Սպորտ 20:30 17/07/2020 Հայաստան

Խոակին Կապառոս. «Մենք պետք է իսկական թիմ լինենք»

Հուլիսի 17-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացել է  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հեռավար մամուլի ասուլիսը, որի ընթացքում մեր մարզիչը պատասխանել է  լրատվամիջոցների ուղարկած հարցերին: 

-Ինչպիսի՞ տպավորություն եք ստացել Բարձրագույն խմբի մրցաշարից և տեսե՞լ եք նոր ֆուտբոլիստների, ովքեր արժանի են համալրելու Հայաստանի ազգային հավաքականը։

-Նախևառաջ ես կուզեի շնորհավորել ՀՖՖ-ին և բոլոր ակումբներին իրենց վարքագծի համար։ Շատ բարդ իրավիճակում ենք հայտնվել, և այս ընթացքում ՀՖՖ-ն և ակումբները շատ լավ կարողացան իրենց դրևսորել։ ՀՀ Բարձրագույն խմբում մրցակցությունը բավականին բարձր էր, դիտեցի նաև գավաթի եզրափակիչ հանդիպումը, որտեղ նույնպես շատ թեժ պայքար ստացվեց։
Ցանկանում եմ շնորհավորել «Արարատ-Արմենիային» Հայաստանի չեմպիոն դառնալու կապակցությամբ։ Մենք ՀՀ Բարձրագույն խմբի բազմաթիվ խաղեր ենք նայել և վերլուծել: Կարծում եմ՝ դա մեզ շատ օգտակար կլինի։

-Շատ է խոսվում Հայաստանի առաջնություններում լեգեոներների սահմանափակման անհրաժեշտության մասին: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս հարցի շուրջ:

-Իհարկե, ցանկալի կլիներ, որ շատ ավելի մեծ թվով հայ ֆուտբոլիստներ հանդես գային հայկական ակումբների կազմում։ Երեկ ես տեղեկացա, որ ՀՖՖ-ն որոշում է կայացրել հաջորդ մրցաշրջանում նոր նորմեր կիրառելու մասին։ Կարծում եմ՝ եթե ներքին առաջնությունում ավելի շատ հայեր խաղան, դրանից կշահի նաև Հայաստանի ազգային հավաքականը։ Ես շատ զարմացած էի, երբ տեսա, որ Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբներից մի քանիսի մեկնարկային կազմում ոչ մի հայ ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս չի գալիս։ Այս ամենը խանգարում է մեր երիտասարդ ֆուտբոլիստներին, ովքեր մանկապատանեկան ֆուտբոլում լավ կրթություն ստանալուց հետո չեն ստանում հնարավորոթյուն իրենց դրսևորելու արդեն մեծ ֆուտբոլում։

-Կորոնավիրուսով պայմանավորված այս դադարն ու ճգնաժամն ինչպիսի՞ ազդեցություն են թողնելու համաշխարհային, մասնավորապես, հայկական ֆուտբոլի վրա:

-Ֆուտբոլը չի կարող լինել լիարժեք առանց երկրպագուների։ Պետք է ունենալ պատասխանատվության շատ բարձր զգացում։ Կարծում եմ, որ ՀՖՖ-ն այս առումով շատ ճիշտ աշխատանք է տանում և այլ երկրների նման նպաստում է նրան, որ հետագայում երկրպագուները վերադառնան մարզադաշտ։

-Ունենք Խինես Մելենդեսի և իր թիմի կողմից մշակված, սակայն ոչ լիարժեքորեն հանրայնացված մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագիր, որը կարծես թե մի քանի ակումբներ արդեն կիրառում են։ Արդյո՞ք այդ ծրագրին ծանոթ եք։ Ի՞նչ կտա այն Հայաստանին, որտեղ կարծես թե համապատասխան կադրերի պակասի արդյունքում այժմ ուշադրություն է դարձվում լեգեոներների նատուրալիզացիային որպես կադրային խնդիրների կարճաժամկետ լուծում։

-Խինես Մելենդեսը իմ ուսուցիչն է եղել, երբ ես դեռ ֆուտբոլային կրթություն էի ստանում։ Նա մեծ փորձառություն ունի ինչպես իսպանական, այնպես էլ միջազգային ֆուտբոլում։ Ֆուտբոլի զարգացումից խոսելիս անպայման պետք է կարևորել մարզչական կրթությունը։ Եթե մանուկների, պատանիների և երիտասարդների հետ աշխատող մարզիչները համապատասխան որակի կրթություն ստանան, դրանից անպայման կշահեն մեր ֆուտբոլիստները։ Վստահ եմ, որ այս կրթական գործընթացի շնորհիվ բազմաթիվ լավ ֆուտբոլիստներ ի հայտ կգան, ովքեր հայկական ֆուտբոլը կհասցնեն բարձունքի։ Խինես Մելենդեսը և իր թիմը ոչ միայն տեխնիկական և տակտիկական առումով են կրթում մեր մարզիչներին, այլև տալիս են ֆիզպատրաստության մասին են գիտելիքներ փոխանցում։ Քչերը կան, ովքեր կարող են այդ գիտելիքները ավելի լավ փոխանցել մեր մարզիչներին, քան Խինես Մելենդեսը և իր թիմը։

-Ի՞նչ կասեք հավաքականի նորեկ Սոլոմոն Իմե Ուդոյի մասին։

-Մենք դեռ Իսպանիայից հետևում էինք նրա խաղին, և նրա մասնակցությամբ բազմաթիվ խաղեր ենք դիտել։ Ես ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանից հետաքրքրվեցի նրան Հայաստանի ազգային հավաքականի կազմում ընդգրկելու հնարավորության մասին: Դրական պատասխան ստանալուց հետո առաջին հերթին փորձեցի հասկանալ՝ ֆուտբոլիստը ցանկություն ունի հանդես գալու մեր թիմի կազմում, թե ոչ։ Յուրաքանչյուր հավաքականի համար ֆուտբոլիստի ցանկությունն ու նվիրվածությունը ավելի կարևոր են, քան բուն ֆուտբոլային որակները։ Ուդոյի շնորհիվ մենք ունեցանք ևս մեկ ֆուտբոլիստ, ով հավաքականի կազմում մրցակցություն կապահովի։

-Բարձրագույն խմբում կա 5 տարի անցկացրած ևս մեկ ֆուտբոլիստ՝ Անգուլո Վբեյմարը «Գանձասար-Կապանից»: Դիտարկո՞ւմ եք նրան ևս հավաքական հրավիրելու հարցը և ի՞նչ կարծիք ունեք Գեղամ Հարությունյանի մասին։

-Ես չէի ցանկանա այս պահին խոսել այդ ֆուտբոլիստների մասին, բայց չի բացառվում, որ մենք այդ ֆուտբոլիստին ևս հրավիրենք հավաքական։ Նույնը կարող եմ ասել Գեղամ Հարությունյանի մասին։ Մենք չենք կարող անտեսել որևէ հայ ֆուտբոլիստի և եթե նպատակահարմար գտնենք, անպայման կհրավիրենք նրան։

-Հայաստանի հավաքականի ո՞ր խաղացողների հետ եք հասցրել շփվել ու ի՞նչ եք քննարկել։

-Ես մինչ այսօր զրուցել եմ ազգային ընտրանու մոտ 19-20 ֆուտբոլիստի հետ։ Չեմ կարող ասել, թե ինչից ենք խոսել, սակայն մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ բոլոր տղաները մեծ նվիրվածություն դրսևորեցին և մեծ ցանկություն հայտնեցին շարունակել իրենց ելույթները ազգային հավաքականում։

-Շատ է խոսվել հավաքականի հավանական նորեկների մասին: Ի՞նչ փուլում են Լուկաս Սելարայանի, Խորեն Բայրամյանի, Արշակ Կորյանի, Մաթյո Եզիկյանի, Նաիր Տիկնիզյանի և այլ ֆուտբոլիստների հետ բանակցությունները։

-Այդ ֆուտբոլիստները կարող են մեզ հետաքրքրել, բայց քանի որ դեռ չունենք հստակ տեղեկատվություն՝ կարող են արդյոք նրանք համալրել մեր ազգային հավաքականը, թե ոչ, ապա դեռ չեմ ցանկանա խոսել նրանց մասին։

-Պարոն Կապառոս, ֆուտբոլային հանրությունը Ձեզ համարում է տաղանդներ բաղացայտող մարզիչ: Երիտասարդական հավաքականում կա՞ն ֆուտբոլիստներ, որոնց առաջիկա հանդիպումներում կտեսնենք ազգային հավաքականում։

-Այո, մենք կարող ենք տեսնել այդպիսի ֆուտբոլիստների, բայց ամենակարևորն այն է, որ նրանք մշտապես ունենան խաղային պրակտիկա։ Նրանք պետք է միշտ խաղան, սխալվեն, որպեսզի սովորեն և կատարելագործվեն։ Եթե նրանք չունենան խաղային պրակտիկա, պարզապես կանհետանան մեր տեսադաշտից։

-Ինչպիսի՞ դեր ունի հոգեբանությունը ֆուտբոլում և ի՞նչ աշխատանքներ են տարվելու հավաքականի հոգեբանական վիճակը բարելավելու ուղղությամբ:

-Հոգեբանական պատրաստվածությունը նույնքան կարևորություն ունի, ինչքան տեխնիկան, տակտիկան և ֆիզպատրաստությունը, իսկ երբեմն այն ավելի կարևոր է, քան նշածս երեքը միասին։

-Ի՞նչ սկզբունքով են ընտրված Հայաստանի հավաքականի մրցակիցներն ընկերական խաղերում։

-Այդ խաղերը մեզ համար օգտակար կլինեն, քանի որ այդ խաղերում խաղադաշտ դուրս կգան այն ֆուտբոլիստները, ովքեր այդքան հաճախ հնարավորություն չեն ստացել խաղալ հավաքականի կազմում։ Դա մեզ հնարավորություն կտա դիտել նրանց գործի մեջ և գաղափար կազմել նրանց մասին։

-Ազգերի լիգայի նախորդ մրցաշարում մեծ խնդիրներ ունեցանք խորը պաշտպանությունից խաղացող թիմերի հետ հանդիպումներում: Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել՝ այդ բաղադրիչում առաջընթաց ունենալու համար։

-Առաջին հերթին մենք պետք է իսկական թիմ լինենք։ Դա այն թիմն է, որը գիտի, թե դաշտում ինչ է պետք անել տարբեր իրավիճակներում։ Մենք պետք է փորձենք մեր ֆուտբոլիստներից ստանալ առավելագույնը։

-Ի՞նչ նպատակ է հետապնդում Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում ու ի՞նչ շանսեր ունի այնտեղ: Իրատեսական համարո՞ւմ եք այդ մրցաշարի միջոցով աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելը:

-Մենք պետք է խաղալու շատ մեծ ցանկություն ունենանք, և խաղ առ խաղ պետք է շարժվենք առաջ։ Սկզբում դրվում է նպատակը, ապա քայլ առ քայլ դրան հասնում ես։ Եթե խաղանք մի թիմի պես, մեր բոլոր ֆուտբոլիստների ջանքերի շնորհիվ կհասնենք մեր նպատակին։

-Ըստ Ձեզ, որո՞նք են Հայաստանի հավաքականի առավել թույլ խաղային օղակները եւ ինչպե՞ս եք պատրաստվում ուժեղացնել դրանք:

-Ես չեմ պատրաստվում այդ մասին խոսել, քանի որ վստահ եմ, որ մեր մրցակիցները հետևում են այս մամուլի ասուլիսին (ժպտում է – խմբ․)։ Եթե հիմա նշեմ մեր թույլ կողմերի մասին, մեր առաջիկա մրցակից Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին մեծ օգնություն կցուցաբերեմ։ Մենք պետք է պահպանենք հանգստություն, և շարժվենք առաջ։ Ոչ մի թիմ կատարյալ չէ։

-Վստահաբար դիտել եք Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպումներ: Ո՞րն է Ձեզ տպավորել ամենաշատը։

-Կնշեի Իտալիայի հավաքականի դեմ Հայաստանում կայացած հանդիպումը։ Ճիշտ է՝ թիմը պարտվեց, սակայն 10 ֆուտբոլիստով անցկացրեց շատ լավ հանդիպում, որտեղ հաշիվը կարող էր այլ լինել։

Կուզեի հատուկ նշել, որ ինձ շատ զարմացրեց այն հիանալի մթնոլորտը, որը կա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում։ Բոլորը ցանկանում են իրենց լուման ներդնել հայկական ֆուտբոլի զարգացման մեջ։ Մենք մեր կողմից ևս ցանկանում ենք մեր փորձով, մեր խանդավառությամբ և մեր կիրքով նպաստել հայկական ֆուտբոլի աճին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}