Առողջություն 12:24 10/07/2020 Հայաստան

Արտակարգ դրության չորս ամիսներին երկրում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ. Վլադիմիր Մարտիրոսյան

Երկրում արտակարգ դրություն հայտարարելու 4 ամիսների ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ: «4000 անգամ» աճել է նաև  պոպուլիզմի և բացարձակ անունակ կառավարման արդյունքում ձևավորված հասարակաքաղաքական, տնտեսական, արտաքին և անվտանգային ռիսկերը: Ինչու՞ , որովհետև ինչպիսի «սկզբունքնեով», «խորությամբ» և «նարատիվներով» կառավարվում է համավարակը, այդպիսի որակներով էլ կառավարվում է ողջ երկիրը:   Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը։

Նա մասնավորապես նշել է՝ երբ դեռևս մարտ ամսին Վարչապետը հայտարարեց, որ համաճարակով պայմանավորված ճգնաժամը ոչ միայն պրոբլեմներ է բերում, այլ ստեղծում է նաև նոր հնարավորություններ, շատերը լուրջ չհամարեցին՝ դիտարկելով այն որպես իրավիճակի ոչ սթափ գնահատման, ժողովրդին պոպուլիզմի հերթական չափաքանակի մատուցման և դատարկ խոստումներով  ու հույսերով կերակրելու հերթական անհաջող փորձ: Մինչդեռ, անցած ամիսներին տեղի ունեցած գործընթացների անգամ հպանցիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ իսկապես, այս ճգնաժամը իշխանությունների համար հրաշալի հնարավորություն էր սեփական նեղ խմբակային շահերն իրացնելու և խնդիրները լուծելու համար:

«Այսօր հասարակության գերակշիռ մեծամասնությունը վստահ է, որ արտակարգ դրությունն ամենեևին կապ չունի համաճարակի դեմ պայքարի իրականացման հետ: Նման օբյեկտիվ կարծիքի ձևավորման հիմքերը տվել են հենց նույն իշխանությունները, ովքեր, օգտվելով համավարակի, իրենց իսկ խոսքով ասած, ընձեռած հնարավորություններից, արտակարգ դրության անցած ժամանակահատվածն  օգտագործել են բացառապես իրենց քաղաքական շահերն իրացնելու և սեփական իշխանությունն ամրապնդելու համար՝ ժողովրդին լրիվ միայնակ թողնելով համավարակի դեմ պայքարում։ Եվ այս ամենը զուգակցվել է ձևական կարանտինային միջոցառումներով, խիստ վիճահարույց պարտադրանքներով, իրենց արդյունավետությունը դեռևս որևէ կերպ չհիմնավորած գործողություններով: Դրանց տրամաբանական հետևանք է այն, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելու 4 ամիսների ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ, իսկ մահվան դեպքերը՝ 600 անգամ։ Մի՞թե դժվար է հասկանալ, որ միայն արտակարգ դրությամբ չեն պայքարում համավարակի դեմ։ Արդյո՞ք այս 4 ամիսների ընթացքում որևէ պատասխանատու չի թերացել իր աշխատանքներում, որ չի հեռացվել ու փոխարինվել նորով: Եթե ոչ, ապա ինչու՞ են մեր ցուցանիշներն այսքան աննախադեպ խայտառակ:

Արտակարգ դրության առաջին օրերին, երբ ողջամիտ ու իրենց գործի գիտակ մասնագետները սթափության կոչեր էին հնչեցնում և իշխանություններին ու ժողովրդին հորդորում լուրջ վերաբերվել այս արհավիրքին ու վարչական գործիքների միջոցով իրական կարանտին ապահովել երկրում, կանխատեսելով հակառակ դեպքում խիստ անցանկալի զարգացումներ, իշխանությունների պահանջով նման գրառումները հեռացվում էին, իսկ կոչերը լռեցվում՝ խուճապ չառաջացնելու համար։ Ավելին, առողջապահության պատասխանատուները վստահեցնում էին, որ ամեն ինչ իրենց վերահսկողության տակ է և որևէ վտանգ չկա՝ հասարակությանը  չհիմնավորված հանգստության ազդակներ հաղորդելով ու թուլացնելով մարդկանց զգոնությունը: Ի դեպ, դա հենց այն ժամանակահատվածն էր, երբ համավարակը դեռևս կառավարելի էր, դուրս չէր եկել վերահսկողությունից և միանգամայն հնարավոր էր էականորեն զսպել դրա տարածման տեմպերը:

Արդյունքում, այսօր ունենք ոչ միայն նման խայտառակ ցուցանիշներ, այլև ապագայի վերաբերյալ անորոշ պատկերացումներ ու մռայլ կանխատեսումներ: Արդյոք տեղի ունեցածը ընդգծված դիլետանտիզմի և ինքնավստահ տգիտության, թե, այնումանեյանիվ, գիտակցված նպատակադրումների հետևանք էր: Համավարակի դեմ պայքարի անցած ժամանակահատվածում իշխանությունների իրականացրած գործողություններում կարելի է նկատել մեկ օրինաչափություն:

Շատ դեպքերում իրականացվել են բնույթով արդարացված ու անհրաժեշտ, սակայն ժամանակային առումով ուշացած քայլեր՝ դրանով իսկ գրեթե զրոյացնելով դրանցից հնարավոր էֆեկտը: Երբ տեղի ունեցած փաստերը և առողջապահության պատասխանատուների այս ընթացքում դրսևորած վարքագիծը համադրում ենք, ապա հարցերն ու կասկածներն ավելի են խորանում: Ի դեպ, այօր ամենամեծ խուճապ առաջացնողն անցած ամիսներին պարբերաբար սեփական կարծիքը փոխող ու դա հասարակությանը որպես վերջին ատյանի ճշմարտություն մատուցող, ազատ ժամերին քաղաքական գրառումներ կատարող ու քաղաքական գործունեություն ծավալող առողջապահության նախարարն է, ով, իմ կարծիքով, այսօր իր ներկայությամբ առողջապահության համակարգի և հասարակության առաջ կանգնած ամենամեծ վտանգն է։

Եվ այս ամենն այն դեպքում, երբ մենք անգամ չգիտենք թե ուր ենք հասել, համավարակի տարածման որ փուլում ենք գտնվում ու ինչ է դեռ մեզ սպասվում։
Իսկ այս ընթացքում, պատեհ ու անպատեհ առիթով իրենց ունեցած լեգիտիմությունն ու ժողովրդի 80 տոկոսանոց վստահությունը թմբակահարող, բացառապես մեկ մարդու շնորհիվ խորհրդարանում հայտնված ու իրենց ժողովրդի միակ լեգիտիմ ներկայացուցիչ հռչակած բացարձակ անօրգանական քաղաքական միավորման տարբեր  ներկայացուցիչներ մեկը մյուսից անտաղանդ քայլերով փորձում են լուծել սահմանադրական դատարանի անդամներին գործից հանելու ու իրենց քաղաքական հակառակորդներին լռեցնելու անհաջող փորձերը՝ դրանք զուգակցելով տարբեր խնդրահարույց կոնվենցիաներ ու օրենքների նախագծեր անցկացնելով։ Իսկ գործադիր իշխանությունը, կտրվելով համավարակի ճիրաններում գտնվող երկրում տիրող տագնապալի իրավիճակից, հրճվում է ճանապարհաշինարարակական աշխատանքներով՝ կառուցելով «նորովի Հայաստանը»:

Արդյո՞ք պետք էր ավելին ակնկալել մեկ կառավարությունից, որի ղեկավարի համար տնտեսական հեղափոխությունն սկսվում և ավարտվում է ՀԴՄ տպելով, իսկ համավարակի դեմ պայքարը՝ դիմակ կրելով։ Եվ պատահական չէ, որ գլոբալ հիմնախնդիրների լուծման վերաբերյալ նման մակերեսային պատկերացումներ ունեցող իշխանությունն այսօր աննախադեպ ու խայտառակ ցուցանիշներ է գրանցում բնակչության վարակվածության ու մահացության առումով։ Դրա գլխավոր պատճառներից մեկը, եթե ոչ ամենագլխավորն այն է, որ Հայաստանում համավարակի դեմ պայքարը դրվեց ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական հարթության վրա՝ այն առավելագույնս քաղաքականացնելով ու քաղաքական դիվեդինտներ հավաքելու ու անձնական խնդիրներ լուծելու նպատակադրումով, քանի որ, իրենց կարծիքով, ճգնաժամը ոչ միայն պրոբլեմներ է բերում, այլ ստեղծում է նաև նոր հնարավորություններ: Երբ երկրի վարչապետը,  դիմակների շուկայում առկա գնանկման և պրոֆիցիտի պատճառով քաղաքացիներին հորդորում է կրել բացառապես գործարանային արտադրության դիմակ, ապա օբյեկտիվ հարց է առաջանում. նա հանրային առողջության պահպանման պատասխանատուն է, թե՞ որոշակի շրջանակների բիզնես պարտնյորը: Արդյոք նման գործելաոճը շարքային քաղաքացու մոտ օբյեկտիվ տպավորություն չի ստեղծում, որ կրիր դիմակ կոչը ամենևին էլ բացառապես առողջապահական նկատառումներից բխող հորդոր չէ:

Անշուշտ, մեղավորներ փնտրելու կարիք չկա, մեղավոր են բոլոր նրանք, ովքեր ի պաշտոնե քաղաքական ու պրոֆեսիոնալ պատասխանատվություն են ունեցել բնակչության առողջության պահպանության համար։

Հ․Գ․ Իշխանությունները ստեղծված իրավիճակի համար մեղադրում են ժողովրդին։ Եթե անգամ ժողովուրդը մեղավոր է, հարգելի իշխանավորներ, ապա հիշեք, որ ժողովրդին փոխել հնարավոր չէ։ Իսկ իշխանություններին փոխելը ոչ միայն հնարավոր է, այլև ժամանակի հարց, որքան էլ «արտակարգ դրությունը» օգտագործեք, որպես քաղաքական վահան:
#Վեհ մնացեք»,- եզրափակել է խոսքը Վ․ Մարտիրոսյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:23
Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝  Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
11:09
Արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}