բայց նախազգուշացրել է, որ Իսրայելը գնում է դեպի «վտանգավոր վայր»:
Սիգալ Սադեցկին քննադատել է կառավարության արձագանքը համավարակի դեմ, ասելով, որ իշխանությունները կորոնավիրուսի կապակցությամբ սահմանափակումները վերացրել են ժամանակից շուտ:
Նշենք, որ Իսրայելը համընդհանուր կարանտինի մասին հայտարարել էր ապրիլի 20-ին, դրանից հետո դեպքերը նվազեցին, որից հետո իշխանությունները բացեցին դպրոցները և բիզնես օբյեկտները, ինչի հետևանքով գրանցվեց վարակման դեպքերի կտրուկ աճ: Այս պահի դրությամբ երկրում գրանցվել է 32,222 վարակի դեպք, 342 մահ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին