Քաղաքական 11:03 10/07/2020 Հայաստան

Տիգրան Աբրահամյան. Այս իրավիճակում մեծ թվով զինվորականներ խաղից դուրս վիճակում են, ինչը ՀՀ-ի ու Արցախի համար վտանգավոր է

Արցախում Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Սամվել Բաբայանի նշանակումը տարբեր խմբերի համար եղել է  զարմանալի՝ հաշվի առնելով մեծ թվով  հանգամանքներ։ 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է «Հենակետ վերուծական կենտրոն» ՀԿ ղեկավար, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Հույս ունենք, որ Արցախի Սահմանադրության  համաձայն  ձևավորված, կազմավորված իշխանությունները կգործեն դրա տրամաբանության շրջանակներում ու Արցախի մասին տեղեկատվությունը կստանանք ավելի շատ  Արցախի  զարգացման, անվտանգության աստիճանի բարձրացման մասին, այլ ոչ թե ներքին հակասությունների ու ինտրիգների մասին, որը ոչ մեկիս համար էլ ցանկալի չէ»,- նշել է փորձագետը։

Տ.Աբրահամյանի խոսքով, անկախ այն հանգամանքից, որ Արցախը ճանաչված պետություն չի եղել, սակայն այս տարիների ընթացքում մշտապես Արցախի ղեկավարները տարբեր շրջանակների միջոցով տարբեր մակարդակներում շփում են  ունեցել ոչ միայն ՌԴ, այլ մեծ թվով երկրների ղեկավարների հետ։

«Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի հետ կապված չեմ կարող փաստել, հաստատել, միանշանակ ասել, որ նրանց մուտքը ՌԴ արգելված է անկախ այն հանգամանքից, որ դրա մասին բազմաթիվ հրապարակումներ եմ հանդիպել։ Բայց միանշանակ պետք է նշել, որ եթե Արցախի կարևոր պաշտոններում գտնվող  պաշտոնյաները խնդիր ունեն Ռուսաստանի մուտքի հետ, կարող է բավականին ցավալի իրադարձութունների բերել ոչ միայն Ղարաբաղի համար։ Ժամանակը ցույց կտա՝ ունենք այդ խնդիրը, թե ոչ։ Եթե իրականում մենք ունենք այդ խնդիրը և եթե իրականում  այդ նշանակումները եղել են գիտակցված ձևով, քաղաքական առումով բավականին մեծ թվով հետևանքների է  հանգեցնելու»,- ասաց Տ. Աբրահամյանը։

Խոսելով զինվորական վերնախավի մասին, արդյո՞ք մարդկային, պրոֆեսիոնալ ռեսուրսն օգտագործում է Արցախի իշխանությունը,  փորձագետը նշեց. «Պրոֆեսիոնալ զինվորականների խնդիր մենք ունենք ոչ միայն Արցախում, նաև Հայաստանում։ Այսօր մեծ թվով զինվորականներ տարբեր իրավական գործընթացներով են անցնում, դրանով  պայմանավորված, ըստ էության, պրոցեսներից  դուրս են։ Իսկ մենք այս պայմաններում մեզ նմանատիպ ճոխություն չենք կարող թույլ տալ։ Հենց միայն այն հանգամանքը որ Արցախի դեպքում Լևոն Մնացականյանը, ով բավական փորձառու, բավականին լավ  ռազմական կրթություն ստացած մեր գեներալներից է, այս պահին որևէ պաշտոն չի զբաղեցնում Հայաստանում կամ Արցախում, ինքնին ինձ համար արդեն խնդիր է։ Միայն այս օրինակը ցույց է տալիս, որ մեր ռեսուրսներն արդնուավետ չենք օգտագործում։ Հաշվի առնենք նաև այն զինվորականներին, որոք իրավական տարբեր պրոցեսներով անցում են տարբեր քրեական գործերով՝ Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով, Միքայել Հարությունյան, ևս մի քանի զինվորականներ։ Ըստ էության, պետք է նկատենք, որ այս իրավիճակում մեծ թվով զինվորականներ խաղից դուրս վիճակում են մնացել, որը, չգիտեմ ներիշխանական այս զարգացումներում ում է  ձեռնտու կամ ում ոչ, կոնկրետ Հայաստանի ու Արցախի համար սա բավականին վտանգավոր է։ Մենք պարտավոր ենք ցանկացած իրավիճակում օգտվել այս մարդկանց  հնարավորություններից»։

Տիգրան Աբրահամյանը հույս ունի, որ Հայաստանի, Արցախի իշխանություններում որոշակի փուլում շատ ավելի հաշվենկատ կլինեն ու այդ մարդկանց տարբեր ձևերով, կապ  չունի  ինչ կարգավիճակով, կներգրավեն մեր պաշտպանական համակարգի զարգացման, արդիականացման ուղղված  գործընթացներում։

Ինչ վերաբերում է ադրբեջանական հաքքերների ձեռքում հայտնված Հայաստանին վերաբերող  փաստաթղթերին, այդ թվում նաև բանակի վերաբերյալ, փորձագետն ասաց, որ 2018 թվականի իրադարձություններից հետո ավելի շատ կենտրոնացել են ներքաղաքական զարգացումների, սևերի ու սպիտակների վրա, բայց կան համապատասխան ինստիուտներ, որոնք ունեն հնարավորություններ և պարտավորվածություն պայքարելու տեղեկատվական անվտանգության առկա սպառնալիքների դեմ։ 

«Այն խնիդրները, որոնք այսօր կան, դրանք  շատ բարդ լուծումներ չունեն»,- ասաց Տ.Աբրահամյանը։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Գարեգին Երկրորդն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը
Վեհափառ Հայրապետը ցավով անդրադարձել է հայ ժողովրդի կյանքում տեղ գտած մի նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից իրագործված էթնիկ զտումներին և Արցախի հայաթափմանը։
Աղբյուր` Panorama.am
17:24
Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից, որը «տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա».
 Երկրապահ կամավորական միության անդամ Արայիկ Ղարիբյանը դիմել է  Շենգավիթի շրջանի երկրապահ կամավորական միության նախագահին ինձ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ժուռնալիստների միություն. Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հաղորդագրութուն, ըստ որի՝ «ապրիլի 24-ին Հայոց...
Աղբյուր` Panorama.am
16:59
Որ մեկդ հանկարծ մասնակից եղաք էդ հակահայ գործին, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստ
Գեոդեզիստ Կարեն Սոխակյանը ֆեյսբուքի իր էջում դիմել է իր գործընկերներին՝ կոչ անելով չմիանալ «սահմանազատում-սահմանագծում կոչված...
Աղբյուր` Panorama.am
16:57
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ապրիլի 20-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նախօրեին՝ ժամը 21։45-ին, «Էջմիածին» ԲԿ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:48
Կառավարություն. Ադրբեջանի ու Հայաստանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են
2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման...
Աղբյուր` Panorama.am
16:33
Փաշինյան. Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը
«Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիև. Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը
«Հայաստանն ու Ադրբեջանն այսօր առավել քան մոտ են այդ հարցի լուծմանը (խաղաղության պայմանագրի կնքմանը), ինչպես երբևէ։ Օկուպացիայի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իշխան Աղբալյան. Ես իմ դիրքորոշումը հայտնել եմ, աշխատանքային խմբից դուրս եմ գալիս
«Կառավարության որոշումը, որը սահմանազատման մասին է, լինելու է ըստ իրենց պլանավորածի»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ալիևը համաձայն է. Հայաստանի հետ բանակցությունները կանցկացվեն Աստանայում
Բաքուն համաձայնել է Ղազախստանի՝ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցկացնելու առաջարկին։ Այս մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
15:10
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը ոչ թե ժողովրդավարական երկիր է, այլ Եվրոպայում բռնապետության չեմպիոն
«Ես կանդրադառնամ էթնիկ զտումների և ցեղասպանության կիրառմանը որպես գործիք Մերձավոր Արևելքի էթնոքաղաքական, էթնոդավանանքային և այլ խնդիրների...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ոստիկանները շարունակում են փակ պահել Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը Բաղանիս գյուղի սկզբնակետում
Ոստիկանները շարունակում են փակ պահել Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը Բաղանիս գյուղի սկզբնակետում։ Փակ է դեպի Ոսկեպար տանող Բաղանիս-Այրումին հարակից...
Աղբյուր` Panorama.am
14:59
Մեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն Մանվելյան
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, էներգետիկ անվտանգույան փորձագետ Արմեն Մանվելյանը գրում է. «Այս պահի դրությամբ ունենք...
Աղբյուր` Panorama.am
14:46
Ընդդիմության ընդդիմությունները թող ընդհանրապես չխոսեն, տղավարի հելեք, կանգնեք, զենք բռնենք. Ակցիայի մասնակից
«Ժողովուրդը քնած է, տեղներից իրար չեն գալիս։ Պետք է ոտքի կանգնել։ Տավուշից վերջացնեն, գալու են Գեղարքունիք։ Հերթով գալիս են։ Բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. Կան վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 12:25-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:40
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երեք նոր ավանդներ բանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար։ Յուրաքանչյուր պրոդուկտի համար գործում են անհատական...
Աղբյուր` Panorama.am
14:30
Վերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին. Գեղամյանը՝ Էրդոանի հայտարարության մասին
«Էրդողանը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ վերահաստատում է ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու իր նախապայմանը։...
Աղբյուր` Panorama.am
14:00
Փաշինյանի հիշողությունը համընկնում է Էրդողանի հիշողության հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում։ Նրա կարծիքով՝ Հայաստանի վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Եկեղեցի, գերեզման, ամեն ինչ բաժանում են. քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը
Իրավիճակը Երևան-Սևան մայրուղու վրա այս պահին լարված է, ճանապարհը երկկողմանի փակ է։ Քաղաքացիները կոչ են անում բոլորին դուրս գալ ու պաշտպանել...
Աղբյուր` Panorama.am
13:23
Զառա Արամյան. Երբ հանձնվել էի և այլևս չէի ուզում պայքարել... ձեր աղոթքները ինձ պահեցին
Հաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը, որն առավել հայտնի է Համով Զառա անունով, հաղթահարել է առողջական բարդ խնդիրն ու դուրս գրվել «Բեսթ...
Աղբյուր` Panorama.am
13:19
Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Երեկ հանդիպում է տեղի ունեցել կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և այն առաջարկները,  գործողությունները, որոնք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}