ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը բուժաշխատողներին կբաժանի դեսպանության շեֆ խոհարարի պատրաստած քաղցրավենիքը
Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ այս առավոտ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Երևանի հիվանդանոցների բուժաշխատողներին է բաժանել իրենց շեֆ խոհարարի կողմից պատրաստված ֆրանսիական ուտեստներ։
«Ցանկացանք այս համեստ ժեստով արտահայտել մեր համերաշխությունը նրանց, ովքեր արդեն ամիսներ շարունակ պայքարում են վարակի դեմ և ում երախտապարտ ենք մեր բազմաթիվ հայրենակիցներին բուժելու և նախորդ շաբաթների ընթացքում ֆրանսիացի բժիշկների երկու պատվիրակություններին հյուրընկալելու համար»,- հայտնում են դեսպանությունից։
Երևանի հիմնական հիվանդանոցների բուժաշխատողներին դեսպանության շեֆ խոհարարի կողմից պատրաստված ֆրանսիական քաղցրավենիքը կբաժանի Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը։