Վարդան Ոսկանյան. Մեր իրանցի բարեկամները վերջին ժամերին բավական մեծ աշխատանք են տարել
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Մեր իրանցի բարեկամները վերջին ժամերին բավական մեծ աշխատանք են տարել Իրանի ներսում գործող պանթյուրքական լուսանցքային խմբակների՝ Տավուշում Բաքվի բռնապետի բաշիբոզուկների պարտությունից «հուզված» հնարավոր հակահայկական և հակաիրանական գործողությունները չեզոքացնելու համար։
Ըստ «Տելեգրամ» հավելվածի պարսկալեզու պանթյուրքական ալիքներում տարածվող լուրերի՝ իրանական ոստիկանության հակախռովարարական ուժերը լիովին շրջափակել են նաև Թավրիզում Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման հյուպատոսարանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին