Մահմուդ Աբասը պատրաստակամություն է հայտնել վերսկսել բանակցություններն Իսրայելի հետ
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել վերսկսել Իսրայելի հետ բանակցությունները միջազգային միջնորդների քառյակի հովանու ներքո: Այս մասին գրում է regionmonitor-ը։
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի առաջնորդը հաստատել է պաղեստինա-իսրայելական հակամարտության արդարացի լուծման աջակցությունը։ Զրույցը կայացել է պաղեստինյան կողմից նախաձեռնությամբ։
«Պաղեստինի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել խաղաղ բանակցությունները վերականգնել միջազգային իրավունքի հիման վրա եւ միջազգային միջնորդների քառյակի եւ այլ կողմերի հովանու ներքո»,-ասել է Աբասը։
Աբասը բարձր է գնահատել Ռուսաստանի դիրքորոշումը միջազգային իրավունքի հիման վրա խաղաղություն հաստատելու շուրջ աջակցությելու հարցում, հաղորդում է գործակալությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ