Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 72-ի
Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 72-ի, ևս 13 մարդ համարվում է անհայտ կորած է: Երկուշաբթի օրը NHK հեռուստաալիքի տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ հեռուստաալիքի, Ճապոնիայի 21 վարչական շրջաններում՝ հիմնականում Կյուսու կղզում, ջրհեղեղների և սողանքների հորդառատ անձրևների հետևանքով տուժել է գրեթե 14 հազար տուն:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երկուշաբթի այցելել է Կումամոտոյի վարչատարածք՝ վնասի չափերը գնահատելու և տեղական իշխանություններին խոստացել է առավելագույն օգնություն ցուցաբերել բնական աղետի հետևաքները վերացնելու համար: