Քաղաքական 21:16 16/07/2020 Հայաստան

Այդպիսի տարածքներ էլի կան, որտեղ կան ադրբեջանական զինծառայողների մնացած դիակներ. ՊՆ

«Կեսօրից հետո, ըստ էության, ադրբեջանական զինված ուժերը Բերդի տարածաշարջանում կիրառել են մարտական հարվածային անօդաչու թռչող սարքեր, հարվածներից մեկով վիրավորում է ստացել քաղաքացիական բնակիչ»,- Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ դրանից հետո օգնության են հասնել ԱԻՆ աշխատակիցները մեքենայով, մյուս հարվածը հասցվել է ԱԻՆ մեքենային։ Տուժածներ չկան։

Ա. Հովհաննիսյանն ասաց, որ օրվա ընթացում հայկական Զինված ուժերը թույլ են տվել ադրբեջանական ԶՈւ-ի ներկայացուցիչներին նախօրեի գիշերն իրենց ունեցած կորուստներից մնացած դիկաները դուրս հանել տարածքից։

«Այդպիսի տարածքներ էլի կան, որտեղ կան ադրբեջանական զինծառայողների դիակներ։ Ադրբեջանական մամուլն այս մասով կեղծիքներ տարածեց։ Այստեղ առաջացել է հետաքրքիր հակասություն. եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ապա ինչո՞ւ  էին մնացել այդքան ժամանակ, եթե իրենց տարածքում էին, ապա ինչպե՞ս էին մեր վերահսկողության տակ ու պետք էր մեր կողմից թույլտվության կամ կրակի դադարեցում, որ դիակները հանվեն»,- ասաց նա։

Ա. Հովհաննիսյանի խոսքով, օրվա ընթացքում ադրբեջանական քարոզչությունը փայլեց հերթական գլուխգործոցով. «Պաշտոնապես Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից, ի պատասխան  հայկական տիրույթում տարբեր մասնավոր, անհատ մարդկանց հայտարարությունների՝ Ադրբեջանի տարբեր ռազմավարական օբյեկտների հարվածներ հասցնելու մասին, պաշտոնապես հայտարարեց Մեծամորի ատոմակայանը հարվածելու մասին։ Որևէ պաշտոնական հաղորդագրություն, պաշտոնական հայտարարություն Հայաստանի Զինված ուժերի մարմինների կողմից չի եղել որևէ նման քաղաքացիական, ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտի հարվածելու մասին, նույնիսկ ադրբեջանական գյուղերում որևէ տուն չի թիրախավորվում մեր ԶՈւ կողմից»։

Նա նշեց, որ Հայաստանի պաշտոնյաները, դիվանագիտական կորպուսն արդեն բարձրացնում են այս հարցը համապատասխան մարմիններում,  շատ կարևոր եզրակացության տեղիք պետք է տա, կոնկրետ հանցագործություն է։ 

«Ես գոնե թե չեմ հիշում պաշտոնական մակարդակով, միգուցե եղել է Ադրբեջանի կողմից նման սպառնալիք։ Մի կողմից շատ ուրախ եմ, որ մեր դիվանագետները, մասնագետները հարցը համարժեք կերպով բարձրացրել են միջազգային կառույցների առջև։ Իմ կողմից կարող եմ միայն ավելացնել, որ նման հայտարարություն անողը և իր վերադասը պիտի ենթարկվեն հոգեբանական թեստի»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Հարցին՝ կա հաշվարկ, թե գիշերը քանի՞ զոհ է տվել Ադրբեջանը, միջդիրքային հատվածում քանի՞ դիակ է թողել, նա պատասխանեց. «Մենք ֆոտոապացույցներով այս պահին ունենք 10 դիակի դուրս հանման ապացույց։ Հաշվենք, որ այստեղ 10-ն են, կան այլ տեղանքներ, որտեղից հանված չեն, ինչու չէ նաև բոլոր զոհվածները չեն, որ մնացել են դաշտում, բնականաբար, շատ զոհեր կարող էին իրենց հետ տանել անհաջողության մատնված, բայց չզոհված զինծառայողները։ Ինչպես նաև բոլորը չէ, որ միանգամից զոհվում են, հաճախ լինում են վիրավորներ, որոնք հետ քաշվելուց հետո են զոհվում։ Չեմ ուզի տպավորություն ստեղծվի, թե այդ 100-ն էլ գլխովին ջախջախվել են, բայց ստացվում է, որ զգալի թվով կորուստ է կրել մոտավորապես 100 հոգանոց խումբը։ Դա կարող է լինել մինչև 25, 30 կամ 40 տոկոս»։

Պատասխանելով հարցին,  թե ի՞նչ պայմաններով են թույլ տրվել հանել, նա ասաց. «Չեմ կարող ասել, թե ինչ պայմաններով են թույլ տրվել հանել, բայց ես չեմ հիշում դեպք, որ հայկական բանակը, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչ-որ  առուծախի առարկա դարձնի դիակները։ Դա մարդկայնորեն սխալ է և հայեցի չէ»։

Ա. Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ  է։

«Հայկական Զինված ուժերը շարունակում են իրականացնել իրենց մարտական ծառայությունը, լիովին վերահսկում են իրենց զբաղեցրած դիրքերը, իրենց հսկողության տակ են պահում, բավական լավ դիտարկում են հակառակորդի բոլոր տեսակի շարժերը՝ օդային, ցամաքային, պատրաստ են ցանակցած ոտնձգության»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Ա. Հովհաննիսյանը նշեց, որ Արցախի Հանրապետության և ՀՀ այլ սահմանագոտիների ուղղությամբ, ըստ էության, իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ, դինամիկայի որևէ շեշտակի փոփոխություն չկա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:07
ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
12:07
Հնդկաստանը դատապարտում է Թուրքիայի կողմից Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի խախտումները
ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական առաքելության դիվանագետը նախօրեին դատապարտել է  Թուրքիային՝ Կիպրոսի օկուպացման հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
12:01
Սևանի բնակիչները դեմ են լճի մոտակայքում գտնվող կառույցները քանդելուն. ակցիա
Սևանի քաղաքապետարանում բողոքի ակցիա է։ Քաղաքացիները դժգոհում են, որ իրենց սեփականության վրա նոր նախագծեր են մշակում, ինչն ապօրինի գործընթաց է։...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ժերար Դեպարդյեին բռնաբարության մեղադրանք է առաջադրվել
Ժերար Դեպարդյեին բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեղադրանք է առաջադրվել: Խոսքը 2018-ի իրադարձությունների մասին է: Ընկերոջ դուստրը՝...
Աղբյուր` Panorama.am
11:52
Էրբիլում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման արարողությունը
Փետրվարի 24-ին Էրբիլում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Նշվում է,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Հետպատերզմյան շրջանում որդեկորույս ծնողները կրկին զավակ ունենալու ցանկություն ունեն. Անահիտ Ավանեսյանը
«Հաշվի առնելով հետպատերզմյան շրջանում որդեկորույս ծնողների կրկին զավակ ունենալու ցանկությունը և այդ հարցում պետական աջակցություն...
Աղբյուր` Panorama.am
11:44
Հայաստանի ազգային պատկերասրահը փակ է
Օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքներով պայմանավորված Հայաստանի ազգային պատկերասրահը ժամանակավորապես փակ Է հանրության համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
11:42
Մեքենան բախվել է «Հայրենիք» կինոթատրոնի պատին, կա զոհ
Բախման հետևանքով հենապատերը և քարե սյունը փլուզվել են:
Աղբյուր` Panorama.am
11:40
«Մենք չենք ուզում, որ մեր երեխաներին տանեն Արցախ». զինծառայողների ծնողներ
Այսօր վաղ առավոտից մի խումբ ժամկետային զինծառայողների ծնողներ ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով, որ իրենց՝ արձակուրդ եկած...
Աղբյուր` Panorama.am
11:38
Զոհված զինծառայողի մայր. Հրաժարվում եմ դավաճան իշխանությունից ստանալ իմ ԲԱԼԻՍ մեդալը
Արցախում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը հրաժարվում է ստանալ որդու մեդալը։ Ֆեյսբուքյան իր էջում տիկին Աստղը գրել է....
Աղբյուր` Panorama.am
11:34
Վենեսուելան արտաքսում է ԵՄ դեսպանին՝ նոր պատժամիջոցների պատճառով
Վենեսուելայի կառավարությունը նախօրեին հրամայել է արտաքսել Եվրամիության գլխավոր դիվանագետին՝ դաշինքի որոշմամբ  Վենեսուելայի մի քանի...
Աղբյուր` Panorama.am
11:28
Փաշինյանն անհաջող փորձ է անում խմբագրել «Իսկանդերի» վերաբերյալ իր ոչ ադեկվատ հայտարարությունը
Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստի մեկնարկին փորձեց խմբագրել փետրվարի 23-ին՝ ՌԴ Հայրենքի պաշտպանության օրը «Իսկանդեր» կարճ...
Աղբյուր` Panorama.am
11:27
Արցախում այսօր չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման աշխատանքներ են նախատեսվում
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորական ջոկատները չպայթած զենք-զինամթերքի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին փողոցը փակած ցուցարարներին
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով  ակցիայի մասնակցիները մեքենաներով փակել էին Հերացի փողոցը: Ոստիկանները պահանջեցին, որպեսզի ...
Աղբյուր` Panorama.am
11:11
Ամերիկացի գեներալ․ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի համար
Ռուսաստանը ապակայունացնում է աշխարհը և վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար: Այդ մասին Ռազմաօդային ուժերի ասոցիացիայի սիմպոզիումում ասել է գեներալ...
Աղբյուր` Panorama.am
11:09
Կառավարությունն այսօր արտոնություն կտա տղամարդու և կանացի կոշիկի արտադրության նպատակով ավտոմատ փոխարկիչ ներմուծելու համար
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 40 հարցից միայն 5-ն է զեկուցվող: Չզեկուցվող նախագծերից մեկով ՀՀ ոստիկանության ենթակայության...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ռուս խաղաղապահների աջակցությամբ սկսվել է Բերձորի փոքր հիդրոէլեկտրակայանի շահագործումը.ՌԴ ՊՆ
Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս...
Աղբյուր` Panorama.am
10:59
25.02.2021. Կորոնավիրուսի 282 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3488 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք: Առողջացել է 467 հիվանդ: Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
10:57
Չալաբյան. Նիկոլ Փաշինյանը պարզապես ցույց է տալիս սեփական քաղաքական սնանկությունը և հուսահատությունը
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով Տիրան Խաչատրյանին ԶՈւ ԳՇ պետի տեղակալից ազատելու մասին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Այս ինչ բարոյալքության, անվստահության միջավայր ձևավորեցիք. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հավաք ՊՆ-ի դիմաց՝ «Մեր երեխեքը Ղարաբաղում չեն...
Աղբյուր` Panorama.am
10:51
Արտակ Զաքարյան․ Հիմա պարզ է՞, ինչու է ալիևը ծաղրում՝ ասելով NƏ OLDU, PAŞİNYAN?
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Հիմա պարզ է՞, ինչու է ալիևը ծաղրում՝ ասելով NƏ OLDU,...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ոստիկանությունն առևանգել է փողոցները փակած մեքենաները և հրաժարվում է վերադարձնել. Իրավապաշտպան
«Դա ապօրինություն է և կամայականություն, որը վստահաբար հրահանգավորված է քաղաքական իշխանության բարձր էշելոններից»:
Աղբյուր` Panorama.am
10:26
Նիկոլին կապիտուլյացիայի ստորագրումից առաջ կարևոր էր ցույց տալ Իսկանդերի օգտագործումը և թիրախ ընտրվեց Շուշին․ Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամի իր էջում գրում է․ «Այսօր Նիկոլի և 10 տոկոսանոց Իսկանդերի մասին խոսեցին...
Աղբյուր` Panorama.am
10:23
Նաիրա Զոհրաբյանը՝ Արմեն Սարգսյանին. Նիկոլի դեմ տված թղթերը Ձեզ համար անքննելի կոնստանտնե՞ր են
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Հայատանի նախագահ Արմեն Սարգսյանը, որը ստորագրել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի...
Աղբյուր` Panorama.am
10:18
«Նիկոլ Փաշինյանը օր ու արև չի ունենալու». քաղաքացիները փակել են Ազատության պողոտան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Ազատության պողոտան։ Նրանք վստահեցնում են՝ լինելու են ամենուր, Նիկոլ Փաշինյանին...
Աղբյուր` Panorama.am
10:12
«Նիկո՛լ, դավաճան». մետրոն կաթվածահար է
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները կաթվածահար են արել մետրոյի աշխատանքները։ «Նիկոլ, դավաճան» վանկարկելով՝ նրանք որևէ...
Աղբյուր` Panorama.am
10:06
ԱՄՆ-ը 2,65մլն դոլարի լրացուցիչ օժանդակություն է տալիս Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին
2021 թվականի փետրվարի 24-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հայտարարեց $2,65 մլն լրացուցիչ ֆինանսավորման մասին՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
10:03
Մալյան. Երկար ծիծաղող պաշտոնյայի հեռացումը նշանակում է, որ Փաշինյանը չի հանդուրժելու այլակարծություն այդ թեմայով
«ՎԵՏՕ» քաղաքական-հասարակական նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, անդրադառնալով ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի ազատմանը,...
Աղբյուր` Panorama.am
09:59
«Հրապարակ». Փաշինյանի թիմակիցներն ուղղակի սարսափում են նրա գիշերային զանգերից ու sms-ներից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շատ ծանր է տանում իշխանությունից հեռանալու, իրեն քննադատելու յուրաքանչյուր փորձ։ Ոչ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}