«Իմ քայլի» առաջարկած թեկնածուն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ
«Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկած թեկնածու Հովհաննես Խաչատրյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։
Գաղտնի քվեարկությունից հետո հայտարարվեց, որ նա ընտրվել է 96 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ։ ԱԺ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 99-ը: Քվեատուփում եղել է 99 քվեաթերթիկ, որոնցից մեկը ճանաչվել է անվավեր։
Հովհաննես Խաչատրյանը ծնվել է 1983 թվականին Երևանում
Ունի ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստորսի կոչում:
2002-ից 2008-ը աշխատել է ԿԲ-ում: 2008 թ-ից մինչ օրա աշխատումէ «Ամերիա» բանկում:
2015 թվականի ստացել է ֆինանսական վերլուծաբանի միջազգային կոչում:
Խաչատրյանը բիզնեսի կառավարում է սովորել է ԱՄՆ Չիկագոյի համալսարանի բիզնեսի դպրոցում:
Հայաստանի ամերկյան համալսարանում դասավանդում է ֆինանսներ առարկան:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում ընթանում է ԿԲ Խորհրդի անդամի ընտրության գաղտնի քվեարկությունը
- «Իմ քայլը» ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջարկեց Հովհաննես Խաչատրյանին