Քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցվել են
Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ին քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասաարակայնության հետ կապերի վարչությունը:
Ժամը 18։05-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին, ժամը 01:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի թիվ 7 փողոցի տներից մեկի բնակիչ Նարեկ Ս․-ն (ծնված 1990 թ․) գնացել է Գորայք գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին