Հանձնաժողովը հաստատել է Առաքելական Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի հայեցակարգի նախնական տարբերակը. Ղամաբարյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արթուր Ղամաբարյանը տեղեկացնում է, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստին ներկայացրել է իր և Թամարա Շաքարյանի պատրաստած «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի բարեփոխումների դոկտրինալ հայեցակարգը»:
Նա մանրամասնել է.
«Հանձնաժողովը հաստատեց Հայեցակարգի նախնական տարբերակը՝ հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով: Բարձրաձայնվեց երկու մտահոգություն՝
1. «Հանրային իրավունքի իրավաբանական անձ» հասկացության հստակության բացակայությունը: Այս մասով պլանավորում եմ մասնագետների հետ կազմակերպել լրացուցիչ քննարկումներ՝ ինստիտուտի էությունը լուսաբանելու նպատակով:
2. Հայ Եկեղեցու հատուկ իրավաբանական կարգավիճակի սահմանադրական ճանաչումը չպետք է առիթ հանդիսանա դավանաբանական ոլորտում նեգատիվ խտրականություն դրսևորելու համար: Այս մասով Հայեցակարգում հստակ նշված է, որ Եկեղեցու հատուկ իրավաբանական կագավիճակից նման բան չի բխում և դավանանքի ոլորտում նեգատիվ խտրականությունը հակասահմանադրական է: Խնդիրն առավելապես վերաբերում է օրինաստեղծ և իրավակիրառ ոլորտին (տե՛ս Հայեցակարգի 2.3 և 4.1 կետերը)»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղամբարյան. Ճանաչել Հայ Առաքելական եկեղեցուն որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ
- Թամարա Շաքարյան. Սահմանադրությամբ Հայ առաքելական եկեղեցուն դե յուրե պետք է տալ վերջինիս դե ֆակտո կարգավիճակը