Կառավարությունը օտարում է ԱԱԾ-ին պատկանող գույքը
Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, զեկուցելով օրակարգային առաջին որոշումը, հայտնեց, որ նախագծով առաջարկվում է թույլատրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սևակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832.2 քառ մետր մակերեսով հասարակական շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով:
Ըստ նախարարի, մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 2 062 100 320 ՀՀ դրամը։
«Գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը՝ 56 257 680 ՀՀ դրամը, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար մատուցված ծառայությունների դիմաց նախատեսված 825 864 ՀՀ դրամ գումարը»,- հայտնեց Սուրեն Պապիկյանը:
Նախարարի խոսքով, մրցույթում հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում օտարվող գույքի համար առաջարկվող գինը և գործարար ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափը, իսկ մրցույթի մասնակիցների առաջարկների գնահատումն իրականացվում է օտարվող գույքի համար առաջարկվող գին՝ 70%, և ներդրումների 30% չափով։
Կառավարությունը միաձայն հաստատեց որոշումը, որում ասվում է նաև որ ույքի օտարման նպատակով առաջարկվող ներդրումների չափը պետք է ներկայացվի երեք տարվա ընթացում։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան