Կրթություն, գիտություն 15:00 17/07/2020 Հայաստան

ԲՈԿ-ն անվավեր է ճանաչել ՀՊՏՀ նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական աստիճանը

ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը:

ԲՈԿ կայքում  հրապարակված է հրամանը

«ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ թիվ 5Ա-Վ2 հրամանը Դիանա Գալոյանին Ը.00.06 - միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև` «Oրենք») 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ գլուխների պահանջներով,

Ուսումնասիրելով Ը.00.06 - Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ  Դիանա Գալոյանին  տնտեսագիտական գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելու վերաբերյալ որակավորման գործը (այսուհետ նաև` «Որակավորման գործ»), Դիանա Գալոյանի «Տարածաշրջանային տնտեսական ինտեգրման հիմնախնդիրները և հեռանկարները» վերտառությամբ ատենախոսությունը (այսուհետ նաև` «Ատենախոսություն»), ապահովելով փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները

ՊԱՐԶԵՑԻ

I.       ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

1.         ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ.-ի թիվ 5Ա-վ2 հրամանով Ը.00.06 - Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ Դիանա Գալոյանին շնորհվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան,

2.         ՀՀ ԿԳՄՍ նախարարի 12.12.2019թ. թիվ 50-Լ հրամանով ստեղծվել է Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության ուսումնասիրություն իրականացնելու և եզրակացություն տրամադրելու նպատակով մասնագիտական հանձնաժողով (այսուհետ նաև` «Մասնագիտական հանձնաժողով»),

3.         05.02.2020թ.-ին Մասնագիտական հանձնաժողովը ԿԳՄՍ է ներկայացրել իր եզրակացությունը, որով արձանագրել է, որ Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ,

4.         ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն (այսուհետ նաև` «ԲՈԿ») 09.07.2020թ.-ին ընդունել է թիվ 103ա հրամանը ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ թիվ  5Ա-վ2 հրամանը Դիանա Գալոյանին Ը.00.06 - Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ հարուցելու մասին:

II.      ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` «Սույն օրենքով սահմանված կարգով չբողոքարկված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել 6 ամսվա ընթացքում այն օրվանից, երբ իրավասու վարչական մարմինն իմացել է այն փաստերի մասին, որոնք վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք կարող էին դառնալ»:

Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` «Անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով»:

Ըստ ՀՀ կառավարության 08.08.1997թ.-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 327 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» (այսուհետ նաև` «Կանոնակարգ») 31-րդ կետի` «ԲՈԿ-ը ուսումնասիրում է որակավորման գործը և սույն կանոնակարգի 10-րդ, 11-րդ, ինչպես նաև 13-րդ կետերի պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում մերժում է գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի միջնորդությունը և մերժման մասին որոշումը ուղարկում է խորհուրդ»:

Ըստ Կանոնակարգի 11-րդ կետի` «Ատենախոսության մեջ հայցողը պարտավոր է նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր»:

Ըստ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 24-րդ կետի` «Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից այդ պահի դրությամբ գործող հետևյալ մարմինները գործում են սույն օրենքով նախատեսված ենթակայության շրջանակներում՝ որպես պետական կառավարման համակարգի մարմիններ՝ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալությունը գործում է որպես Բարձրագույն որակավորման կոմիտե»:

Վերոնշված նորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ ԲՈԿ-ը հանդիսանում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության իրավահաջորդը և իրավունք ունի Օրենքի 65-րդ հոդվածի հիման վրա վերանայել վերջինիս վարչական ակտերը:

Վարչական ակտը կարող է վերանայվել այն պահից վեց ամսվա ընթացքում, երբ ԲՈԿ-ը իմացել է անվավերության հիմք հանդիսացող փաստերի մասին: Տվյալ դեպքում, ԲՈԿ-ը իմացել է այդ փաստերի մասին Մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունից, որը ներկայացվել է ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարություն 05.02.2020թ.-ին:

Դրա հիման վրա ԲՈԿ-ը ձեռնարկել է Որակավորման գործի և Ատենախոսության ուսումնասիրություն, ինչպես նաև կազմակերպել է լսումներ` Դիանա Գալոյանից գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և վերջինիս լսված լինելու իրավունքը ապահովելու համար` ապահովելով նաև տեխնիկական միջոցների կիրառմամբ լսումների հեռավար իրականացումը: Դիանա Գալոյանի` ԲՈԿ-ին հասցեագրված 15.07.2020թ.-ի գրությունից պարզ է դարձել, որ վերջինս ԲՈԿ-ի 09.07.2020թ.-ի թիվ 5Ա-վ2 հրամանի մասին իրազեկված է, միաժամանակ չի ներկայացրել լսումները հետաձգելու մասին միջնորդություն կամ լսումներին իր մասնակցությունը բացառող այլ հանգամանք:

Որակավորման գործի և Ատենախոսության ուսումնասիրության արդյունքում ԲՈԿ-ը բացահայտել է`

1. Դ. Գալոյանի դոկտորական ատենախոսության 1.3. ենթագլխում  առկա են թարգմանաբար օգտագործված հատվածներ  Семак Е.А. Учебно-методический комплекс по курсу «Международная экономическая интеграция» ուսումնական ձեռնարկից (2012թ.): Մասնավորաբար՝

1.1. ատենախոսության 52-րդ էջի 1-ին պարբերությունը և 2-րդ պարբերության սկիզբը՝ վերը նշված ձեռնարկի 64-րդ էջի 2-րդ, 3-րդ, 4-րդ ,5-րդ պարբերություններից.

1.2. ատենախոսության 53-րդ էջի վերջին պարբերությունից մինչև 54-րդ էջի 1-ին պարբերությունը՝  վերը նշված ձեռնարկի 66-րդ էջի վերջին պարբերությունից, 67-րդ էջի 1-ին պարբերությունը՝ 69-րդ էջի 1-ին պարբերությունից.

1.3. ատենախոսության 56-րդ էջի 1-ին պարբերությունից մինչև 58-րդ էջի 2-րդ պարբերությունը՝ վերը նշված ձեռնարկի 69-րդ էջի 2-րդ պարբերությունից մինչև 70-րդ էջի 2-րդ պարբերությունը.

1.4. ատենախոսության 58-րդ էջի 2-րդ պարբերությունից մինչև 60-րդ էջի 1-ին պարբերությունը՝ վերը նշված ձեռնարկի 70-րդ էջի վերջին պարբերությունից մինչև 72-րդ էջի սկիզբը.

1.5. ատենախոսության 60-րդ էջի վերջին պարբերությունից մինչև 61-րդ էջի առաջին պարբերության կեսը՝ վերը նշված ձեռնարկի 72-րդ էջի 4.1 պարագրաֆից.

1.6. ատենախոսության 61-րդ էջի 2-րդ պարբերությունից մինչև 65-րդ էջի ավարտը՝ վերը նշված ձեռնարկի 73-76-րդ էջերից:

2. Դ. Գալոյանի դոկտորական ատենախոսության 2.2. ենթագլխում  առկա են թարգմանաբար օգտագործված հատվածներ Journal of Human Development, Vol. 5, No. 1, March 2004 էլեկտրոնային ամսագրի  Michael L. Faye , John W. McArthur , Jeffrey D. Sachs & Thomas Snow, «The Challenges Facing Landlocked Developing Countries» հոդվածից: Մասնավորաբար՝

2.1. ատենախոսության 80-րդ էջի 2.2 պարագրաֆի 1-ին 2 նախադասությունները՝  վերը նշված հոդվածի 1-ին  էջի վերջին պարբերությունից.

2.2. ատենախոսության 81-րդ էջի 1-ին պարբերությունը՝ վերը նշված հոդվածի 2-րդ էջի 1-ին, 2-րդ, մասամբ՝ 4-րդ և 5-րդ պարբերություններից.

2.3. ատենախոսության 82-րդ էջի սկիզբը մինչև 5-րդ աղյուսակը՝ վերը նշված հոդվածի 3-րդ էջի 1-ին պարբերությունից, մասամբ՝ 2-րդ և 3-րդ պարբերություններից.

2.4. ատենախոսության 84-րդ էջի 2-րդ պարբերությունը և 3-րդ պարբերության սկիզբը՝ վերը նշված հոդվածի մասամբ՝ 6-րդ էջի 2-րդ պարբերությունից, 9-րդ էջի սկզբից և 1-ին պարբերությունից, 10-րդ էջի 1-ին պարբերությունից.

2.5. ատենախոսության 88-րդ էջի 2-րդ պարբերությունը՝ վերը նշված հոդվածի 10-րդ էջի վերջին պարբերությունից.

2.6. ատենախոսության 89-րդ էջի 1-ին պարբերությունը՝ վերը նշված հոդվածի 13-րդ էջի 1-ին պարբերությունից, ատենախոսության նույն էջի 2-րդ պարբերությունը, 3-րդ պարբերության սկիզբը և վերջը՝ վերը նշված հոդվածի 13-րդ էջի վերջին պարբերությունից, մասամբ՝ 14-րդ էջի 1-ին պարբերությունից.

2.7. ատենախոսության 90-րդ էջի 1-ին պարբերության սկիզբը՝ վերը նշված հոդվածի մասամբ՝ 14-րդ էջի 2-րդ և 3-րդ պարբերություններից.

2.8. ատենախոսության 91-րդ էջի 1-ին պարբերությունը՝  վերը նշված հոդվածի մասամբ՝ 15-րդ էջի 1-ին, 2-րդ պարբերություններից.

2.9. ատենախոսության 93-րդ էջի 2-րդ պարբերությունը, մասամբ՝ 3-րդ պարբերությունը՝  վերը նշված հոդվածի 31-րդ էջի վերջին նախադասությունից, 32-րդ էջի 1-ին պարբերությունից.

2.10. ատենախոսության 94-րդ էջի 1-ին պարբերությունը՝ վերը նշված հոդվածի 32-րդ էջի 1-ին պարբերությունից.

2.11. ատենախոսության 95-րդ էջի 1-ին և 2-րդ պարբերությունները՝  վերը նշված հոդվածի մասամբ՝ 34-րդ էջի 1-ին պարբերությունից, 3-րդ, 4-րդ, 5-րդ պարբերություններից, 35-րդ էջի 1-ին 3 նախադասություններից.

2.12. ատենախոսության 96-րդ էջի 2-րդ պարբերությունից մինչև 97-րդ էջի ավարտը՝ վերը նշված հոդվածի 19-րդ էջի 4-րդ, 5-րդ և մասամբ 6-րդ, 7-րդ պարբերություններից, նաև 22-րդ էջի առաջին պարբերությունից.

2.13. ատենախոսության 96-րդ էջի չորս առաջարկությունները և 266-րդ  էջի 4-րդ նորույթը՝ վերը նշված հոդվածի 19-րդ էջի 2-րդ, 3-րդ, 4-րդ պարբերություններից և 20-րդ էջի 1-ին պարբերությունից:

3. Դ. Գալոյանի դոկտորական ատենախոսության 3.1. ենթագլխում առկա են արտագրություններ  “ https://loysarev.wordpress.com” և «https://blognews.am/» լրատվական էլեկտրոնային կայքից:

Մասնավորաբար՝

3.1. ատենախոսության 100-րդ էջի 3-րդ պարբերությունից մինչև 101-րդ էջի 3-րդ պարբերությունը  առաջին կայքի հղումով 2013թվականի հունվարի 26-ով թվագրված «ՀՀ-ԵՄ գործընկերության և համագործակցության համաձայնագիր» հոդվածի նախաբանն է ամբողջությամբ: Ընդ որում, հղում է տրված միայն առաջին նախադասությանը:

3.2. ատենախոսության 102-րդ էջի 2-րդ պարբերությունը նույն հոդվածի «Եվրոպական հարևանության քաղաքականություն» բաժնի 1-ին և 2-րդ պարբերություններն են առանց հղումի:

3.3. ատենախոսության 104-րդ էջի առաջին նախադասությունը և 106-րդ էջի 1-ին պարբերության մեծ մասը կրկնում են նշված բաժնի 3-րդ պարբերությունը: Կրկին հղում է տրված միայն առաջին նախադասությանը:

3.4. ատենախոսության 106-րդ էջի 2-րդ պարբերությունը աննշան տարբերություններով կրկնում է «ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցություններ» բաժնի 1-ին և 3-րդ պարբերությունները, 106-րդ էջի 3-րդ պարբերությունը` «ՀՀ-ԵՄ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցային գործընթաց» գլխի 3-րդ և 4-րդ պարբերությունները: Հղումները բացակայում են:

3.5. ատենախոսության 107-108-րդ էջերը (մինչև 3.2 պարագրաֆը) համարյա ամբողջովին՝ https://blognews.am/arm/news/109421/vilnyus-haraberutyunneri-dzakhoxum-te-nor-skizb.html  հասցեով տեղադրված 29 նոյեմբերի 2013 թվականով թվագրված «Blognews» լրատվական կայքի` «Վիլնյուս. հարաբերությունների ձախողո՞ւմ, թե նոր սկիզբ» հոդվածն է: Ընդ որում` 113-րդ և 114-րդ հղումները չեն համապատասխանում տվյալ նյութին:

Վերը նշված հատվածների մի մասում Դիանա Գալոյանի ատենախոսության մեջ առկա են նաև հղումներ, որոնք կրկնում են նշված աղբյուրների հղումները:

Վերոնշյալը հիմք է տալիս պնդելու, որ Դիանա Գալոյանին տնտեսագիտական գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելիս խախտվել է Կանոնակարգի 11-րդ կետը, այն է` պարտավոր լինելով ատենախոսության մեջ նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր, Դիանա Գալոյանը դա չի կատարել:

Արդյունքում, ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ թիվ  5Ա-վ2 հրամանը այն մասով, որով Դիանա Գալոյանին շնորհվել է Ը.00.06 - Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, հանդիսանում է Օրենքի 63-րդ հոդվածի իմաստով անվավեր վարչական ակտ, քանի որ ընդունվել է օրենքի խախտմամբ:

III.    ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Հիմք ընդունելով վերը շարադրվածը` ԲՈԿ-ի ուսումնասիրությունների արդյունքում Ատենախոսության մեջ այլ աղբյուրներից և հեղինակներից առանց համապատասխան հղումների օգտագործված նյութերի, փոխառությունների առկայության բացահայտումը, ինչը հանդիսանում է ՀՀ կառավարության 08.08.1997թ.-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 327 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» 11-րդ կետի խախտում, ղեկավարվելով ՀՀ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ գլուխների պահանջներով`

ՈՐՈՇԵՑԻ

ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ թիվ  5Ա-վ2 հրամանը Դիանա Գալոյանին Ը.00.06 - Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչել,

Սույն հրամանը կարող է երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
 

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

ՍՄԲԱՏ ԳՈԳՅԱՆ»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am
11:00
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
10:28
Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են...
Աղբյուր` Panorama.am
10:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Խոսնակ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև...
Աղբյուր` Panorama.am
09:57
Արմավիրում որդին սպանել է հորը
Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:21
Արսեն Խառատյան. Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը գրում է. «1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի հաշվետվության հաշվետու...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական վերնախավը նախօրեին հավաք է անցկացրել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում,...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի իշխանությունները սահմանազատման և սահմանագծման...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին ՔՊ-ական Թաթուլ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու մարդու իրավունքների պաշտպան...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Որտե՞ղ և ինչպե՞ս են պահվում ծառերը և հետագայում ի՞նչ ճակատագրի են արժանացել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Երևանի քաղաքային իշխանությունները ձախողեցին ծառերի փոփոխման գործընթացը։...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
08:51
Էլբակյան. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են
«Ամեն հաջորդ հողատվության ժամանակ դե-ֆակտո թուրքական իշխանությունները նպատակ ունեն մարդկանց ներշնչելու, թե «էս էլ ու վերջ»։...
Աղբյուր` Panorama.am
08:47
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 17:15-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և...
Աղբյուր` Panorama.am
08:42
Քամին Երևանում վնասներ է պատճառել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից...
Աղբյուր` Panorama.am
08:38
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի...
Աղբյուր` Panorama.am
08:30
Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Երբ մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանին հարցնում էին, թե՝ «բա կոռուպցիան...», անմիջապես վրա...
Աղբյուր` Panorama.am
08:19
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրավիրել է անվտանգության խորհրդի փակ գաղտնի...
Աղբյուր` Panorama.am
00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}