Ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստանի տարածքում հուլիսի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-18-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: ԱԻՆ հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում հուլիսի 14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ: Հուլիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին