Քաղաքական 14:55 17/07/2020 Հայաստան

Ավստրիական «APA»-ն հրապարակել է Հայաստանի դեսպանության հոդվածը

Ադրբեջանի ռազմական ներթափանցման փորձը հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հուլիսի 12-ից սրվել է, ինչը պայմանավորված է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներով: Գրում է ավստրիական «APA» լրատվական հարթակը՝ Հայաստան-Ադրբեջանին սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ հոդվածում։ Հոդվածի ներքո ստորագրել է այդ երկրում ՀՀ դեսպանությունը։

«Հունիսի 12-ին ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին՝ ռազմական ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ կատարելով: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքերը: Մեկ ժամ հետո ադրբեջանական կողմն ականանետներով հարվածելով հայկական դիրքին՝ անցել է հարձակման, ինչը նույնպես հետ է շպրտվել: Հարկ է նշել, որ այդ դիրքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում և Ադրբեջանի կողմից ձեռնարկված քայլերը բացահայտորեն ագրեսիա են Հայաստանի տարածքի նկատմամբ:

Պետք է նշել, որ ադրբեջանական զինուժի թիրախը եղել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա տեղեկայված ՀՀ ԶՈւ մարտական դիրքը: Որպես ինքնիշխան պետություն, Հայաստանի Հանրապետությունը լիակատար իրավունք ունի պաշտպանելու թե՛ իր տարածքը, և թե՛ իր տարածքում գտնվող մարտական դիրքերը։

Հուլիսի 13-ին և 14-ին ադրբեջանական կողմը շարունակել և ընդլայնել է իր սադրիչ գործողությունները հայ-ադրբեջանական հյուսիսարևելյան սահմանին՝ ռմբակոծելով Տավուշի մարզի մի քանի գյուղեր՝ օգտագործելով թռչող սարքեր 83մմ և 120 մմ տրամագծի ականանետներ, հրետանի և տանկ:

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով ձեռք բերված պայմանավորվածություններին, ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարը՝ վերջին օրերին թիրախավորելով Բերդ քաղաքը և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական որոշ ենթակառուցվածքներ, այդ թվում նաև օրական 300.000 COVID-19-ի համար դիմակներ արտադրող գործարանը, մանկապարտեզ, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոմեքենան:

Վերջին տարիներին Ադրբեջանը հետևողականորեն վարել է հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում իրադրությունը լարված պահելուն միտված քաղաքականություն՝ հետզհետե ընդլայնելով նաև այդ լարվածության աշխարհագրական սահմանները և մշտապես փորձելով ամրապնդել իր մարտական դիրքերը՝ փորձելով ուղիղ նշանառության տակ պահել Հայաստանի սահմանամերձ գյուղերը և քաղաքները:

Ինչպես և նախկինում, Ադրբեջանն իր հրետանային միավորումները, որով ռմբակոծում է հայկական բնակավայրերը, տեղակայում է անմիջապես ադրբեջանական բնակավայրերում, դրանով իսկ քաղաքացիական բնակչությանն օգտագործելով որպես վահան` հնարավոր պատասխան արձագանքի դեպքում:

Անդրադառնալով պատճառներին, ՀՀ վարչապետն ասել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը, փոխարեն սեփական ժողովրդին կոչ աներ պահպանել առողջապահական անվտանգության կանոնները, հանդես էր գալիս ռազմական պատերազմի կոչերով, կարծես թե հակահայկականությունը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցն է:

Այս ամենը պայմանավորված է այն դժվարություններով, որին դեմ առ դեմ կանգնած է Ադրբեջանի բռնապետական վարչակազմը. այլակարծության և ազատ մամուլի բացակայություն, քաղբանտարկյալներ, COVID-19-ի դեմ անարդյունք պայքար, նավթի գների անկում:

Ակնհայտ է, որ համավարակի առողջապահական և տնտեսական հետևանքները, վերջին շրջանում Ադրբեջանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող վերադասավորումները, որոնք ընթանում են նաև պետական կառավարման տարբեր կառույցներում, այդ թվում՝ արտգործնախարարությունում ձերբակալությունների միջոցով, ստեղծել են ներքին քաղաքական մարտահրավերներ: Հերթական անգամ Ադրբեջանը երկրում առկա ներքին խնդիրներից բնակչության ուշադրությունը շեղելու նպատակով շահագործում է ԼՂ հակամարտությունը և փորձում է ներքին համախմբում իրականացնել արտաքին թշնամու կերպարի շուրջ։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը և քաղաքական ղեկավարությունը տարբեր առիթներով այս սադրիչ գործողությունները ներկայացնում են որպես կարևոր ձեռքբերումներ և Հայաստանի նկատմամբ ռազմական հաղթանակ՝ վառ ընդգծված ռազմական հռետորաբանությամբ շեշտելով, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում կարող են ռազմական ուժ կիրառել ՀՀ ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճում աչքի է ընկնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի նկատմամբ: Դրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին: Ադրբեջանի ղեկավարությունն իր ժողովրդին առողջապահական անվտանգության կանոնները պահպանելու կոչի փոխարեն հանդես է գալիս պատերազմական կոչերով և գործողություններով:

Հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերին և ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադարի հաստատման կոչին, Ադրբեջանը ոչ միայն շարունակում է հանդես է գալ ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով, այլ նաև, ցավոք սրտի, այսօր դրանք իրականացնում է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստագույնս դատապարտել է ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները՝ նշելով, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը:

Կարևոր ենք համարում ընդգծել, որ Հայաստանը, հաստատակամորեն պաշտպանելով իր սահմանները և բնակչությանը, հանդես է գալիս լարվածության թուլացման դիրքերից: Միևնույն ժամանակ ցանկացած փորձ, որն ուղղված կլինի Հայաստանի Հանրապետության դեմ, ստանալու է համարժեք պատասխան: Հայաստանը հետևողական կոչ է արել բոլոր խնդիրները լուծել խաղաղ և բանակցային ճանապարհով, սա է միակ գրավականը՝ տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հաստատման համար»,-ասաված է հարթակում տեղադրված հոդվածում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
21:34
«Բևեռ» շարժման մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են եթարկվել
«Բևեռ» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ոստիկանությունը աննախադեպ ուժ կիրառեց. գետին գցելով` բերման ենթարկեցին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը....
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ Սրբազանը նախանշեց տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բագրատ Սրբազանն այսօրվա իր հարցազրույցում երկու կարևորագույն գաղափարական առանցքի բանաձևմամբ, ըստ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
20:15
Դատապարտում ենք այս ինքնաբուխ շարժումն առաջնորդողների դեմ հալածանքների և հեղինակազրկման ուղղորդված արշավը․ հայտարարություն
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Պետք է սովորենք մեր հույսը դնել Աստծո վրա․ Թովմաս Առաքելյան
«Սա մեր բնական կյանքն է։ Հիմա այս իրավիճակի հետ կապված է պարզապես մարդկանց ուշադրությունը կենտրոնացել, որ հոգևորականներն այստեղ են, գնում...
Աղբյուր` Panorama.am
19:38
Ժխտողականությունը ոչ թե բարոյական, այլ անվտանգային դաշտի իրական սպառնալիք է․ Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրել է. «Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց առաջ` հանցագործություն է: Ցեղասպանի...
Աղբյուր` Panorama.am
19:22
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են։ Այս մասին տեղեկանում ենք Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։ Նշենք, որ երեկ Տավուշի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կամո գյուղում այրվել է տուն և անասնագոմ
Ապրիլի 24-ին, ժամը 15:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են...
Աղբյուր` Panorama.am
18:59
Խաղաղության Նոբելյան մրցանակը կօգնի՞ ազատել Ռուբեն Վարդանյանին․ իրավապաշտպանի կարծիքը
Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Բաքվի բանտում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար,...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՀՀ իշխանություններն, առանց սահմանազատման, միանգամից սահմանագծում են իրականացնում․ Օհանյան
 ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում, մինչդեռ պետք էր այն  իրականացնել սահմանազատումից հետո։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Առանց 1915-ի ցեղասպանության հարցը քննարկելու ժողովրդավարեցումը հնարավոր չէ․Էրեն Քեսքին
Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) նախկին համանախագահ Էրեն Քեսքինն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրության գոյության տարիներին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մատենադարանում Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել ձեռագրի ՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Մատենադարանում ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրվող...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ջերմաստիճանը կհասնի +33-34 աստիճանի
Հայաստանի տարածքում ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
«Մերժիր գժին» գրությամբ սպիտակ շաիկներ հագած բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն է Երկրապահին պաշտպանում, ով փողը տալիս է, նա էլ երաժշտությունն է պատվիրում. Մանվել Եղիազարյան
«Մենք այսօր թույլ չենք, մեզ այդպես սարքել են։ Մեծ երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի ազգային ոգին կոտրվի և ժողովրդին հասցնեն այս վիճակին։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Չալաբյան. Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են
«Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը
Նիկոլ Փաշինյանի կնոջ ինչ-որ տեղ գնալը միշտ դառնում է հանրության քննարկման առարկա՝ եթե լուսանկարվի այդտեղ՝  կհանձնի, կամ գնացել է...
Աղբյուր` Panorama.am
16:56
Տիգրան Մանսուրյան. Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել
«Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է այսօր»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
16:39
Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
«Կանխելու միայն մեկ ձև կա՝ իրենց ուղարկել իրենց տեղերը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին, այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
«Այսօր մեր սրբադասված նահատակների հիշատակի օրն է և, առաջին հերթին, մեր հարգանքի և խոնարհումի ընծայումն և բարեխոսության հայցումն է իրենցից։...
Աղբյուր` Panorama.am
16:06
Սուրենյանց. Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում
«Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում։  «Հայաստանը պետք է փոխի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Ղազարյան. Ինչքան անպաշտպան են դարձնում երկիրը, այնքան ուժեղացնում են իրենց գարշելի գոյության պաշտպանությունը
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Ութ թիկնապահ միայն մեկ կադրում։ Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}