Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լեհաստանի նախագահին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ուղերձում , մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեհաստանի Հանրապետության նախա-գահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր՝ առաջիկա պաշտոնավարման ընթացքում հաջողու-թյամբ կիրականանան բոլոր այն նախաձեռնված ծրագրերը, որոնք միտված են Լեհաս¬տանի բարգավաճմանը, լեհ ժողովրդի բարեկեցության և Լեհաստանի մի-ջազ¬գային վարկի ամրապնդմանը։
Հայաստանը մեծապես կարևորում է պատմական բարեկամության և ընդհա¬նուր արժեքների վրա հիմնված հայ-լեհական համագործակցության շարու¬նակա¬կան զարգացումը` երկուստեք հետաքրքություն ներկայացնող բոլոր բնագա¬վառ¬ներում և բազմակողմ հարթակներում»: