Կարեն Սեդրակյանն վերընտրվեց ՏՄՊՊՀ անդամ
Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ՝80 կողմ և 6 դեմ ձայներով, Կարեն Սեդրակյանին վերընտրեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ:
Կարեն Սեդրակյանը 2019թ. հունիսի 28-ին ԱԺ-ի կողմից ընտրվել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ:
Կենսագրական տվյալներ
Ծնվել է Երևանում 1982 թ. հոկտեմբերի 8-ին
Կրթություն
2004 - 2007թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ
Տնտեսագիտական թեկնածուի գիտական աստիճան
1999 - 2004թթ. – Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, Ապրանքագիտություն և կոմերիցիա ֆակուլտետ
Մասնագիտական փորձառություն
2019թ. հունիսի 28-ից - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ
2018 - 2019թթ. - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական
2012 - 2018թթ. - ՀՀ ԿԱ ՊԵԿ ներքին աուդիտի վարչության պետ
2009 – 2012թթ. - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի գործերի կառավարիչ
2008 – 2009թթ. - Արաբկիրի թաղապետարանի առևտրի, սպասարկումների, տրանսպորտի բաժնի պետի տեղակալ
2005 – 2008թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետային գործընթացի կառավարման վարչության բյուջետային գործընթացի կազմակերպման և պետական բյուջեի կատարման ընթացքի մոնիթորինգի բաժնի առաջատար մասնագետ
2002 – 2005թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկային նախարարության բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության առաջին կարգի մասնագետ
Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:
Մասնակցել է մի շարք հայաստանյան և միջազգային համաժողովների, վերապատրաստման դասընթացների:
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի: