Հազարավոր մարդիկ կորանավիրուսով վարակված են, իսկ դուք ծիծաղո՞ւմ եք. Մարուքյանը՝ «Իմ քայլ»-ին
Մարդկանց պետք է փող տայինք, որ մարդիկ տանը մնային, չտվեցինք, բացեցինք, որ փող չտանք և ունենք այն, ին-որ ունենք»,- ԱԺ-ում հայտարարեց էդմոն Մարուքյանը՝ նկատելով, որ սահմանափակումների վերացումն հանգեցրեցին կորոնավիրուսով վարակվածների թվի աճին:
Արտակարգ դրության ռեժիմի երկարացման հարցի քննարկման ժամանակ վերջինս հարց բարձրացրեց, թե արդյոք հնարավոր չէ այդ սահմանափակումները պահպանել առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի և պնդեց, որ ժողովրդի մեջ միանշանակ կարծիք կա, որ արտակարգ դրությունը չպետք է երկարաձգվի, իսկ «Լուսավոր Հայաստանի» կարծիքն այն է, որ այն ապօրինի է, քանի որ ՀՀ-ում 30 օրից ավել չի կարելի երկարացնել արտակարգ դրությունը: Ըստ պատգամավորի, այդ խնդրով կզբաղվի առաջիկայում խորհրդարանում ձևավորվելիք քննիչ հանձնաժողովը:
«Մենք չենք տեսնում, որ կառավարությունը ցույց տա, որ իրավիճակը կառավարվում է, ցույց տա, որ այս իրավիճակում լուծումներ են առաջարկվում և խնդիրներ են լուծվում»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը:
Անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ այն ինչ, որ տեսնում են անհամաչափ է և անտրամաբանական որոշումներ են կիրառում: Նա հիշեց պատգամավորների բարձրացրած այն հարցը, ըստ որի բաց տարածքում, բնության գրկում դիմակ չկրելու համար տուգանում են և շեշտեց, որ այն բացի դժգոհությունից ոչնչի չի օգնում: Մարուքյանը ոստիկանությանը կոչ արեց, որ սահմանափակումների կիրակումը ապահովելիս հնարավարինս տրամաբանության շրջանակներ վերադառնա:
«Կառավարության նիստում հայտարարում են՝ մարդկանց աջակցություն տվեցինքն՝ գնացին բանկ, հերթ կանգեցին վարակվեցին, ի՞նչ անեինք՝ չտայի՞նք աջակցություն»,-կառավարության նիստում արված հայտարարությունը հիշատակեց պատգամավորը:
«Հազարվոր մարդկանց բանկային բեռի լուծման ուղղությամբ որևէ բան չարվեց»,- հայտնեց Մարուքյանը և փաստեց, որ դրանում համոզվել է գյուղացիների հետ հանդիպումների ժամանակ, որոնք պնդել են, որ անհատական կարգով ոչ մեկին չեն օգնել, նույն վիչակն է նաև հարկային և մաքսային վարչարարության հարցում և տույժ ու տոգանք է սահմանվում բոլոր ուշացված վարկերի համար:
Պատգամավորը, հիշեցնելով որ կառավարությունը մերժել է ընդդիմության բոլոր առաջարկները, նկատեց. « Ասում են՝ մենք ամեն ինչ գիտենք, սաղ կառավարում ենք: Այսօր քննարկման ընթացքում ասվեց, որ հայեցակարգային սխալներ են թույլ տրվել և չի ասվում, թե ինչ սխալների մասին է խոսքը»:
Դահլիճից ծիծաղեցին: Էդմոն Մարուքյանը հարցրեց, թե ո՞վ է ծիծաղում:
«Իմ քայլը» խմբակցությունց հնչեց պատասխան՝ բոլորս:
«Այսինքն՝ հազարավոր մարդիկ կորանավիրուսով վարակված են, իսկ դուք ծիծաղում եք, ժողովուրդը սովի է մատնված՝ դուք ծիծաղում ե՞ք: Ժողովուրդ ջան, սա «Իմ քայլը» մեծամասնության ծիծաղն է, ես հույս ունեմ՝ քննիչ հանձնաժողովում չեք ծիծաղի»-արձագանքեց Էդմոն Մարուքյանը: