ԱՅԼՄԱՄՈՒԼ 20:18 16/07/2020 Հայաստան

Կորոնավիրուսով 1 անձի բուժման համար պետությունը կտա մինչև 650 հազար դրամ

Մեկ ամիս շարունակ բուռն քննարկումներից հետո կառավարությունը վերջապես հստակեցրել է կորոնավիրուսով բուժվող մեկ անձի բուժսապարկման պետպատվերի չափը:Այս մասին գրում է Yerevan.today-ը:

Սա նշանակում է, որ պետության հաշվին բուժվող հիվանդությունների ցանկում այլևս առանձնացված է նաև կովիդ բուժման պետպատվերի կոդը, այսինքն՝ կովիդով մեկ հիվանդի համար պետության հաշվին իրացվող ծառայությունների միջինացված  սակագին գոյություն չուներ, և սա աբսուրդային է: Չէ՞ որ պետպատվերով սահամանվող կոդով հստակ երևում է ծախսի հասցեականությունն ու նպատակայնությունը ու վերահսկելի է դառնում բյուջեից հանվող փողի շրջանառությունը: Մինչ այս, ընդգծենք, 4 ամիս շարունակ գնահատված չէր կովիդով բուժսապարակման ծառայությունների ծավալը և հետևապես հստակ չէր մեկ անձի սպասարկման պետպատվերի ծախսը:

Սակայն ուշագրավ է այս անփութության ֆոնին Կառավարության հակասական վարքագիծը. Ընդունում է, որ ծնկի է եկել կորոնավիրուսի դեմ ու շահագրգիռ չի եղել բյուջեից իջեցվող գումարների վերահսկելիության համար:

Վարչապետ Փաշինյանը մի ձեռքով կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների համար ծախսեր է դուրս գրում բյուջեի հաշվին, մյուս կողմից ձեռքը պարզած հանգանակություններ է հավաքում՝ իբր կորոնավիրուսից կյանքեր փրկելու համար:

Այսպիսով՝ բուժվողների համար պետպատվերով իջեցվող բյուջետային հատկացումները այսուհետ սահմանվում են 6 տարբեր կատեգորիներով՝ ըստ այդմ, որքան բարդացած է վարակակրի վիճակը և սրված են ուղեկցվող հիվանդությունները, հետևաբար այդքան մեծանում է բուժսպասրակման ծավալն ու գումարի չափը:

Առողջապահության նախարարությունից Yerevan․Today-ին տրամադրած սակագնային հաստատված ցանկը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի բուժման նպատակով պետության ծասերի մինիմումը 120 հազար դրամն է, իսկ բարդացած վիճակում հիվանդների բուժսպասարկումն ապահովելու համար առավելագույնը պետությունն իր վրա կվերցնի 650 հազար դրամի չափով:

Ավելի վաղ Yerevan.Today-ը գրել էր, որ մարտ ամսից Հայաստանում բռնկված կորոնավիրուսի բուժման նպատակով դուրս գրված փողերի փաստաթղթավորումը քաոտիկ վիճակ է ստեղծել ԲԿ-ներում այն պատճառով, որ կովիդ բուժման մեկ օրվա ծախս որպես այդպիսին չկա, Առողջապահության նախարարությունը չէր սահմանել պետպատվերի գումարի չափը:

Իսկ այս ընթացքում Նորք ինֆեկցիոն կենտրոնում ու մյուս՝ 9 վերապրոֆիլավորված հիվանդանոցներում, պարզվում է, տնօրինությունը լոկալ լուծում է գտել՝  կովիդ բուժման համար հազարներով մահճակալների դիմաց  բյուջեից արված ծախսերը՝ փոխանցվել են պահպանման ծախսի տողով:

Ստացվում է՝ անկանոն ծախսերով, մեղմ ասած, լրիվ հնարավոր է ՆԿԱՐԵԼ ԿՈՎԻԴ ԲՈւԺՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ հաշվետվությունը, մանավանդ, որ պարետատունը հակված չէ մինչ օրս հրապարակել իր ծախսերը, Առողջապահության նախարարությունն էլ իր հերթին կորոնա-վիճակագրության մեջ, կարծես միտումնավոր, չի առանձնացնում առողջապահական կենտրոններում բժշկված վարակվածների թիվը, որպեսզի տներում վարակը հաղթահարածներից բժշկվողները չտարանջատվեն:

Սա մանիպուլիացիա է, ԱՆ-ն ամեն օր առողջացածների ընդհանրացրած թիվն ՝ թարմացնում՝ այդ թվում նկատի ունենալով  մարդկանց, որոնք որպես վարակակիներ՝ գրանցել և հաշվառել են՝ զուտ ահազանագերի միջոցով, այսինքն տնային պայմաններում կարանտինային 14 օրը  լրանալուց հետո այս խմբի մարդիկ ևս հաշվառվում են ԱՎԾ թվերում՝ իբրև կորոնավիրուսից բուժվածներ:

Ինչո՞ւ է այսքան ժամանակ կառավարությունը գաղտնի պահում վիրուսից բուժման և կանխարգելման միջոցառումների վրա բյուջեից ու հավաքագրված գումարների հաշվին արված ծախսերը՝ թերևս դժվար չէ կռահել, Առողջապահության նախարարը հայտարարել է, թե իբր լարված պայքարի շրջան է, սպասում են իրավիճակը ու այս ամենն ավարտվի, որ ծախսերը ի մի բերած հրապարակեն: Սա, իհարկե, բավականին պրոզայիկ ու անհիմն պատճառաբանություն է, քանի որ կառավարությունը նման դեպքերում պարտավոր է իր ամեն գործողության ծախսերն ու մասշտաբները հաշվարկել, պարբերաբար հաշվետվություն ունենալ՝ հետագա ռիսկերի գնահատման համար, առավել ևս, որ կովիդ թեմատիկայով պահուստային ռեզերվներից կառավաևությունտ արդեն իսկ ծախսեր է արել:

ԱՆ-ից պաշտոնապես հայտնում են, որ Կառավարության 318 –Ն որոշման փոփոխության համաձայն է սահմանվել ծառայությունների սակագինը:

Կառավարության 318 –Ն որոշման փոփոխության համաձայն՝

դ. սկսած 2020 թվականի ապրիլից մինչև կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ավարտը ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Հանրային առողջության պահպանում» ծրագրի «ՀՀ կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացում» միջոցառման շրջանակներում  կորոնավիրուս CՕVID-19-ի ախտորոշում և բուժում իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով, ընդ որում կորոնավիրուս CՕVID-19-ի ախտորոշում և բուժում իրականացնող կազմակերպություններին կորոնավիրուս CՕVID-19-ի ախտորոշման և բուժման դիմաց փոխհատուցումը, ելնելով տվյալ կազմակերպության առանձնահատկություններից (CՕVID-19-ի ախտորոշում ունեցող հիվանդների զբաղեցրած մահճակալների տեսակարար կշիռն ընդհանուր մահճակալային ֆոնդում, շենքային պայմաններ, տարածաշրջանային, բժշկական օգնության և սպասարկման այլ առանձնահատկություններ), նախարարի հրամանով կարող է կատարվել ինչպես տվյալ ծառայությունն իրականացնող կազմակերպությունների (բաժանմունքների) պահպանման ծախսերով, այնպես էլ բժշկական օգնության և սպասարկման փաստացի կատարված ծավալներով՝ տվյալ ծառայության համար սույն որոշմամբ սահմանված կարգով հաստատված գներով:

Կազմակերպությունների (բաժանմունքների) պահպանման ծախսերով ֆինանսավորման դեպքերում փոխհատուցումն իրականացվում է առանձնացված՝ «Սննդի ծախսեր»-ի և «Այլ ծախսեր»-ի գծով, որոնց համար փոխհատուցումն իրականացվում է փաստացի կատարված ծախսերի չափով»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:40
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երեք նոր ավանդներ բանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար։ Յուրաքանչյուր պրոդուկտի համար գործում են անհատական...
Աղբյուր` Panorama.am
14:30
Վերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին. Գեղամյանը՝ Էրդոանի հայտարարության մասին
«Էրդողանը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ վերահաստատում է ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու իր նախապայմանը։...
Աղբյուր` Panorama.am
14:00
Էրդողան. Այսօր այն հասկացել է նաև Փաշինյանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում։ Նրա կարծիքով՝ Հայաստանի վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Եկեղեցի, գերեզման, ամեն ինչ բաժանում են. քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը
Իրավիճակը Երևան-Սևան մայրուղու վրա այս պահին լարված է, ճանապարհը երկկողմանի փակ է։ Քաղաքացիները կոչ են անում բոլորին դուրս գալ ու պաշտպանել...
Աղբյուր` Panorama.am
13:23
Զառա Արամյան. Երբ հանձնվել էի և այլևս չէի ուզում պայքարել... ձեր աղոթքները ինձ պահեցին
Հաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը, որն առավել հայտնի է Համով Զառա անունով, հաղթահարել է առողջական բարդ խնդիրն ու դուրս գրվել «Բեսթ...
Աղբյուր` Panorama.am
13:19
Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Երեկ հանդիպում է տեղի ունեցել կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և այն առաջարկները,  գործողությունները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
13:00
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
ԵԿՄ տարբերանշանով մեքենան Նոյեմբերյանում մարդկանց վրա քշելու հետևանքով քաղաքում լարված իրավիճակ է ստեղծվել։ Ոստիկանությունից Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am
12:50
Սահմանազատումը սկսում են Տավուշից, քանի որ դա Ադրբեջանի համար է կարևոր․ Փորձագետ
«Այս պրոցեսը սկսվել է 2018 թվականին, գործնական փուլ է մտել 2020 թվականին, երբ որ սկսել են հայկական տարածքները հանձնել Ադրբեջանին»,-...
Աղբյուր` Panorama.am
12:50
Մենք տեսնում ենք ցեղասպանության տարբեր դրսևորումներ, որոնք հաճախ տեղի են ունենում Ադրբեջանում- Հրանտ Միքայելյան
«Մենք տեսնում ենք ցեղասպանության տարբեր դրսևորումներ՝ սկսած մարդկանց ֆիզիկական ոչնչացումից, մինչև  վերջացրած մշակութային...
Աղբյուր` Panorama.am
12:41
«Էտ ինչների՞դ վրա եք տենց ուրախ, բերաններդ բաց, ուրախանում ե՞ք ձեր արածով»
«Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման...
Աղբյուր` Panorama.am
12:35
Այսօր ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․00-ից,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան
«Կարող ենք արձանագրել մի հետաքրքիր երևույթ, որը նորույթ է. այն, ինչ Թուրքիան անում էր ուղղակի, այսինքն Հայաստանի, հայության դեմ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
12:28
Նոյեմբերյանի համայնքապետեր. Մեզ համար ընդունելի չէ նման ձևաչափով սահմանազատման իրականացումը
«Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են...
Աղբյուր` Panorama.am
12:23
Նոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, որոնցից մեկի գլուխն արյան մեջ է
Գերլարված իրավիճակ է ստեղծվել Նոյեմբերյանում։ ԵԿՄ ավտոմեքենան Նոյեմբերյանում վարել են մարդկանց վրա, ովքեր փակել էին ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Բագրատ Սրբազան. Գյուղապետերը պետք է դետալային ներկայացնեն՝ ինչ է եղել երեկվա հանդիպմանը
«Սպասում ենք, որ Բաղանիսի ու Ոսկեպարի ժողովուրդը հասնեն այստեղ, որ միասին լինենք։ Մեր գյուղապետերը պետք է գան, որ իրենցից լսենք երեկվա...
Աղբյուր` Panorama.am
11:58
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Կառավարությունւ տարածել է հայտարարություն, ըստ որի. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման...
Աղբյուր` Panorama.am
11:56
Ակնհայտ էր դարձել, որ մնալ տարածաշրջանում արցախցիների համար հավասարազոր էր մահվան. Լևոն Գևորգյան
«Պետք է հասկանանք, որ էթնիկ զտում հասկացութունն իրավաբանական կոնցեպտ չէ, այն քաղաքական կոնցեպտ է, երևույթ է, որի նպատակն է նկարագրելու...
Աղբյուր` Panorama.am
11:39
Վահե Հովհաննիսյան. Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է . «Մի պահ պետք է գալու 100-200-300 հազար սովորական մարդկանցով...
Աղբյուր` Panorama.am
11:33
Բաղանիսի համայնքապետ. Շատ արագ ինձ այդ աշխատանքային խմբից հանեք, ես արյունով պահած գիծն եմ ճանաչում
Ես Բաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել, մենք դեմ ենք այդ ամեն ինչին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Բաղանիսի համայնքապետ Գևորգ...
Աղբյուր` Panorama.am
11:18
ՆԳՆ. ​Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում
ՆԳ նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ի պատասխան սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների...
Աղբյուր` Panorama.am
11:07
Սարսափելի դեպք Սյունիքում. Տարեց տղամարդուն սպանել է, ապա այրել
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր տվել Ալվանք գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ: Նա հայտնել...
Աղբյուր` Panorama.am
10:58
Հայկ Դեմոյան. Մենք ականատես ենք լինում մի սարսափելի իրողության
«Մենք ականատես ենք լինում սարսափելի իրողության. Երբ ցեղասպանության զոհ դարձած հանրույթները, պետությունը, որն իր ցեղասխանված բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:40
Վթարային ջրանջատում Արագածոտնում ապրիլի 23-ին և 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ես իմ ճանապարհն ընտրել եմ՝ ազատություն, մահ կամ բերդ.Միհրան Մախսուդյան
«Համայնքապետերն ինձ ասացին, որ ոչ մի ընդհանուր հայտարարի էլ չեն եկել, ինչպես որոշվել է, այդպես էլ գնում է»,-ՀՀ քննչական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
10:27
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
ArmeniaSputnik-ի տվյալներով` վարչական ղեկավար Կամո Շահինյանն այդ մասին ասել է առավոտյան գյուղապետարանի մոտ հավաքված գյուղացիներին։ Պատճառն է...
Աղբյուր` Panorama.am
10:00
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես...
Աղբյուր` Panorama.am
09:56
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
«Երկիր»-ին հասած տեղեկություններով` ոստիկանությունը փակել է Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածը, առնվազն 600 կարմիր բերետավորներ ու ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
09:55
Հենրիխ Մխիթարյան. Անմոռանալի մրցաշրջան
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է միլանյան թիմի հաղթանակն Իտալիայի առաջնությունում
Աղբյուր` Panorama.am
09:50
Ապրիլի 23-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 23-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 386.44 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:34
Միհրան Մախսուդյանին կանչել են քննչական կոմիտե
Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են Քննչական կոմիտե։ Panorama.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ, պարզելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան
12:59 23/04/2024

Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}