100-ամյա Թոմ Մուրը դարձել է ասպետ
Բրիտանացի վետերան Թոմ Մուրը, ով կարողացել է ավելի քան 32 միլիոն ֆունտ հավաքել COVID-19- ի դեմ պայքարող բժիշկների համար, ասպետ է դարձել: Արարողությունը տեղի է ունեցել Վինձոր ամրոցի պարտեզում: Լուսանկարներում երևում է, թե ինչպես Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր հորը պատկանող սրով 100-ամյա Թոմ Մուրին ասպետ է հռչակում, այնուհետև պարգևատրում նրան ասպետ-բակալավրի նշանով։
Վեստի.ռու-ն գրում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել այն բանից հետո, երբ Առողջապահության ազգային ծառայության կարիքների համար նվիրատվություն էր հայտարարել։ Որպեսզի մարդկանց ուշադրությունը գրավեր, նա Ինտերնետում լուսանկար էր տեղադրել, որտեղ շրջում էր իր փոքրիկ այգում քայլալով։ Տղամարդը (այդ պահին նա 99 տարեկան էր) խոստացել էր 100 շրջան անել, մինչև կհավաքվի դրամական միջոցներ։ Նրա այդ քայլը մեծ աջակցության էր արժանացել և հասարակ քաղաքացիների, և հայտնիների շրջանում։ Արդյունքում բժիշկների համար հավաքել էր միլիոնավոր ֆունտ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին