Ուժեղացված ստուգումներ զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տեսարժան վայրերում
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ ուժեղացված ստուգայց է կատարել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տեսարժան վայրերում։Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական հարթակը:
Մշտադիտարկումները մեկնարկվել են Տաթևի վանք վանական համալիրից, «Տաթևեր» ճոպանուղու, Սատանի կամրջի տարածքներից, ապա շարունակվել Շաքի ջրվեժ բնական հուշարձանի հարակից գոտում:
Զբոսաշրջային վայրերը եղել են բազմամարդ, սակայն անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ չեն գրանցվել, արձանագրվել են դիմակ չկրելու դեպքեր։
Ստուգայցի ընթացքում հայտնաբերված դիմակ չկրող 11 անձի նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։