Հայտնաբերվել է Gokada տրանսպորտային ընկերության ղեկավարի անդամահատված մարմինը
Մանհեթենյան ճոխ բնակարանում հայտնաբերվել է Վենչուրային ներդրողի, նիգերիական Gokada տրանսպորտային ընկերության ղեկավար Ֆահիմ Սալեհի դին: Լուրը հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
CNN-ի փոխանցմամբ, Սալեհին գտել է նրա քույրը: Բնակարանում նա գտել է եղբոր անդամահատած մարմինը, մարմնի որոշ մասեր փաթաթված են եղել պլաստիկե պարկերի մեջ:
Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ, մարդասպանն ապագա զոհի հետ մտել է շենք և նրա հետ բարձրացել նույն վերելակում: Արդեն բնակարանում նա հարձակվել է 33-ամյա Սալեհի վրա:
Դեռևս ավագ դպրոցում սովորելու ընթացքում Սալեհը հիմնել է PrankDial.com կայքը, որում տեղադրում էր նախապես ձայնագրած հումորային հեռախոսազանգերը: Նա դրանից վաստակել էր ավելի քան 10 միլիոն դոլար: Նրա վերջին նախագծերից մեկը «Adventure Capital» ընկերությունն է, որը ներդրումներ է կատարում Կոլումբիայի և Բանգլադեշի ստարտափերում: