Հ. Հարությունյանը Ստյոպա Սաֆարյանի գրառման վրա հրավիրում է դատախազության, ՄԻՊ-ի ու այլոց ուշադրությունը
TV 5 հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը հրավիրում է ՄԻՊ-ի` Արման Թաթոյանի, Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ՝ Սաթիկ Սեյրանյանի, «Մեդիա պաշտպան» կազմակերպության՝ Աղասի Ենոքյան, ՀՀ Դատախազության՝ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ուշադրությունը, ՀՀ Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գրառման մեջ ակնհայտ վիրավորական արտահայտությունների վրա։
«Որպես «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն, անհանգստություն եմ հայտնում նրա կողմից ազգամիջյան թշնամանք հրահրելու կապակցությամբ և ձեռնպահ մնալով մեր կողմից համարժեք պատասխանի հնչեցմանը, ակնկալում եմ վերը նշված կազմակերպությունների վերաբերմունքը Հանրային Խորհրդի նախագահի պահվածքին»,- նշել է Հ. Հարությունյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ