Քեյփթաունը՝ փրփուրների մեջ
Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում հորդառատ անձրևներ ու ուժեղ քամի է։ Որոշ շրջաններ հեղեղվել են։ Եվրանյուզը գրում է, որ ուժեղ քամին, որը հասնում է 100 կմ/ժ-ի, օրերով շարունակվում է։ Փոթորկից ալիքները բարձրացել են մինչև 10 մետր, իսկ հասնելով արդեն գետինը ծածկվել է ծովային փրփուրով, ինչպես նաև ձյունով։
Քամին քանդել է բնակելի վայրերում գտնվող ծառեր և կոտրել տանիքները: Շրջանում նկատելիորեն ցուրտ է, որոշ տեղերում ջերմաստիճանը իջել է մինչև 13 աստիճան:
Ըստ եղանակային կանխատեսումների, Քեյփթաուն ցուրտ եղանակը կպահպանվի, իսկ փրփուրի փոխարեն կսկսվի իսկական ձյուն: