Արաբագետ. Կարևոր է, որ բարեկամական Իրանում մեկընդմիշտ հասկանան՝ նման բան չի կարող լինել
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
«Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Իսրայելի «արշինների» մասին
Դիմացինի կողմից թյուր գնահատականի արժանանալու դեպքում մեր խոսույթում շատ սուր արտահայտություն կա՝ «Ինձ քո արշինով մի՛ չափիր»։
Մինչդեռ շատ ավելի տհաճ է և անընդունելի, երբ դիմացինդ քեզ չափում է ոչ թե անգամ իր «արշինով», այլ՝ քո և իր ընդհանուր հարևանի։
Վերոնշյալը #Իրան-#Հայաստան-#Ադրբեջան-#Իսրայլել բազմաշերտ հարաբերությունների կամ դրանց բացակայության մասին է։
Բանն այն է, որ անցած 2 շաբաթների ընթացքում Իրանում թվով 6 հանելուկային պայթյուններ են գրանցվել տարբեր նշանակության ռազմական, միջուկային քաղաքացիական կարևորության օբյեկտներում։ Արդեն իսկ կասկածից վեր է, որ առավել կարևոր ռազմական և միջուկային կենտրոններում տեղի ունեցած միջադեպերի հեղինակն Իսրայելն է՝ հերթական անգամ Ադրբեջանի ենթակառուցվածքների օգտագործմամբ։
Թերևս հենց վերոնշյալով է մեծապես բացատրվում վերջին ամիսների ընթացքում Իրանից հնչած անհանգստությունն ու մտահոգությունը Թել Ավիվում ՀՀ դեսպանատուն բացելու առնչությամբ։ Թեհրանում սխալաբար կարծում են, որ Հայաստանը նույնկերպ թույլ կտա կամ աչք կփակի Իսրայելի կողմից սեփական խնդիրներն Իրանի տարածքում լուծելու հարցում, կամ էլ ավելի վատ՝ մասնակից կդառնա որևէ հակաիրանական դավադրության։
Կարևոր է, որ բարեկամական Իրանում մեկընդմիշտ հասկանան՝ նման բան չի եղել և չի կարող լինել։ Եվ հարևան Հայաստանի վարքի մասին վերլուծելիս բացառապես «չափեն երկու ժողովուրդների հազարամյակների բարեկամության արշինով»»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը
- Իրանագետ. Արտաքին հարաբերություններում պետք չէ առաջնորդվել սնապարծությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան