Լեհաստանի նախագահը մեղադրում է Գերմանիային՝ ընտրություններին միջամտելու մեջ
Լեհաստանը մեղադրում է Գերմանիային նախագահական ընտրություններին միջամտելու մեջ: Վարշավային դուր չեն եկել գերմանական մի շարք լրատվամիջոցների հոդվածները, որոնք քննադատություն էին հայտնում նախագահ Անջեյ Դուդայի երկրորդ ժամկետի կապակցությամբ: Այս մասին գրում է Euronews-ը։
«Վերջերս Die Welt թերթը հոդված էր հրապարակել Վարշավայի իր թղթակցի կողմից: Այսպիսով, այս հոդվածում ասվում է, որ ընտրություններում իմ մրցակիցը ՝ Տրզասկովսկին, երկրի համար լավագույն նախագահն է լինելու, քանի որ նա դեմ է, որ Լեհաստանը Գերմանիայից փոխհատուցում խնդրի Երկրորդ աշխարհամարտի համար»,-ասել է Դուդան՝ հանրահավաքներից մեկի ժամանակ.
Բացի այդ, Դուդան մեղադրանքներ է հնչեցրել լեհական «Ֆակտ» թերթի հասցեին, որը քննադատում էր նաև գործող նախագահի քաղաքականությունը: Ըստ Դուդայի, ամեն ինչ բացատրվում է նրանով, որ տաբլոիդը պատկանում է գերմանական նորությունների կոնցերն Axel Springer-ին: Այս ֆոնին Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնիսկ պարզաբանումների է կանչել Գերմանիայի դեսպանին:
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Լեհաստանում անցկացվեց նախագահական ընտրությունների առաջին փուլը: Քվեարկության առաջատարը Անջեյ Դուդան էր: Նա հավաքեց ձայների 41% -ը: Նրա հիմնական մրցակիցը՝ Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տրզասկովսկին, հավաքեց 30%, բայց ըստ հարցումների, նա այժմ ակտիվորեն փակում է բացը: Ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է հուլիսի 12-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ