Կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացվել գիշերային պայմաններում
5-րդ զորամիավորման N զորամասի ստորա¬բաժանումներից մեկի զինծառայողները գիշերային պայմաններում անցկացրել են կրակային պատրաստության ստուգողական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ստուգվել են բարդ պայմաններում անձնակազմի արագ կողմնորոշման, դիրքավորման, պայմանական հակառակորդի թիրախավորման հմտությունները, ինչպես նաև զինծառայողների գործողությունները պաշտպանության և հարձակման ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին