Փաստաբան. ԲԴԽ որոշումը ծանր ցայտնոտի մեջ գցեց ՀՔԾ-ին
«Իրականում ոչինչ տեղի չունեցավ, ընդամենը ԲԴԽ-ն արձանագրեց այն, ինչ պետք է արձանագրեր, կատարեց իր սահմանադրաիրավական առաքելությունը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ խոսելով Բարձրագույն դատական խորհրդի երեկ կայացրած որոշման մասին, ըստ որի, ԲԴԽ-ն մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը։
Փաստաբանի խոսքով, այստեղ երկրորդ կարծիք չկար, քանի որ ակնհայտ էր, որ Ա. Ազարյանի գործողություններում, քայլերում, արտահայտություններում կարգապահական խախտման որևէ հատկանիշ չկար։
«Այս որոշումն առանձնապես ծանր ցայտնոտի մեջ գցեց Հատուկ քննչական ծառայությանը և նրանք Ազարյանի խոսքերում նոր կարգապահական խախտման հատկանիշներ փորձեցին փնտրել։ Սակայն իրականում սրանք արտաիրավական էլեմենտներ են և հետապնդում են դատավոր Ազարյանի պատշաճ գործունեությունը կաշկանդելու ոչ իրավաչափ նպատակ։
Ակնհայտ է, որ դատավոր Ազարյանն այսօրվա քաղաքական իշխանության կողմից հետապնդվում է իր մասնագիտական պարտքը կատարելու համար»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը։
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսանդր Ազարյանին կրկին բարեվարքության կոչ ենք անում.ՀՔԾ
- Դատավոր Պապոյանը՝ ԲԴԽ որոշման մասին
- Ռուբեն Մելիքյան. ԲԴԽ-ն այսօր բարձրության վրա է
- Դատավոր Ազարյան. Անկաշկանդը միշտ էլ անկաշկանդ է
- ԲԴԽ-ն մերժեց կարգապահական պատասախանության ենթարկել դատավոր Ալեքսանդր Ազարյանին
- Դատավոր Ազարյանի պաշտպան. Հուսով եմ՝ ԲԴԽ-ն կդիմակայի այս փորձությանը
- Դատավոր Ազարյան. ՀՔԾ պետին չեմ վիրավորել, պարզապես իրերը կոչել եմ իրենց անուններով
- Դատավոր Ազարյանի պաշտպան. Կարգապահական վարույթի հիմքում դրված է ավելի մեծ պատմություն
- ԲԴԽ-ն սկսում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը