Մհեր Մկրտչյանը՝ Փաշինյանին. «Է կարող ա…»
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում երեկ Տավուշի մարզում ադրբեջանական կողմի գործողությունների վերաբերյալ հնչեցրած մտքերից մեկին։
Մասնավորապես վարչապետը, դիմելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, հարցրել է. «Տպավորություն ստացվեց՝ հնարավոր է, որ ադրբեջանցի զինվորները մոլորվել են, հետո, չգիտես ինչու, մեր զինվորների զգուշացումից հետո մեքենան թողել են, հեռացել են, հնարավո՞ր է այդ մեքենան են ուզել վերադարձնել ու դրա համար են այդ գործողությունը սկսել»։
Մհեր Մկրտչյանը գրել է. «Երկրի գերագույն գլխավոր հրամանատարը հարցնում ա…
Կարողա ՈւԱԶ-ն էին ուզում հետ տանեին…
Է կարող ա…
Դ. Տոնոյանը հազար դպրոց ա անցել մինչև գնդապետ դառնալը, բայց «Կռվի ստրատեգիայի» այդ դասից տեղյակ չէր…»:
Դավիթ Տոնոյանը պատասխանում է, որ եթե այդպիսի ցանկություն լիներ, երևի թե ինչ-որ ձևաչափով կապի դուրս կգային, չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերվեր, որպեսզի ավտոմեքենան վերադարձվի, անմիջապես սկսվել է հրետակոծությունը։
Հարակից հրապարակումներ`
- Հակառակորդն ունի բավականին զգալի կորուստներ. Դավիթ Տոնոյան
- Ադրբեջանը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկախատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը. Փաշինյան
- Հակառակորդի կիրառած զենքերից երկու ոստիկաններ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել. ՊՆ
- Հայկական ԶՈՒ-ն թիրախավորում է միայն Ադրբեջանի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները. ՊՆ
- Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները.ՊՆ