Իրավունք 15:32 10/07/2020 Հայաստան

Դատախազություն. Ապօրինություններ Գորիսում պետական սեփականության հողամասը վարձակալության հանձնելու գործընթացում

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված՝ Գորիս քաղաքում գտնվող 7530քմ․ մակերեսով ոչ բնակելի տարածքի վարձակալության վերաբերյալ կատարված վերահսկողության մասին փաստաթղթերը:

Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն է պահանջվել ու ստացվել նաև ՀՀ Կադաստրի և ՀՀ պետական գույքի կոմիտեներից, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից և ՀՀ Սյունիքի մարզպետարանից:

Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ արդյունքում պարզվել է, որն 2007թ․ հոկտեմբերի 8-ին կնքված պայմանագրով ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը N ՍՊԸ-ին վարձակալության է հանձնել Գորիս քաղաքի Անտառամերձ հասցեում գտնվող 7530 քմ․ մակերեսով ոչ բնակելի տարածքը՝ 300․000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով և 2008թ․ հունվարի 1-ից մինչև 2008թ․ դեկտեմբերի 31-ը գործողության ժամկետով: Նաև վարձակալի համար սահմանվել է առանց վարձատուի գրավոր համաձայնության գրավի, ենթավարձակալության պայմանագրեր չկնքելու և գործարքների մեջ չմտնելու պարտականություն։

Պարզվել է, սակայն, որ վարձակալ ՍՊԸ-ն 2007թ․ նոյեմբերի 16-ին կապի հայաստանյան օպերատոր ընկերության հետ կնքել է նշված հասցեում գտնվող 100 քմ․ մակերեսով ազատ հողատարածքը 50․000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով և մինչև 2027թ. նոյեմբերի 16-ը գործողության ժամկետով ենթավարձակալության պայմանագիր՝ այնտեղ բջջային կայանի տեղակայման և շահագործման նպատակով:

Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 656-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ շենքի կամ շինության վարձակալության ժամկետով վարձակալին է անցնում հողամասի միայն այն մասի օգտագործման իրավունքը, որն զբաղեցված է շենքով կամ շինությամբ և անհրաժեշտ է դրա օգտագործման համար: Այսինքն տվյալ դեպքում վարձակալ ընկերությունը շինության չզբաղեցված պետական սեփականության հողամասը ենթավարձակալության հանձնելու պայմանագիր է կնքել՝ չունենալով դրա իրավունքը։

Ընդ որում, ենթավարձակալության համար սահմանվել է վարձակալության պայմանագրի ուժի մեջ մտնելուց ավելի վաղ, իսկ գործողության համար ավելի երկար ժամկետ: Մասնավորապես, ենթավարձակալության պայմանագիրն ուժի մեջ է մտել Վարձակալության պայմանագիրն ուժի մեջ մտնելուց՝ 2008թ․ հունվարի 1-ից 20 օր առաջ, իսկ ենթավարձակալությամբ սահմանված գործողության ժամկետը (մինչև 16․11․2027թ․) գրեթե 19 տարով գերազանցել է Վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը։ Սա այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել վարձակալության պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով։ 

Փաստորեն, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարութան, վերջինիս իրավահաջորդներ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ էկոնոմիկայի նախարարութան պաշտոնատար անձանց կողմից 2007թ․ մինչ օրս իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները որպես վարձատու չկատարելու արդյունքում պետության համար առաջացել են ծանր հետևանքներ, իսկ ընկերության ծառայողները 2007թ․ մինչ օրս խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ապօրինի կերպով շուրջ 12 տարի տիրապետել և օգտագործել են պետության սեփականություն հանդիսացող հողամասը և դրա դիմաց ստացել շուրջ 7,200,000 ՀՀ դրամ՝ պետությանը պատճառելով նույնքան դրամի առանձնասպես խոշոր չափի վնաս։

Ըստ աղբյուրի, բացի այդ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձինք անտեսել են, որ ընկերությունը վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը գերազանցող և դրա առարկայի ծավալից դուրս գտնվող գույքի նկատմամբ  ենթավարձակալության պայմանագիր կնքելու իրավասություն չի ունեցել և նման գործարքից բխող իրավունքների պետական գրանցումը մերժելու փոխարեն գրանցել են ենթավարձակալության պայմանագրից բխող իրավունքները։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև ընկերության ծառայողների կողմից խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով պետությանն առանձնասպես խոշոր չափի վնաս պատճառելու առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:44
Ախալքալաքում անկարգություններ են, կան տուժածներ (Lրացված)
23:08 «Հետք»-ի փոխանցմամբ, միջադեպի մասնակիցների, տուժածների թվում հայեր կան։ «Ախալքալաքի բնակիչները...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայաստանում պաղպաղակի արտադրությունը նվազել է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունվար-հունիսին հանրապետությունում արտադրվել է  7 մլն 792.3 հազար լիտր...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թրամփը հայտարարել է, որ կարող է կասեցնել ԱՄՆ-ում աշխատավարձի հարկերի հավաքագրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա օրերին հրամաններ ստորագրել, որոնցով կկասեցվի ԱՄՆ-ում աշխատավարձի հարկերի հավաքագրումը, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:30
Սևամորթ քաղաքական գործիչը պահանջել է վաճառքից հանել «նեգր» գրառմամբ կոշիկները
Մեծ Բրիտանիայի պառլամենտի անդամ Դեյվիդ Լամին «Amazon» կայքում գտել է կոշիկ, որի նկարագրության բաժնում գրված է եղել...
Աղբյուր` Panorama.am
19:23
«Ձայն հանի, բժիշկ, քո սպիտակ խալաթի վրա ոտքեր են սրբում»
Երկակի զգացմունք ունեցա, երբ իմացա Մհեր Դավիդյանցի աշխատանքից ազատման մասին։ Երբ փետրվար-մարտ ամիսներին տրորում, վարկաբեկում,  ռեպրեսիաների...
Աղբյուր` Panorama.am
19:15
Երկուշաբթի օրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, օգոստոսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
19:08
ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում
Այսօր՝ օգոստոսի 8-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է կասեցման գործընթացներ Կոտայքի մարզի մի քանի բնակավայրերում,...
Աղբյուր` Panorama.am
19:00
Բժշկի խորհուրդները հիպերտոնիկ հիվանդություն ունեցողներին
ՌԴ Առողջապահության նախարարության կանխարգելիչ բժշկության պետական հետազոտական կենտրոնի առաջատար գիտաշխատող Գալինա Խոլմոգորովան հայտնել է, թե ինչ...
Աղբյուր` Panorama.am
18:52
Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում ստուգումներ են անցկացվել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները՝ համագործակցելով ՀՀ ոստիկանության ծառայության տարբեր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Հոգեբանը հայտնել է՝ ինչպես պետք է պատշաճ կազմակերպել հեռավար աշխատանքը
Հեռավար կարգով աշխատելիս խորհուրդ է տրվում արթնանալ աշխատանքային օրվա մեկնարկից 45-50 րոպե առաջ, գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
18:38
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Դե Բրյունը գերազանցել է Արշավինի Չեմպիոնների լիգայի ռեկորդը
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյունը նոր ռեկորդ է սահմանել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
18:30
Գիտնականները հավանական են համարում Մարսում քարանձավների առկայությունը
Պադուայի և Բոլոնիայի համալսարանների իտալացի գիտնականները կասկածում են, որ «Լուսնի» և «Մարսի» վրա հսկա քարանձավներ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհահատվածը գտնվում է անմխիթար վիճակում
Ախալքալաք քաղաքից մինչև «Կորխիս ծղալի» կամուրջ Ախալցիխե-Ախալքալաք մայրուղու 6-7 կիլոմետրանոց ճանապարհահատվածը գտնվում է քարուքանդ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Երկուշաբթի Երևանի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սարրին հեռացավ «Յուվենտուս»-ից
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին հրաժարական է ներկայացրել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։ Լուրը հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
17:54
«Falcon 9» հրթիռը 57 արբանյակներով արձակվել է տիեզերք
Ամերիկյան «SpaceX» ընկերությունն արձակել  է «Falcon 9» մեկնարկային մեքենան՝ 57 «Starlink»...
Աղբյուր` Panorama.am
17:48
Ռուբեն Հակոբյան. Ընդդիմադիր Փաշինյանը փրփրադեզ բերանով ու ճղճղան ձայնով մարդաշատ խառնամբոխին կոչ կաներ
ԱԺ նախկին պատգամավոր, «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:42
Սևանի ափամերձ տարածքներում 3.800 շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման. Ռոմանոս Պետրոսյան
«Սեւան» ազգային պարկի տարածքում՝ Սեւանա լճի ափամերձ գոտում ունենք ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների...
Աղբյուր` Panorama.am
17:36
Ասորիները հայերի վրա ամենամեծ ազդեցություն թողած ժողովուրդներից են. Ստեփան Դանիելյան
Լիբանանի ասորիներ մասին առաջացած բանավեճի առիթով մի քանի խոսք էլ ես ասեմ, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա գրել...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ինչո՞ւ չի կարելի ընթրիքից հրաժարվել
Չինական ոչ պետական ինտերնետային ռեսուրսի հեղինակ, գիտնական Պյաո Սյաոն բացատրել է, թե ինչու է վնասակար ընթրիքից հրաժարվելը, հայտնում է news.ru-ն։...
Աղբյուր` Panorama.am
17:24
Պարենի համաշխարհային գները բարձրացել են
Սննդամթերքի համաշխարհային գները երկրորդ ամիսն անընդմեջ աճում են: Սննդամթերքի գների ինդեքսը հուլիսին հասել է 94,2 կետի, ինչը 1,2 տոկոսով ավելի է,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Նորավանքում արձանագրվել են խախտումներ, կազմվել արձանագրություններ
ՀՀ պարետի որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով օգոստոսի 8-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
17:12
Փաշինյանը պահանջել է հերքել իր պապու՝ դավաճան լինելու մասին տեղեկատվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է ուղարկել Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիին՝ պահանջելով հերքել իր պապու դավաճան լինելու մասին...
Աղբյուր` Panorama.am
17:07
Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել է հայ միանձնուհի Սոֆի Խոսրովյանը
Օգոստոսի 4-ին տեղի ունեցած Բեյրութի հուժկու պայթյունի հետևանքով մահացած 13 հայերից մեկը միանձնուհի Սոֆի Խոսրովյանն է: Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:00
Եվրամիությունը ներկայացրել է Ղրիմի բնակիչներին մուտքի վիզա տրամադրելու կարգը
Ռուսաստանում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը ասել է, որ Ղրիմում թողարկված ռուսական անձնագրերը չեն ընդունվում Շենգենյան վիզա ստանալու համար դիմելիս:...
Աղբյուր` Panorama.am
16:53
Արտաքին աշխարհը շարունակում է աջակցել Հայաստանին՝ COVID-19-ի համավարակի հաղթահարման գործում
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ առողջապահության նախարարությունը մեկնարկում են համագործակցության նոր փուլ՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կառավարությունը 2,8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում ՋԷԿ-ի կառուցման համար
ՀՀ կառավարությունը 2.8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համար, ինչպես նաև նախագիծն իրականացնելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:32
Լուկաշենկոն խնդրել է ֆերմերներին չբերել ընտրություններին քվեարկելու
Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Տուրչինին խնդրել է ֆերմերներին չկտրել աշխատանքից հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:20
Վիրուսոլոգը հայտնել է՝ ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Ռուսաստանի համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի պրոֆեսոր Գամալեյ Անատոլի Ալթշտեյնը հայտնել է, թե ում է հակացուցված...
Աղբյուր` Panorama.am
16:08
Չինաստանում «մարդասպան» վիրուս է հայտնվել
Չինաստանում տարածվում է վիրուսի մի տեսակ, որը կարող է ճակատագրական հետևանք ունենալ մարդու համար, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}