Կիպրոսի կուսակցությունը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա
Կիպրոսի «ΕΔΕΚ» կուսակցությունը (Շարժում հանուն սոցիալճդեմոկրատիայի) հայտարարություն է տարածել, որով դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակողական գործողությունները, որոնք հիմնականում ուղղված են քաղաքացիական թիրախների դեմ։ Այս մասին տեղեկացնում է Կիպրոսի Հայ Դատի Հանձնախմբի ներկայացուցիչ Յակոբ Գազանճեանը։
«Էրդողանի հանրային աջակցությունն Ադրբեջանին և հայ ժողովրդի արդարությունը չհարգելը ևս մեկ անգամ հաստատում են նրանց սադրիչ և էքսպանսիոն քաղաքականությունը:
EDEK-ն իր զորակցությունն է հայտնում հայ եղբայրներին և դատապարտում է Ադրբեջանի և նրանց աջակցող անձանց թշնամական հարձակումները:
Խնդրի անհապաղ լուծումը բանակցությունների միջոցով, Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը և Ադրբեջանի գործողությունների հրապարակայնորեն դատապարտումը տարածաշրջանում խնդրի միակ և անհրաժեշտ լուծումն են»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Հայաստանի նկատմամբ ագրեսիան դատապարտել են նաև Կիպրոսի ԱԳ նախարարը, պատգամավոր Էլենի Թեոհարուսը, Կիպրոսի խորհրդարանի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում