Հասարակություն 20:14 16/07/2020 Հայաստան

Ադրբեջանի իշխանությունները ռազմական ագրեսիան նախապատրաստելու հետևողական աշխատանք են տարել.«Վերնատուն»

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի գրասենյակում այսօր տեղի է ունեցել ակումբի «Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների» հանձնաժողովի նախաձեռնած հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են վերջերս հրապարակված «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» փաստաթուղթը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին հուլիսի 12-ից ծավալված ռազմական գործողությունները։ Այս մասին տեղեկացնում է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի լրատվական ծառայությունը:

Մասնակիցները քննարկել են ՀՀ ազգային անվտանգության նոր Ռազմավարության դրույթները, բացահայտել փաստաթղթում առկա խնդրահարույց կետերն ու մոտեցումները ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության ոլորտներում։

Մասնավորապես նշվել է, որ Ռազմավարության մեջ բացակայում են Հայաստանին և Սփյուռքին վերաբերող մի շարք մարտահրավերների գնահատականներ և դրանց հաղթահարման համար առաջարկներ։ Ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, որ նոր Ռազմավարության մեջ անդրադարձ չկա Հայաստանի հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված պետությունների (օրինակ՝ Պակիստան, Սաուդյան Արաբիա) քաղաքականությանը հակազդելու ծրագրերին ու մոտեցումներին։

Բացակայում են նաև Չինաստանի հետ փոխգործակցության, հայ-չինական հարաբերությունների ապագային և Չինաստանի կողմից մշակված աշխահաքաղաքական ու տնտեսական կարևոր նշնակություն ունեցող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին վերաբերող դրույթներ ու նպատակներ։

Խնդրահարույց են համարվել նաև Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Հայաստանի հարաբերությունների և նպատակադրումների վերաբերյալ Ռազմավարության համապատասխան հատվածները։ Հատուկ ընդգծվել է, որ արտաքին հարաբերությունների ոլորտում հրապարակված փաստաթղթի տրամաբանությունը ոչ միանշանակ է և ակնհայտորեն հակասական։

Նշվել է, որ ընդհանուր պարզունակ բառակազմը հարիր չէ նման փաստաթղթի, և պատկերազարդ այս «Ռազմավարությունը» մասնագիտական ընկալման լրջության խնդիր ունի:

Քննարկման երկրորդ հատվածը նվիրված է եղել Ռազմավարության ներհայկական և ներհայաստանյան իրողություններին վերաբերող դրույթներին։ Ընդգծվել է այն փաստը, որ իշխանական թիմի պատրաստած փաստաթուղթն արհամարհում է հայ ժողովրդի պատմական փորձառությունից և ավանդույթներից ժառանգած արժեքները, հարվածում է Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերին, իր գնահատականներում ու եզրահանգումներում առաջնորդվում է 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ձևավորված քաղաքական մոտեցումներն արժևորելու նպատակադրմամբ։

Ըստ այդմ, նշվել է, որ Ռազմավարությունն իր այդ տեսքով դարձել է ոչ թե Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի պետական և ազգային շահերը, այլ բացառապես ՀՀ ներկայիս իշխանությունների նեղ քաղաքական շահերը պաշտպանելուն միտված փաստաթուղթ։

Խիստ մտահոգիչ է համարվել, որ ՀՀ ազգային անվտանգության հրապարակված նոր Ռազմավարության մեջ իսպառ բացակայում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» կամ «Արցախի Հանրապետություն» ձևակերպումերը, ինչն ակնհայտ ետքայլ է նախկինում գոյություն ունեցող սկզբունքներից ու  մոտեցումներից։

Այս համատեքստում ընդգծվել է, որ չկա նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման պահանջ, և սա էական հարված է Արցախի Հանրապետության սուբյեկտայնությանն ու բացահայտում է բանակցությունների ներկայիս տրամաբանությանը: Անընդունելի է համարվել, որ Արցախի Հանրապետությունը, որպես այդպիսին, ներառված չէ ազգային արժեքների ցանկում, և ստացվում է, որ այդկերպ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացահայտել է Արցախի Հանրապետության հանդեպ ունեցած իր իրական նպատակները։

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի «Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների» հանձնաժողովի անդամներն անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին ս.թ. հուլիսի 12-ից տեղի ունեցող ռազմական գործողություններին, դրանց նախորդող իրադարձություններին և իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարներին։

Մասնավորապես նշվել է, որ անցած երկու տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները ռազմական ագրեսիան նախապատրաստելու հետևողական աշխատանք են տարել, որի արդյունքում միջազգային ընկալումների տեսակետից ստացել են բարենպաստ պայմաններ և անարգել գործելու հնարավորություն։

Ցավով արձանագրվել է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, հայկական դիվանագիտությունը Ադրբեջանի արտաքին քաղաքական այդ ակտիվությանը ոչինչ չեն հակադրել, ինչի պատճառով պաշտոնական Բաքվի ագրեսիվ քաղաքականության հետևանքները չեզոքացնելու ողջ բեռը մնացել է ՀՀ ԶՈՒ ուսերին։

Քննարկման մասնակիցներն ընդգծել են Հայկական բանակի գործողությունների բարձր արդյունավետությունը, կարծիք հայտնել, որ այդ կերպ մեր զինվորականները ստիպել են Ադրբեջանի իշխանություններին վերանայել իրենց մոտակա ռազմաքաղաքական ծրագրերը։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:39
Ռուսաստանում հունիսին 25 հազարով ավելի շատ մահվան դեպք է գրանցվել
Ռուսաստանում հունիսին մահացել է 162 հազար 800 մարդ։ Նախորդ տարի նույն ամսում մահացել է 137 հազար 200 մարդ։ Գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
10:28
Մահացել է «Ոսկե գլոբուս»-ի կազմակերպիչ Լորենցո Սորիան
69 տարեկան հասակում մահացել է Հոլիվուդի Արտաքին մամուլի ասոցիացիայի (HFPA) նախագահ Լորենցո Սրոիան, ով նաև պատասխանատու էր կինոնկարի և...
Աղբյուր` Panorama.am
10:19
Այրվել է «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենա և մոտ 25 հա խոտածածկույթ
Օգոստոսի 7-ին, ժամը 14։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշեն գյուղի մոտակայքում այրվում է...
Աղբյուր` Panorama.am
10:09
Հռոմի պապը 250 հազար եվրո է նվիրաբերել Բեյրութին աջակցելու համար
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 250,000 եվրո է նվիրաբերել Լիբանանի եկեղեցուն՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած...
Աղբյուր` Panorama.am
10:00
Տնտեսական մեկնաբան. Գյուղատնտեսական տարվա առաջին կեսը. բուն գյուղատնտեսության աճը ցածր է
Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանն իր հոդվածում գրում է. «Առաջին կիսամյակի մակրոտնտեսական ցուցանիշների նախնական տվյալների հրապարակումն...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Ժողովուրդ». Հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Ժողովուրդ». Ի՞նչ պարզվեց՝ ով է ճիշտ Գրիշա Թամրազյան-Սմբատ Գոգյան թեժ «մարտերում»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս հուլիսի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ երբ կառավարությունում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Ժողովուրդ». «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները կանցկացվեն առցանց եղանակով
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովը վերսկսում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Ժողովուրդ». Ավելացել է գյուղատնտեսական արտադրանքը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 6 ամիսների արդյունքներով, ավելացել է 1.7...
Աղբյուր` Panorama.am
09:38
Մարուքյան. Տնտեսական աճի բացակայության պայմաններում պաշտոնյաները չպետք է ստանան պարգևավճար
«Լուսավոր Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներն իրենց ստացած պարգևավճարները փոխանցելու են Տավուշի մարզում հուլիսյան դեպքերի...
Աղբյուր` Panorama.am
09:22
Ադրբեջանում հրդեհվել է SOCAR-ի գազատարը, կան տուժածներ
Ադրբեջանի Գաջիգաբուլի շրջանում երեկ երեկոյան պայթել է SOCAR պետական նավթային ընկերության մագիստրալ գազատարը, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Այս...
Աղբյուր` Panorama.am
09:15
Հրշեջ-փրկարարները մարել են 43.8 հա տարածքում բռնկված հրդեհները
Հրշեջ-փրկարարները նախորդ օրվա ընթացքում մարել են  43.8 հա տարածքում բռնկված հրդեհները։ Այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքէջից։...
Աղբյուր` Panorama.am
09:06
Ինտերպոլը քննում է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառները
Ինտերպոլի մասնագետները մեկնել են Լիբանան՝ Բեյրութի նավահանգստում պայթյունի պատճառները ուսումնասիրելու համար: Այս մասին ասված է միջազգային...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հուլիսին բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 29.1% և 30.6%-ով
2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում պահպանվել է գների նույն մակարդակը, իսկ 2020թ. հունիսի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Սամվել Բաբայանի հետ
Այսօր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանում հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի և նրա ղեկավարած՝ «Միասնական...
Աղբյուր` Panorama.am
20:36
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավոր հայերի թիվը շուրջ 300 է
Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորում ստացած հայերի թիվը շուրջ 300 է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս...
Աղբյուր` Panorama.am
20:30
Վիտալի Բալասանյանը կոչով դիմել է ԱՀ և ՀՀ իշխանություններին, համայն հայությանը
Արցախի հերոս, գեներալ՝ Վիտալի Բալասանյանը կոչով է դիմել՝ Արցախի Հանրապետության և ՀՀ իշխանություններին, քաղաաքացիներին,համայն հայությանը։ Նա,...
Աղբյուր` Panorama.am
20:23
Խախտումներ՝ Արարատի մարզի գազալցակայաններում ու բենզալցակայաններում
Այսօր՝ օգոստոսի 7-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Արարատի մարզի Մասիս քաղաքում ու մի...
Աղբյուր` Panorama.am
20:15
Փրկարարները գտել են մոլորված քաղաքացուն
Օգոստոսի 7-ին, ժամը 14։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին «Սուլեյմանի դոշ» կոչվող...
Աղբյուր` Panorama.am
20:08
Ցուկերբերգի հարստությունը գերազանցել է 100 մլրդ դոլարը
Օգոստոսի 6-ի դրությամբ «Ֆեյսբուքի» հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հարստությունը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ...
Աղբյուր` Panorama.am
20:00
‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողները պարգևատրվել են
Օգոստոսի 7-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, այցելել է կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
19:53
Ընդունելության քննությունները կարելի է համարել ձախողված․Ա․Կոստանյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԿԳՄՍՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Բացահայտվել են Նորաշեն համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական կոռուպցիոն...
Աղբյուր` Panorama.am
19:36
Նյու-Յորքում ավելի քան 120 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
Ուրբաթ օրը՝ օգոստոսի 7-ին, ավելի քան 120 հազար նյույորքցիներ մնացել են առանց էլեկտրականության, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
19:28
ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է Ստեփանակերտում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարին
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 7-ին հանդիպել է Ստեփանակերտում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Բերտրան Լամոնի հետ:...
Աղբյուր` Panorama.am
19:17
Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում օգոստոսի 10-ին և 11-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
19:00
«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 5
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակված տեսանյութերում պատասխանել է  հանրությանը հետաքրքրող հարցերին։  «Խոսենք անկեղծ....
Աղբյուր` Panorama.am
18:53
ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ
Oգոստոսի 7-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ստուգումներ` մարտական հենակետերում
Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը,  բարոյահոգեբանական վիճակը և մարտական հենակետերի ապահովվածությունը ստուգելու նպատակով 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:38
ԿՏՄ-ն երեք ամիսների ընթացքում իրականացրել է շուրջ 800 մշտադիտարկում
Հանրապետությունում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով շարունակվում են Կրթության տեսչական մարմնի ստուգայցերը, որոնք ուղղված են ՀՀ պարետի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}