Բերդ քաղաքի 28-ամյա բնակիչը ձերբակալվել է
Հուլիսի 8-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության մի քանի ծառայողներ զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում, Բերդ քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող ավտոտնակի դիմաց իրենց է մոտեցել նույն քաղաքի 28-ամյա բնակիչը և դեռևս նույն թվականի ապրիլի 7-ին Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու հանգամանքի հետ կապված հայհոյանքներ է հնչեցրել նույն բաժնի 2 ծառայողների հասցեին:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նշված արարքին իրավական գնահատական տալու նպատակով ոստիկանության Տավուշի բաժին հրավիրված քաղաքացին, ավագ տեսուչի աշխատասենյակում չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին, միաժամանակ բռունցքներով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի կրծքավանդակին, պատռել վերջինիս աջ ուսադիրը և վերնաշապիկի կոճակները և անմիջապես դիմել փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով:
28-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Ոստիկանության ծառայողները ճանաչվել են տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանների պահանջներին չենթարկվելու 10 քրեական գործ է քննվել
- Ոստիկանությունից հիշեցնում են. Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելը հանցագործություն է
- Բռնություն՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ. մեկ անձ ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում