ԱԱԾ-ն վեց ամսում 7 սահմանախախտ է ձերբակալել
Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի պետական սահմանի անցման կետերում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից բացահայտվել է կեղծ կամ այլ անձանց պատկանող փաստաթղթերի օգտագործմամբ պետական սահմանի ռեժիմի խախտման 26 դեպք:
ԱԱծ մամուլի կենտրոնից հայտնում են, որ անցման կետերից դուրս բացահայտվել է պետական սահմանի խախտման 5 դեպք, որի արդյունքում ձերբակալվել է 7 սահմանախախտ, ինչպես նաև բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 25 դեպք (56 անձ):
Սահմանապահ զորքերում հարուցվել է 10 քրեական գործ, որից 8-ը` նախնական օպերատիվ տեղեկատվության իրացման արդյունքում, 2-ը՝ պետական սահմանի խախտման փաստերով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանությանն է փոխանցվել հետախուզման մեջ գտնվող 367 անձ: