98 կողմ ձայնով ընդունվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 98 «կողմ» ձայնով:
Համաձայն որի ՝ օրենքում ավելացնել է մեկ գլուխ` «Բնակչության բժշկական օգնության սպասարկման կազմակերպումն արտակարգ իրավիճակներում», որում նախատեսվում է սահմանել արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլաններ, որի հաստատման լիազորությունը վերապահվում է կառավարությանը: Նախատեսվում է, որ առնվազն հինգ տարին մեկ այս պլանները պետք է վերանայվեն, կախված բժշկագիտության զարգացման միտումներից: