Աշխարհում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 590 հազարի
Աշխարհում կորոնավիրուսի հետ կապված հիվանդություններից մահացությունների թիվը հասել է 589.211 մարդու` մեկ օրում աճելով 5,087-ով: Ամերիկյան Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալները փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Մեկ օր առաջ այդ ցուցանիշը կազմում էր 5 496 մարդ:
Համալսարանի տվյալներով համաճարակի բռնկումից ի վեր COVID-19- ով վարակվել է 13,767,548 մարդ, անցած օրվա ընթացքում դեպքերի աճը կազմել է 212.701` դրան նախորդող օրվա 231.317-ի դիմաց, 7,68 միլիոն մարդ բուժվել է:
Համաճարակի սկզբից ի վեր վարակման ավելի քան 1 միլիոն դեպք գրանցած երկրներն են ԱՄՆ-ը, Բրազիլիան և Հնդկաստանը:
Միացյալ Նահանգներում հայտնաբերվել է 3.576.156 դեպք (վերջին մեկ օրում 78309), մահացել է՝ 138.358-ը, (մեկ օրվում 951), բուժվել է ավելի քան 1 միլիոն մարդ:
Բրազիլիայում վարակակիրների թիվը հասել է 2,012,151-ի (վերջին օրվա աճը 45.403), մահացել է 76.688 մարդ (վերջին մեկ օրվա ընթացքում 1,322), բուժվել է գրեթե 1,4 միլիոնը:
Հնդկաստանը շարունակում է մնալ երրորդ տեղում հիվանդների թվաքանակով, որտեղ անցած օրվա ընթացքում վարակվածների թիվը 968.857-ից հասել է 1.003.832-ի, մահացել է 25.602 -ը և ապաքինվել 612.800-ը:
Մահացության թվով Մեծ Բրիտանիան երրորդ տեղում է, որտեղ պանդեմիայի սկզբից ի վեր 45.204 մարդ դարձել է կորոնավիրուսի զոհ, 294 116-ը վարակվել է:
Համաձայն աշխարհի ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ վիճակագրություն վարող «Worldometer» պորտալի, մոլորակի 1 միլիոն բնակչի հաշվով մահվան ցուցանիշը կազմել է 76 մարդ, Միացյալ Նահանգներում՝426 , Բրազիլիայում՝ 361-ը, Հնդկաստանում՝ 18-ը և Մեծ Բրիտանիայում՝ 664: