Ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով սահմանված կանոններից է նաև դիմակ կրելը։
Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 16-ին ՀՀ ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումների ծառայողները իրենց սպասարկման տարածքներում «հանուն բոլորիս առողջության` կրեք դիմակ» կարգախոսի ներքո քաղաքացիներին պաշտպանիչ դիմակներ են բաժանել:
Ոստիկանությունը միաժամանակ կոչով դիմել է քաղաքացիներին.
«Հարգելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները․ դա բխում է բոլորիս շահերից»։