Քաղաքական 22:50 15/07/2020 Հայաստան

ՄԻՊ. Վերլուծությունները վկայում են հրետանակոծությունների ժամանակ քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնել մտադրության մասին

«Ադրբեջանի կողմից հենց առաջին օրվա հրետանային գնդակածություններից հետո սկսել ենք զեկույցների նախապատրաստման ու միջազգային գործընկերներին ուղարկելու աշխատանքները»,- Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում ասաց  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ 

Նա նշեց, որ  հրետանակոծություն է իրականացվել «Տավուշ տեքստիլի» ուղղությամբ, ինչը մտահոգիչ ու խիստ դատապարտելի է, քանի որ այնտեղ արտադրվում են բժշկական դիմակներ, այսինքն հարցը դիտարկվում է մարդասիրական դաշտում, միջազգային մարդասիրական իրավունքի  նորմերի խախտման մասին է խոսքը գնում։

Ա. Թաթոյանի խոսքով, բնակիչների հետ առանձնազրույցներից պարզ է դարձել, որ նրանք  նկատել էին անօդաչու սարքեր, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը նախապես իմացել է, որ այդտեղ ռազմական օբյեկտ չկա։

«Բացի այդ, հրետանակոծությունը ցերեկային ժամին է իրագործվել, գտնվել են այնտեղ աշխատողներ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ խոսքը գնում է հենց թիրախային վնաս հասցնելու մտադրության մասին»,- նշեց ՄԻՊ-ը։

Ա. Թաթոյանն ասաց, որ բնակավայրերից հիմնական վնասները կրել է Այգեպարը,  11 տուն հրետանակոծվել է։ Նա նշեց, որ խոսքը գնում է այնպիսի հրետանային արկերի մասին, որոնք ներսից պայթում են, բեկորների են վերածվում, բեկորները կարող են վնաս հասցնել կյանքին, առողջությանը, մարդուն անվերականգնելի վնաս հասցնելու հատկություններ ունեն։ 

«Ուսումնասիրելու ենք դրա արգելված լինել-լինելու հարցը։ Շատ վտանգավոր նշանակության բեկորներ են»,- ասաց ՄԻՊ-ը։

Ըստ նրա, իրենց դիտարկումները, այս պահի վերլուծությունները վկայում են այն մասին, որ խոսքը գնում է  հրետանակոծությունների ժամանակ քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնել մտադրության մասին։

Ինչ վերաբերում է ՀՀ Ներքին Խնձորեսկ գյուղի բնակչի անհետանալուն, Ա. Թաթոյանն ասաց, որ այդ հարցով երեկ խոսել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ։

«Այդ պահի դրությամբ ինձ փոխանցեց, որ իրենք բացել են գործ, նախաձեռնել են հատուկ գործընթաց և դիմել են համապատասխան հարցմամբ Ադրբեջանի Կարմիր խաչի պատվիրակությանը և դեռ չունեին պատասխան։ Այսօր հրապարակային աղբյուրներից տեղեկացանք, որ Ադրբեջանը հաստատել էր, որ մեր քաղաքացին գտնվում է իրենց մոտ։ Կարմիր խաչը մեզ տեղկացրել էր, որ դեռ պաշտոնական հաստատում չունեն։
Կապի մեջ կլինենք մեր միջազգային գործընկների հետ՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում։ Կապի մեջ ենք նաև Խնձորեսկի մեր քաղաքացու ազգականների հետ»,- ասաց նա։

Ճեպազրույցին ներկա պաշտպանության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ՀՀ ԶՈւ-ն  ադրբեջանական որևէ գյուղ, որևէ քաղաքացիական բնակչի չեն թիրախավորել։

«Այլ է հարցը, եթե ինչպես ապացուցել ենք, որ ադրբեջանական զինված ուժերը իրենց իսկ բնակչությանը միտումնավոր թիրախավորւմ են, տների բակերում, հարակից տարածքներում տեղակայում են ռազմական նշանակության օբյեկտներ, որոնք հաճախ ենթակա են ոչնչացման»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈւ օգտագործած զինատեսակներին, Ա. Հովհաննիսյանն ասաց, որ օգտագործվել է ցամաքային զորքերի հիմնական սպառազինության մեջ գտնված զինատեսակների մեծ տեսականի, խոսքը չի գնում ամենամեծ տրամաչափերի, ամենահեռահար միջոցների մասին, դրանց անհրաժեշտությունը չի եղել, որովհետև կոնֆլիկտի ծավալները, մակարդակը  լոկալ են, մարտավարական են։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:40
Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն
Թուրքիան  արտգործնախարարություն է կանչել Իրանի դեսպան Մոհամադ Ֆերազմենդին՝ Թեհրանի այն հայտարարությունների պատճառով, որ Անկարան խախտել է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Թուրքիան հայտարարել է Բայրաքթարների դեմ ռուսական «РЭБ»-ի «անարդյունավետության» մասին
«Baykar» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտարարել է «Bayraktar TB2» հարձակողական անօդաչուներին...
Աղբյուր` Panorama.am
10:25
ՄԱԿ-ը կոչ է անում հայկական և ադրբեջանական կողմերին համագործակցել միջազգային իր կառույցների հետ. ՄԱԿ-ի խոսնակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը:...
Աղբյուր` Panorama.am
10:18
2020 թ-ին սոցիալ-տնտեսական բոլոր հիմնական ցուցանիշներում անկում է արձանագրվել
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ամսի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
10:12
Երևան-Սևան ավտոճանապարհի ավտոմեքենան ընկել է ձորը
Մարտի 1-ին, ժամը 08։38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին ...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ձնաբուք, մառախուղ, մերկասառույց` ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
10:00
Հայտնի են դարձել համաճարակի ընթացքում ռուս աստղերի վարձավճարների չափերը
Պոլինա Գագարինան, Սվետլանա Լոբոդան և Դմիտրի Բիլանը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ դարձել են Ռուսաստանում ամենաբարձր վարձատրվող փոփ աստղերը:...
Աղբյուր` Panorama.am
09:53
Ադրբեջանը շանտաժի խաղաքարտեր է ձեռք բերել, ինչին նպաստում է նաև ՀՀ իշխանությունների վտանգավոր վարքագիծը. Աբրահամյան
«Հենակետ»  վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Իլհամ Ալիևն իր վերջին ճեպազրույցում օգտագործեց...
Աղբյուր` Panorama.am
09:45
Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ ԱԻ նախարարության փոխանցմամբ, փակ են...
Աղբյուր` Panorama.am
09:30
Սոֆյա Հովսեփյան. 2021 թ. սահուն մտնում ենք մերժված, արատավոր երևույթների տիրույթ
ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը արձագանքելով վարչական ռեսուրսի կիրառմամաբ Նիկոլ Փաշինյանի հանրահավքին մարդ բերելու մասին բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
09:23
Երևանում ու Արարատում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սյունիքում և Գեղարքունիքում Ադրբեջանի հետ սահմանների «որոշման» գործընթացը հակասում է միջազգային իրավունքի հիմքերին. ՄԻՊ
«Ողջ գործընթացը պետք է կազմակերպվի այնպես, որ ոչ թե մարդկանց համար առաջանան նոր խնդիրներ, այլ հակառակը՝ բոլոր անհարմարությունները հասցվեն ամենահնարավոր նվազագույնի»:
Աղբյուր` Panorama.am
23:15
«Ջալալ Հարությունյանի մեկնաբանության մեջ մի բան մտահոգեց» Տիգրան Աբրահամյան
«Հենակետ»  վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՊԲ նախկին հրամանատար, ներկայումս ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
23:06
«Կոնցեռն դիալոգ»-ը կօգնի հանրահավաքի չմասնակցելու համար գործատուի կողմից հետապնդումների ենթարկվող աշխատակիցներին
«Կարող եք դիմել մեզ՝ հանդիպման օրվա և ժամվա մասին պայմանավորվելով +060 27 8888 հեռախոսահամարով»
Աղբյուր` Panorama.am
22:10
«Մի հայի պատմություն. Արա Սաղաթելյան»
«Այս ֆիլմը Արա Սաղաթելյանի մասին է: Այն մարդու մասին, ով հայ-ադրբեջանական տեղեկատվական պայքարի առաջնորներից մեկն է և որի մասին փաստերով...
Աղբյուր` Panorama.am
21:23
Վանաձորում վարչական ռեսուրսի ողջ կարողությամբ «մարդահավաք» է իրականացվում վաղվա հանրահավաքի ու երթի համար. Մարուքյան
Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը գրել է. «Վանաձորում վարչական ռեսուրսի ողջ կարողությամբ «մարդահավաք» է...
Աղբյուր` Panorama.am
20:43
Վաղը բռնի ուժով հրապարակ բերված ժողովրդին Նիկոլը կբերի նախագահի նստավայր. Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է. «Նիկոլի ու սորոսական խունտայի հերթական մյուզիքլը...
Աղբյուր` Panorama.am
20:23
ԱԱԾ-ն առանց հիմնավորման Սաղաթելյանին արգելել է հանդիպել իր անչափահաս երեխայի հետ. Գոհար Մելոյան
«Գործ ունենք քաղբանտարկյալի դասական կարգավիճակի հետ, երբ ծանութանում ենք գործի հիմքում ընկած իրավաբանական և փաստական...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայրենիքի փրկության շարժում. Մարտի 1-ի հանրահավաքը կկայանա ժամը 18։00-ին Բաղրամյան պողոտայում
«Համախմբե՛նք մեր ուժերն ու վճռականորեն հասնենք դավաճանի հեռացանը»։
Աղբյուր` Panorama.am
19:30
Վատիկանում Գրիգոր Նարեկացուն նվիրված հիշատակի արարողություն է իրականացվել . Արևելք
«Արևելք»,- պարբերականը գրում է. «Երէկ Վատիկանի  մէջ տեղադրուած Սբ. Գրիգոր Նարեկացիի արձանին մօտ տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
19:22
Թուրքական ԶԼՄ-ները գալիս են Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու․Wargonzo
Wargonzo տելեգրամյան ալիքը, հղում անելով իր ստամբուլյան աղբյուրներին, գրում է, որ թուրքական ԶԼՄ-ները պատրաստվում են լուսաբանել Նիկոլ Փաշինյանի՝...
Աղբյուր` Panorama.am
19:19
Սաղաթելյանի ձերբակալությամբ ծառայություն է մատուցվում Հայաստանի իշխանությունների ադրբեջանաթուրքական պարտնյորներին. Ռուբեն Մելիքյան
«Շատ մեծ հումոր կարելի է տեսնել այն մեղադրանքի մեջ, որն առաջադրվել է Արա Սաղաթելյանին, դա այն է, որ օգտվել է ինչ որ մի ծրագրից, սա...
Աղբյուր` Panorama.am
18:56
«Ուրեմն լսիր, իմ տված հարկերի հաշվին ֆռֆռացող նախարար»
Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է. «Ուրեմն կապիտուլյացիան ստորագրելուց հետո էսպիսի մի կերպար է հայտնվել...
Աղբյուր` Panorama.am
18:28
Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է
Այսօր հանճարեղ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է
Աղբյուր` Panorama.am
18:17
Հիմա ժողովներ են, որ վաղը՝ մարտի 1-ին, Նիկոլի համար գլխաքանակ ապահովեն. Գեղամ Մանուկյան
ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կիրակի է, բայց կառավարությունը, նախարարությունները, պետական համակարգն այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:59
Արմեն Չարչյան. Իշխանությունը երեք տարում ձևավորեց միայն ապազգային գաղափարախոսություն
«Մեր հասարակությունը հիվանդ է, ցավ է ապրում, ցավ է ապրում դեռևս 2018 թվականի մայիսից, այդ ցավը պետք է ամոքել»,- Բաղրամյան պողոտայում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}