Քաղաքական 13:49 15/07/2020 Հայաստան

Դուք ձեր իշխանության տակ այս նախագծով ռումբ եք դնում. Էդմոն Մարուքյան

ԱԺ արտահերթ նիստում քննարկվող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության կարգը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ նախագծի ներկայացման նպատակը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ԱԺ աշխատանքները չպարալիզացնելն է:

Օրինագիծը զեկուցող Վահագն Հովակիմյանն էլ նշեց, որ առիթը կորոնավիրուսն է եղել, բայց նաև արդարացի չէ, երբ պատգամավորը առողջական այլ խնդիրներ է ունենում և մնալով տանը կամ բուժհաստատություններում՝ զրկվում է իր լիազորություններն իրականացնելուց: Ըստ պատգամավորի, այդ պատճառով էլ լուծումն ընդհանուր է տրված:

ԱԺ նախագահը պնդեց, որ այս պահին պետք չէ ընդհանրական մոտեցում ցուցաբերել, քանի որ այն հղի է տարբեր հնարավոր հետևանքներով, և պետք է կենտրոնանալ բացառապես կորոնավիրուսով վարակված պատգամավորների քվեարկության խնդրի վրա:

Վահագն Հովակիմյանը նշեց, որ եթե լինի ավելի լավ տարբերակ, հեղինակները կողմ կլինեն:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ նախորդ գումարման խորհրդարանում, երբ այս նոր կանոնակարգը ընդունվել էր, ընդդիմությունը դեմ է եղել ծրարով քվեարկելուն:

«Փաստարկները հետևյալն էին, որ այդ մարդը քննարկմանը չի մասնակցում և սա հանրապետականները անում են, որ չգան գործի, ծրարներ ուղարկեն, նիստերը վարեն»,- հայտնեց Մարուքյանը և նկատեց, որ այն ժամանակ չեն թույլատրել ծրարով քվեարկելը:

Ըստ պատգամավորի, հեղափոխությունից հետո եկած նոր իշխանությունը այն դարձնում է լեգիտիմ գործիք:

«Հիմա քիչ չի դա լեգիտիմ է դարձել, հիմա եկել ասում եք, քանի որ դա նորմալ է, եկեք մի հատ էլ անաշխատունակության հետ կապված մի հատ էլ ծրար ուղարկի: Ժողովուրդ կարո՞ղ է մոռանում ենք, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, և այս դահլիճում կարող է մեկ ժամից օրինակ երկրի ղեկավար փոխվի, այդ ո՞նց եք պատկերացնում պատգամավորներին չտեսնեք, տանը ի՞նչ իմանանք զենք են դրել գլխին, ինչ է ստորագրել, այդ դուք ձեր տակ ռո՞ւմբ եք դնում, սա աբսուրդ բան է, վերցրեք, հետ տարեք»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ ամբողջ երկիրը տեսավ, թե ինչպես «Իմ քայլը» Սահմանադրություն փոխեց առանց որևէ խոչընդոտի, քանի որ իր ձայները բավարար էին:

«Դուք ձեր իշխանության տակ այս նախագծով ռումբ եք դնում, դա ի՞նչ մեթոդ է: Իշխանափոխությունը եղել է կանոնակարգը չենք փոխել քիչ չի, մի հատ էլ ավելի վատթարացնում եք»,- հայտարարեց նա։

Իր ելույթոմ Էդմոն Մարուքյանին փորձեց արձագանքել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ հայտարարելով, որ օրենքը վերաբերում է զուտ կորոնավիրուսի համաճարակի ժամանակահատվածում ստեղծված իրավիճակին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:45
Գյուղմթերքների տոնավաճառը արդեն գործում է «Դալմա» առևտրի կենտրոնից ոչ հեռու
Գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը արդեն գործում է Հրազդան մարզադաշտի հարևանությամբ։ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Հայտնաբերվել են Հնդկաստանում կործանված ինքնաթիռի սև արկղերը
Հնդկաստանի Կերալա նահանգում վթարի ենթարկված «Boeing 737» ինքնաթիռի կործանումից հետո  փրկարարները հայտնաբերել են թռիչքային...
Աղբյուր` Panorama.am
12:30
«Փաստինֆո». Դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի
ՀՀ սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանը կշարունակի մնալ ազատության մեջ։ «Փաստինֆո»-ն մանրամասնում է, որ վերաքննիչ քրեական...
Աղբյուր` Panorama.am
12:21
«Լոռի»-ի ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն տեղափոխվել է «Ուրարտու»
Հայկական «Լոռի» և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի, «Լոռի»-ի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առողջապահության «պատասխանատուն» ազատվում է իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան
Ուռուցքաբան, ՀՀ Առողջապահության նախարարության նախկին խորհրդատու, «Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական...
Աղբյուր` Panorama.am
12:00
Մհեր Դավիդյանցին առաջարկվել է շարունակել համագործակցությունն իր համար ընդունելի այլ ֆորմատներով. ԱՆ խոսնակ
Անդրադառնալով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի աշխատանքից հեռացման դիմումին, ուզում եմ հիշեցնել, որ...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արցախի նախագահը հանդիպել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասի բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 7-ին այցելել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս և հանդիպել բնակիչների հետ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
11:42
Կորոնավիրուսից մահացած 51-ամյա կինը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
Օգոստոսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40,185 դեպք, որոնցից 32,395-ն` առողջացած, 785-ը` մահվան...
Աղբյուր` Panorama.am
11:38
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ անհայտ կորել է
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Բեյրութի նավահանգստում ավելի քան 60 մարդ անհայտ կորած է համարվում, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
11:27
Քաղաքացին փորձել է հրկիզել բնակարանը
Օգոստոսի 7-ին, ժամը 21։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Համբարձումյան փողոցի թիվ 2 շենքի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Ասում են չենք կարող ոչինչ փոխել, բա էլ հեղափոխության իմաստը ո՞րն էր․ Նազելի Վարդանյան
«Մենք բազմիցս նշել ենք, որ պետք է օրենք ընդուվի և ծառ կտրելը հատուկ թույլտվություններով լինի, քանի որ կանաչ զանգվածի խնդիր ունենք հատկապես...
Աղբյուր` Panorama.am
11:13
08.08.2020. Գրանցվել է կորոնավիրուսով վարակման 200 նոր դեպք , մահվան 8 դեպք
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 200 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40, 185-ի։ ՀՀ ԱՆ...
Աղբյուր` Panorama.am
11:08
Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տվյալներով՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել: Վարակը հաստատվել է Ասկերանի...
Աղբյուր` Panorama.am
11:00
Կինը ցատկել է 30 մետր խորությամբ ջրհորը և փրկել այնտեղ ընկած որդուն
Թաիլանդի Փուքեթ նահանգի Վիչիթի շրջանի բնակիչը ցատկել է 30 մետր խորությամբ ջրհորը և փրկել այնտեղ ընկած որդուն, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
10:50
Երասխ-Տիգրանաշեն ճանապարհին տեղի ունեցած վթարից զոհվել է մեկ, տուժել՝ վեց մարդ
Օգոստոսի 8-ին, ժամը 08։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է...
Աղբյուր` Panorama.am
10:39
Ռուսաստանում հունիսին 25 հազարով ավելի շատ մահվան դեպք է գրանցվել
Ռուսաստանում հունիսին մահացել է 162 հազար 800 մարդ։ Նախորդ տարի նույն ամսում մահացել է 137 հազար 200 մարդ։ Գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
10:28
Մահացել է «Ոսկե գլոբուս»-ի կազմակերպիչ Լորենցո Սորիան
69 տարեկան հասակում մահացել է Հոլիվուդի Արտաքին մամուլի ասոցիացիայի (HFPA) նախագահ Լորենցո Սրոիան, ով նաև պատասխանատու էր կինոնկարի և...
Աղբյուր` Panorama.am
10:19
Այրվել է «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենա և մոտ 25 հա խոտածածկույթ
Օգոստոսի 7-ին, ժամը 14։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշեն գյուղի մոտակայքում այրվում է...
Աղբյուր` Panorama.am
10:09
Հռոմի պապը 250 հազար եվրո է նվիրաբերել Բեյրութին աջակցելու համար
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 250,000 եվրո է նվիրաբերել Լիբանանի եկեղեցուն՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած...
Աղբյուր` Panorama.am
10:00
Տնտեսական մեկնաբան. Գյուղատնտեսական տարվա առաջին կեսը. բուն գյուղատնտեսության աճը ցածր է
Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանն իր հոդվածում գրում է. «Առաջին կիսամյակի մակրոտնտեսական ցուցանիշների նախնական տվյալների հրապարակումն...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Ժողովուրդ». Հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Ժողովուրդ». Ի՞նչ պարզվեց՝ ով է ճիշտ Գրիշա Թամրազյան-Սմբատ Գոգյան թեժ «մարտերում»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս հուլիսի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ երբ կառավարությունում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Ժողովուրդ». «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները կանցկացվեն առցանց եղանակով
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովը վերսկսում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Ժողովուրդ». Ավելացել է գյուղատնտեսական արտադրանքը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 6 ամիսների արդյունքներով, ավելացել է 1.7...
Աղբյուր` Panorama.am
09:38
Մարուքյան. Տնտեսական աճի բացակայության պայմաններում պաշտոնյաները չպետք է ստանան պարգևավճար
«Լուսավոր Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներն իրենց ստացած պարգևավճարները փոխանցելու են Տավուշի մարզում հուլիսյան դեպքերի...
Աղբյուր` Panorama.am
09:22
Ադրբեջանում հրդեհվել է SOCAR-ի գազատարը, կան տուժածներ
Ադրբեջանի Գաջիգաբուլի շրջանում երեկ երեկոյան պայթել է SOCAR պետական նավթային ընկերության մագիստրալ գազատարը, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Այս...
Աղբյուր` Panorama.am
09:15
Հրշեջ-փրկարարները մարել են 43.8 հա տարածքում բռնկված հրդեհները
Հրշեջ-փրկարարները նախորդ օրվա ընթացքում մարել են  43.8 հա տարածքում բռնկված հրդեհները։ Այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքէջից։...
Աղբյուր` Panorama.am
09:06
Ինտերպոլը քննում է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառները
Ինտերպոլի մասնագետները մեկնել են Լիբանան՝ Բեյրութի նավահանգստում պայթյունի պատճառները ուսումնասիրելու համար: Այս մասին ասված է միջազգային...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հուլիսին բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 29.1% և 30.6%-ով
2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում պահպանվել է գների նույն մակարդակը, իսկ 2020թ. հունիսի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Սամվել Բաբայանի հետ
Այսօր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանում հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի և նրա ղեկավարած՝ «Միասնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}