Լուկաշենկոն նախազգուշացրել է Բելառուսի փլուզման վտանգի մասին
Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի փլուզման վտանգի մասին:
Տեղի ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ այդ երկրի ղեկավարը հիմնական խնդիր է համարել ինքնիշխանության պահպանումը: Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Ես չեմ ուզում, որ վաղը փլուզվի այն ամենը, որը ոչ միայն ես, այլ մենք ենք ստեղծել մեր ձեռքերով, և ինչ-որ մեկը եկել և սկսել է փորձեր անցկացնել»,- ասել է Լուկաշենկոն:
Միևնույն ժամանակ նախագահը նշել է, որ Բելառուսում փոփոխությունները պետք է բխեն սահմանադրությունից, այլ ոչ թե Մայդանից: Հակառակ դեպքում, ըստ նրա, երկիրը կջնջի իր պատմությունը:
Նախագահական ընտրությունները Բելառուսում կանցկացվեն օգոստոսի 9-ին: Ընտրարշավի ընթացքում ընդդիմության որոշ առաջնորդներ և նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոն ձերբակալվել են:
Հանրապետության Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ձերբակալությունները կապված չեն քաղաքականության հետ, այլ պայմանավորված են զանգվածային միջոցառումների անցկացման կարգի խախտումներով: Բաբարիկոն նաև կասկածվում է Բելգազպրոմբանկում հարկերից խուսափելու մեջ, որը նա ղեկավարել էր ավելի վաղ: