Իտալացի պատգամավոր. Հայաստանը նորից հարձակման է ենթարկվում
Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Պատգամավորների պալատի ֆինանսական հարցերով հանձնաժողովի անդամ, Կենսաթոշակային և սոցիալական հարցերով հանձնաժողովի քարտուղար Ալեսսանդրո Պագանոն թվիթերյան գրառմամբ համերաշխություն է հայտնել Հայաստանին։
«Համերաշխություն Հայաստանին, որը բազմիցս ստանձնել է քրիստոնեական քաղաքակրթության առաջամատիկի դերը:
1915թ. թուրք օսմանյան իսլամին զոհ գնացած մեկ միլիոն զոհերը մեզ ամեն օր հիշեցնում են այդ մասին:
Հայաստանը նորից հարձակման է ենթարկվում, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից»,- գրել է իտալացի գործիչը թվիթերի իր միկրոբլոգում։
Solidarietà all’Armenia che più volte, ha svolto il ruolo di avamposto di civiltà cristiana. Il suo milione di vittime sacrificate dall’#Islam #turco #ottomano nel 1915 ce lo ricordano ogni giorno. Ancora una volta #Armenia sotto attacco, stavolta dell’ #Azerbaigian. https://t.co/wKom1Hqins
— Alessandro Pagano (@alepaganotwit) July 13, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը