Տնտեսություն 10:06 11/07/2020 Հայաստան

Արա Գալոյան. Տնտեսության իրական հատվածը․ հետաքրքիր ու հակասական տվյալներ

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանն իր հոդվածում գրում է, որ տնտեսության իրական հատվածի մասին պաշտոնական վիճակագրությունը հետաքրքիր ու հակասական տվյալներ է հրապարակել:

«Մայիս ամսվա համար նշվում է հետևյալը՝ 2019-ի մայիսի համեմատ արդյունաբերությունը կրճատվել է 3.9 տոկոսով: Սակայն 2020 հունվար-մայիսը նախորդ տարվա համեմատ 2.4 տոկոսանոց աճ ունի:

Մինչ արդյունաբերության աճի ցուցանիշները դիտարկելը նշենք, որ նույն ժամանակահատվածների հարաբերությամբ շինարարությունը կրճատվել է 23.4 տոկոսով: Սա անսպասելի ցուցանիշ չես համարի: Հիշեցնենք, որ գյուղատնտեսության մասին տվյալներ հրապարակվում են եռամսյակային պարբերականությամբ:

Վերադառնալով արդյունաբերության ոլորտին նշենք՝ աճն արձանագրվել է հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման հաշվին: Աճն անցած տարվա համեմատ 25.7 տոկոս է: Այն, որ համավարակի այս օրերին մեր հանքերը «կատաղի» շահագործվում են, ապացուցում են բոլոր տվյալները: Օրինակ, պղնձի խտանյութի արդյունահանումն անցած տարվա համեմատ աճել է 24.1 տոկոսով: Ցինկի խտանյութի արդյունահանումը՝ 30.9 տոկոս: Մոլիբդենի խտանյութի արդյունահանումը առասպելական աճ ունի՝ 70 տոկոս: Այս անզուսպ աճի շնորհիվ հանքարդյունաբերությունը մեր արդյունաբերության 20.1 տոկոս ծավալն ունի:

Արդյունաբերության հիմնական (60 տոկոս մասնաբաժինն ունեցող) հատվածը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 3.4 տոկոսով: Կրճատման համեստ ծավալն ապահովվել է մի քանի ուղղությունների հաշվին: Դրանք կարելի է անվանել «կորոնավիրուսային»: Որովհետև նկատելի աճ արձանագրվել է «հիմնական դեղագործական արտադրանքի և պատրաստուկների արտադրություն» ապրանքախմբում (17 տոկոս), «քիմիականի նյութերի և քիմիականի արտադրատեսակների արտադրությունում» (18.6 տոկոս): Նախորդ տարվա անկումից հետո աճ արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում (2.3 տոկոս):

Գազամատակարարման ոլորտի 8.5 տոկոսանոց աճը բացատրվում է ջեռուցման սեզոնի ձգձգմամբ և նրանով, որ Էլեկտրաէներգիայի արտադրության մեջ աճել է ամենաթանկ (ջէկ-երում արտադրվող) էներգիայի մասնաբաժինը: Այս տարվա հունվար-մայիս ամիսներին արտադրված էլեկտրաէներգիայի 50.4 տոկոսը բաժին է ընկնում ջէկ-երին: Հիդրոկայանների մասնաբաժինը 25.3 տոկոս է:

Մեր ատոմակայանում արտադրվել է հոսանքի 23.8 տոկոսը: Վերարտադրվող ռեսուրսների հաշվին արտադրվել է ընդամենը կես տոկոսը: Խոսքն այս պարագային հողմային և արեգակնային կայանների արտադրանքի մասին է: Որքան էլ բոլորս՝ իշխանություններից մինչև կանաչներ, խոսենք դրանք զարգացնելու կարևորության մասին՝ պատկերը սա է: Արտադրության թվերն ամենևին համադրելի չեն: 2020թ․ հունվար-մայիսին մեր երկրում արտադրվել է 3 մլրդ 241.1 մլն կՎտ.ժամ:

Դրանից արեգակնահողմնայինի բաժինը 8.1 մլն կՎտ.ժամ է: Արդյունաբերության մյուս մասը՝ «ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում» անվանվող ոլորտի ռեցեսիան 21.7 տոկոս է:

Բնականաբար, համավարակի օրերին իշխանություններն իրենց թույլ են տվել «խնայել» թափոնների հավաքման, մշակման, ոչնչացման, վնասազերծման (այս անունը պաշտոնական է) ոլորտում: 2019թ․ հունվար-մայիսին այդ նպատակի համար մոտ 2.9 մլրդ դրամ է հատկացվել, իսկ այս տարի՝ մոտ 784 մլն դրամ: Կրճատումը պաշտոնապես 73 տոկոս է:
Այսպիսին է 2020-ի հունվար-մայիսը մեր տնտեսության իրական հատվածի համար: Պաշտոնական հաշվետվություններում, իհարկե»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:07
ԵՄ օգնության ձեռք է մեկնում Գյումրիում կարկտահարության և ջրհեղեղի հետևանքով տուժած բնակչությանը
Հուլիսին տեղացած ավերիչ կարկուտի ու ջրհեղի հետևանքով Հայաստանի Գյումրի քաղաքի բնակելի տներին և ենթակառուցվածքներին լուրջ վնաս է հասցվել: ԵՄ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պարսյան. Ժամանակն է մտածել Հայաստան-Լիբանան առևտրատնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր հոդվածում անդրադարձել է Հայաստանի ու Լիբանանի...
Աղբյուր` Panorama.am
16:50
«Լիդիան»-ի վագոն-տնակը տեղափոխում են
Ամուլսարի երկրորդ հենակետում «Լիդիան» ընկերության տեղակայած վագոն-տնակը շուտով կտեղափոխվի։ Այս պահին տարածքում են գտնվում Վայոց Ձորի...
Աղբյուր` Panorama.am
16:42
Մոսկվա-Երևան և Մոսկվա-Գյումրի առաջիկա չվերթների մասին
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հրապարակել է  առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի նախատեսված չարտերային չվերթների...
Աղբյուր` Panorama.am
16:32
Դատախազությունն առաջարկում է բարելավել ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը
Քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով կատարված լրացմամբ 2018 թվականի հունվարի 1-ից դատախազին բացառիկ իրավունք վերապահվեց...
Աղբյուր` Panorama.am
16:21
Միհրան Պողոսյանը՝ ՀՔԾ-ին. Դադարեցրեք Հրայր Թովմասյանի անվան անհարկի շահարկումները
Փաստաբան Միհրան Պողոսյանը, անդրադառնալով ՀՔԾ տարածած հաղորդագրությանը Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք առաջադրելու մասին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
16:12
Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ գործով դատաքննություն նշանակվեց
ՀՀ Վարչական դատարանում շարունակվում է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդումը չթույլատրելու...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դատարանը քննում է Արմեն Թավադյանի գույքի վրա կալանքը չեղյալ համարելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մի քանի կարճ ընդմիջումներից հետո «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն...
Աղբյուր` Panorama.am
15:46
Փաստաբան. Քննիչի որոշմամբ ձերբակալվածին արգելել են ռադիո լսել
Փաստաբան Կարեն Մեժլումյանն ահազանգում է՝ քննիչի որոշմամբ ձերբակալված իր պաշտպանյալին արգելվել է ռադիո լսելը։ «Չեմ հիշում, որ նախորդ...
Աղբյուր` Panorama.am
15:36
ԱՀԿ-ն անթույլատրելի է համարում հանդիսականների ներկայությամբ մարզական միջոցառումների անցկացումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության /ԱՀԿ/ արտակարգ իրավիճակների ոլորտի տնօրեն Մայքլ Ռայանը անթույլատրելի է համարում հանդիսականների...
Աղբյուր` Panorama.am
15:22
«Զվարթնոց». Չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը
Կորոնավիրուսի՝ հնարավոր ներթափանցումը օդանավ կանխարգելու նպատակով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան մուտք գործելուն պես այսուհետ...
Աղբյուր` Panorama.am
15:15
ԱՄՆ-ը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանանին կհատկացնի 17 միլիոն դոլար
Միացյալ Նահանգները Բեյրութի ռմբակոծությունից հետո 17 միլիոն դոլար օգնություն կտրամադրի Լիբանանին, ասվում է ԱՄՆ դեսպանատան թվիթերյան էջում,...
Աղբյուր` Panorama.am
15:06
«Նորք»-ի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Այսօր «Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցը հրավիրել է արտահերթ ժողով հիվանդանոցի անձնակազմի հետ։ Հիվանդանոցի ֆեյսբուքյան էջի...
Աղբյուր` Panorama.am
15:03
Վիեննայի օպերան Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է արվեստում ունեցած ներդրման համար
Վիեննայի օպերան, որը, ինչպես շատ այլ թատրոններ, չչեղարկեց Պլասիդո Դոմինգոյի ներկայացումները` նրա կողմից սեռական ոտնձգությունների սկանդալի...
Աղբյուր` Panorama.am
14:56
Ոսկետափում քաղաքացին հոսանքահարվել ու մահացել է սյան վրա
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 7-ին, ժամը 11։13-ին  տեղեկություն է ստացվել, որ Ոսկետափ գյուղի վերջնամասում՝...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 6-ին, ժամը 15։43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի թիվ 3/21 շենքի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
14:51
ՀՔԾ. Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել
ԱՆ նախկին ԴԱՀԿ ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությանն օժանդակելու համար
Աղբյուր` Panorama.am
14:49
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել  է որոշ սպառողական վարկերի վարկավորման պայմանները։ Բանկը վերջին տարիների ընթացքում առաջատար է ֆիզիկական...
Աղբյուր` Panorama.am
14:36
Արմեն Թավադյանի գործով դատական նիստը չսկսած ընդմիջվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահաությամբ մեկնարկեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության...
Աղբյուր` Panorama.am
14:33
Հրապարակվել է Արթուր Դանիելյանի ու Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի տեսանյութը
Ֆեյսբուք սոցցանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ Մաշտոցի պուրակում հայտնի միջադեպի ժամանակ առաջինը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՔՈ պահանջը մնում է անփոփոխ՝ Ամուլսարի տարածքում արգելել հանքի շահագործումը
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը անդրադարձել է Ամուլսարի շուրջ ծավալվող զարգացումներին և...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծերի վրա աշխատում են 60 ճարտարապետներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը,...
Աղբյուր` Panorama.am
14:06
ՄԱԿ-ը կոչ է անում անկախ հետաքննություն անցկացնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR) կարծում է, որ պետք է իրականացվի անկախ և թափանցիկ հետաքննություն Բեյրութի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Իսպանիան կրկին փակում է քաղաքները
Իսպանիայում քաղաքները կրկին փակվում են: 33 000 հազարանոց Արանդա դե Դուերոյի իշխանություններն այլ ուղի չեն տեսնում վարակի տարածումը կանխելու...
Աղբյուր` Panorama.am
13:55
Երևանում քրոջն առանձին դաժանությամբ սպանության մեղադրանքով տղամարդը կալանավորվել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական...
Աղբյուր` Panorama.am
13:45
Աշնանը կորոնավիրուսի դեպքերի աճը չպետք է անվանել «երկրորդ ալիք». փորձագետ
Կորոնավիրուսային վարակի դեպքերի թվի ավելացումը, որը կանխատեսվում է աշնանը սեզոնային վարակի աճի ֆոնին, չպետք է անվանել «երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
13:21
Կիմ Չեն Ինը հանձնարարել է ցորեն բաժանել բնակիչներին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրահանգել է ցորեն բաժանել Հվանանգա Նամ-դե գյուղի բնակիչներին, որտեղ ջրհեղեղներից վնասվել է ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
13:16
«Լիդիան»-ը Ջերմուկի համայնքապետին մեղադրում է ապօրինություն իրականացնելու համար
Ջերմուկ տանող ճանապարհին տնակների տեղափոխմանն արձագանքել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը։  Տարածած հաղորդագրության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:13
Արցախում արդեն երկու օր կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպքեր չեն գրանցվում
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել: Վարակի նոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}